Հիշել նախագիծը

«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) անհրաժեշտությունը բխում է «Doing business 2017» հաշվետվությունում ներկայացված՝ Հայաստանի Հանրապետությունում առևտրային կազմակերպությունների պետական գրանցման ժամկետի կրճատման անհրաժեշտությունից և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 02/23.18/26569-17 հանձնարարականից:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություն և լրացումներ, որոնց արդյունքում արհեստակցական միությունների գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխության պետական գրանցման ժամկետը կսահմանվի 5 աշխատանքային օր, ինչպես նաև արհեստակցական միության պետական գրանցման, կանոնադրության փոփոխության պետական գրանցման ժամկետը կսահմանվի 10 աշխատանքային օր:

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կհանգեցնի արհեստակցական միությունների պետական գրանցման, արհեստակցական միությունների կանոնադրության փոփոխության պետական գրանցման, արհեստակցական միության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխության պետական գրանցման գործընթացի պարզեցմանը:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանա:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    31.01.2018 - 15.02.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7587

Տպել