Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17 ԹԻՎ 2129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

         

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայում ՀՀ ԱՆ Իմունականխարգելման ազգային ծրագրի շրջանակներում պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված, նախազորակոչիկների և զորակոչիկների համար պատվաստանյութերը և պատվաստումների համար օժանդակ պարագաների մի մասը ձեռք են բերվում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 489-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված հուշագրի, իսկ Իմունականխարգելման ազգային ծրագրի շրջանակներում պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված մյուս պատվաստանյութերը ձեռք են բերվում Առողջապահության նախարարության կողմից և ի պահ հանձնվում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Պատվաստանյութերի և պատվաստումների օժանդակ պարագաների կենտրոնացված բաշխումն իրականացնում է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ համաձայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա կազմված և ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված բաշխման ցուցակների:

Ուստի անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 2129-Ն որոշման սույն փոփոխությունով կկանոնակարգելու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կարիքների համար պատվաստանյութերի և պատվաստումների օժանդակ պարագաների (ներարկիչներ, անվտանգ այրման տուփեր և այլն) ձեռքբերման և պահեստավորման գործընթացները:

2. Առաջարկվող կագավորումների բնույթը

Նախատեսվում է կանոնակարգել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կարիքների համար պատվաստանյութերի և պատվաստումների օժանդակ պարագաների (ներարկիչներ, անվտանգ այրման տուփեր և այլն) ձեռքբերման և պահեստավորման գործընթացները:

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության և Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատողների կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կարիքների համար պատվաստանյութերի և պատվաստումների օժանդակ պարագաների (ներարկիչներ, անվտանգ այրման տուփեր և այլն) ձեռքբերման և պահեստավորման գործընթացները:

6. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Սույն նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ կապ չունի:

  • Քննարկվել է

    27.03.2024 - 11.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 732

Տպել