Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԹԻՎ 896-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի թիվ 896-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագիծը նախապատրաստվել է ի կատարումն 2024 թվականի հունվարի 16-ի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ 34-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)։ Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ մասի «Պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայողական» բառերը փոխարինել «Ծառայողական» բառով, իսկ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 5-րդ հեդվածի 9-րդ մասի համաձայն՝ «Ծառայողական զենքի շրջանառության կարգը սահմանում է Կառավարությունը:»։ Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «Պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական» բառերը փոխարինել «Մարտական» բառով, իսկ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Մարտական զենքի շրջանառության կարգը սահմանում է Կառավարությունը:»։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի թիվ 896-Ն որոշման իրավական կարգավորումներով արդեն իսկ կարգավորված են ռազմական կազմակերպություններից դուրս գտնվող ծառայողական և մարտական զենքի շրջանառությանը վերաբերող իրավահարաբերությունները։ Հաշվի առնելով վերոգրյալը, մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի թիվ 896-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը՝ Օրենքի և դրանից բխող իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում է ռազմավարության փաստաթղթերից:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է հստակեցնել ռազմական կազմակերպություններից դուրս մարտական և ծառայողական զենքի շրջանառության կարգը։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման արդյունքում կհստակեցվի ռազմական կազմակերպություններից դուրս մարտական և ծառայողական զենքի շրջանառության կարգը։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Քննարկվել է

    10.04.2024 - 25.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 494

Տպել