Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի վերակազմավորելու, «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու և «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող անշարժ գույքը հետ վերցնելու և վերաբաշխելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՎԱՆԱՁՈՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ և ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ  N 1 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ԵՎ  «ՎԱՆԱՁՈՐԻ  ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N 1 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

1.

 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

«Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության  N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը  «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի վերակազմավորելու, «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու  և  «Վանաձորի  երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող անշարժ գույքը հետ վերցնելու և վերաբաշխելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման  նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) լրամշակվել է, որի ընթացքում Վանաձորի մանկատան լուծարման մասը ամբողջովին հանվել է: Մանկատան լուծարման հետաձգումը պայմանավորված է մանկատան երեխաների և նրանց համար նախատեսվող հնարավոր այլընտրանքային լուծումների առավել խորը և համակողմանի գնահատման և երեխաներին հնարավոր ռիսկերից ապահովելու նախապատրաստական աշխատանքների անհրաժեշտությունից:

Մանկատան վերակազմավորման հետագա գործընթացի կարգավորումները լրացուցիչ կսահամանվի ՀՀ կառավարության որոշման նախագծով և սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

Սույն նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016թ. սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 36 արձանագրային որոշման հավելվածի 1.2 կետի կատարման անհրաժեշտությամբ, երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացմամբ, Հայաստանի Հանրապետությունում երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներով` երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելմամբ և այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնմամբ:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունն ուղղված է երեխայի խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում ապահովելուն` շուրջօրյա հաստատություններից երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու, խնամակալության, որդեգրման  հանձնելու, խնամատար ընտանիքում խնամքը կազմակերպելու, ինչպես նաև այդ հաստատություններում երեխաների թվի նվազեցմամբ և այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնմամբ:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործում է երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող բնակչության սոցիալական պաշտպանության հինգ գիշերօթիկ    հաստատություն, որտեղ խնամվում է շուրջ 400 երեխա:

Միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից 2015-2016թթ. իրականացվել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող  հաստատությունների, այդ թվում Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատությունում խնամվող 106 երեխաների կարիքների խորը գնահատում: Ըստ Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության խորքային գնահատման արդյունքների՝ հաստատությունում խնամվող երեխաները անապահով ընտանիքներից են և հաստատությունից ընտանիք կարող են վերադառնալ այնտեղ խնամվող բոլոր երեխաները՝ նրանց կարիքներին համապատասխան սոցիալական անհատական ծրագրերի մշակման և իրականացման դեպքում:  

Միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ հաստատությունում խնամվող երեխաների գնահատված կարիքների հիման վրա մշակվել են երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական անհատական ծրագրերը: Երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական անհատական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով նախարարությունը համագործակցում է միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ: Համագործակցության շրջանակներում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ ՀՀ Լոռու մարզի երեխաների շուրջօրյա հաստատություններից ընտանիք վերադարձած՝ շուրջ 130 երեխա (այդ թվում մարզի հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններից), իսկ «Դիակոնիա» կազմակերպության կողմից շուրջ 50 երեխա ստանում են աջակցության փաթեթներ: Աշխատանքներ են տարվում նաև այլ միջազգային և բարեգործական կազմակերպությունների հետ ընտանիք վերադարձած երեխաներին և նրանց ընտանիքներին ըստ գնահատված կարիքների աջակցություն տրամադրելու նպատակով: Նախարարությունը նախատեսում է նաև ընտանիք վերադարձած  երեխաներին և նրանց ընտանիքներին ըստ անհրաժեշտության տրամադրել նաև գույք:

 

Կարգավորման նպատակը և բնույթը

 

     Նախագծի նպատակը երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն է, շուրջօրյա հաստատություններից երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելն և այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնումը:

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կվերակազմավորվի «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով  մասնաճյուղեր կստեղծի՝ Ալավերդի, Սպիտակ և Ստեփանավան համայնքներում:     

    Վերանայվում է նաև Հայաստանի Հանրապետության  կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի N1292–Ն որոշմամբ սահմանված խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքային միավորների չափորոշիչները, ինչով պայմանավորված՝ հաշվարկներն ավելի մանրամասն կներկայացվեն բյուջետային հայտերի ներկայացման  ժամանակ:

 

  Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված  ինստիտուտները և անձինք

 

  Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: 

 

  Ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտի ընդունման արդյունքում կապահովվի երեխաների հետագա խնամքը ընտանիքում,  կբարելավվի նրանց կյանքի որակը,  կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակություն, ինչպես նաև հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման ծրագրերին:  

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՎԱՆԱՁՈՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ և ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ  N 1 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ԵՎ  «ՎԱՆԱՁՈՐԻ  ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N 1 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 

Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՎԱՆԱՁՈՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ և ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ  N 1 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ԵՎ  «ՎԱՆԱՁՈՐԻ  ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N 1 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

 Որոշման ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում կամ դրանց ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: 

1

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Որոշման նախագծի կարգավորմանն առաջարկվող հարցերի մասով միջազգային պայմանագրերով պարտավորություններ չեն ստանձնվել:

2

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

 

Նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության e_draft ինտերնետային կայքում` 2018  թվականի փետրվարի 1-ին:

 

  • Քննարկվել է

    01.02.2018 - 16.02.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

01.02.2018 17:46

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9382

Տպել