Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Նախագծերով առաջարկվում է սահմանել`

- դատական նիստից դուրս դատական տուգանք սանկցիայի տեսակի կիրառման հնարավորությունը.

- դատական տուգանքի չափը նվազեցնելու կամ այն վերացնելու ընթացակարգը.

- դատական տուգանք կիրառելու մասին որոշման կատարման կասեցումը՝ բողոքարկման հանգամանքով պայմանավորված բացառելու մասին կարգավորում.

- եզրափակիչ (գործն ըստ էության լուծող) դատական ակտով կամ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշմամբ տուգանք կիրառելու հնարավորություն.

- իրավունքների իրականացման սահմանափակում սանկցիայի տեսակը.

- դատական նիստին ներկայանալու անհրաժեշտության մասին ծանուցում ներկայացնելու հնարավորություն՝ դատական սանկցիա կիրառելու բացասական հետևանքով.

- ինքնաբացարկի հիմքերը գրավոր ընթացակարգով կողմերի առջև բացահայտելու կառուցակարգը.

- գործի քննության ընթացքում դատական կազմի փոփոխման հետևանքները:

  • Քննարկվել է

    10.04.2024 - 25.04.2024

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քաղաքացիական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 704

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Ստեփանյան

13.04.2024

ՔԴՕ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի 6-րդ հոդվածի «Հոդված 155.4. Իրավունքի իրականացման սահմանափակում կիրառելու առանձնահատկությունները» վերաբերյալ դիտողություն․ Ապացույցներ ներկայացնելը, դատավարության մասնակիցներին հարցեր տալը, միջնորդություններ ներկայացնելը և դիրքորոշում ներկայացնելը հանդիսանում են առանցքային դատավարական իրավունքներ, և դրանց սահմանափակումը հանդիսանում է կողմերի հավասարության և արդար դատաքննության, իրավունքի ոտնահարում։ Առաջարկում եմ հոդվածի 2-րդ կետից բացառել <<Ապացույցներ ներկայացնել, դատավարության մասնակիցներին հարցեր տալ, միջնորդություններ ներկայացնել և դիրքորոշում ներկայացնել>> բառակապակցությունները։

Տիգրան Ստեփանյան

13.04.2024

ՔԴՕ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի 6-րդ հոդվածի «Հոդված 155.3. Եզրափակիչ դատական ակտով կամ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշմամբ դատական տուգանք կիրառելու առանձնահատկությունները» վերաբերյալ դիտողություն․ Անընդունելի է, ի՞նչ է նշանակում << հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշմամբ հաստատվել է իրավունքի չարաշահման փաստը>>։ <<Իրավունքի չարաշահման փաստ>> եզրույթը չի կարող սահմանվել առանց որևէ մեկնաբանման տեղիքի, դա առավելապես սուբյեկտիվ գնահատական է, որը չի կարող օգտագործվել որպես անձի նկատմամբ տուգանքի կիրառման հիմք։ Առաջարկում եմ հոդվածը բացառել։

Տիգրան Ստեփանյան

13.04.2024

ՔԴՕ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի 6-րդ հոդվածի «Հոդված 155.1. Դատական նիստից դուրս դատական տուգանք կիրառելու առանձնահատկությունները» վերաբերյալ դիտողություն․ Անհարկի ծանրաբեռնում է դատավարության մասնակցին և լրացուցիչ հնարավորություն է ընձեռում էությամբ անհիմն դատական տուգանք կիրառելու որոշում կայացնելու համար։ Դատական տուգանք կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու մասով պարզաբանման ենթակա հարցերը կարող են և պետք է լուծվեն դատական նիստի ընթացքում։ Առաջարկում եմ հոդվածը բացառել։

Տեսնել ավելին