Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը

  «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը բխում է հանրակրթական հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի ընդգրկման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանով սահմանված  կարգավորումների փոփոխությունները սույն կարգի դրույթներին համապատասխանեցնելու պահանջից:

   Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 132-Ն հրամանով սահմանվել է ««Հանրակրթության մասին» օրենքով սահմանված ժամկետից ուշ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 8 տարին լրանալու դեպքում` տարիքային խմբին համապատասխան դասարան՝ ընդհանուր հիմունքներով» կարգավորումը, որն ուժի մեջ է մտել 2023 թվականի հոկտեմբերի 31-ից, հետևաբար 2023-2024 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ ծնողներն այդ մասին չէին կարող իմանալ, ուստի սույն նախագծով առաջարկվում է 2024-2025 ուսումնական տարում «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված ժամկետից ուշ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրանալու դեպքում` առաջին դասարան՝ ընդհանուր հիմունքներով:

 Իսկ գործող կարգով սահմանված՝ ««Հանրակրթության մասին» օրենքով սահմանված ժամկետից ուշ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրանալու դեպքում` տարիքային խմբին համապատասխան դասարան՝ ընդհանուր հիմունքներով» կարգավորումը կգործի 2025-2026 ուսումնական տարվանից սկսած:

  • Քննարկվել է

    26.03.2024 - 10.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 621

Տպել

Առաջարկներ`

Կարինե Զիլֆիմյան

06.04.2024

29-րդ կետի 1-ին ենթակետի վերաբերյալ: Երկրորդ դասարանում ուսումնական գործընթացի անխաթար կազմակերպման և դասարանում սովորող մյուս աշակերտների բնականոն առաջընթացի սպասելի կասեցումներից խուսափելու, ինչպես նաև ժամկետից ուշ դպրոց ընդունված երեխայի ուսումնառությունը հասակակիցների մակարդակին հասցնելու , հոգեբանական խնդիրներից խուսափելու համար առաջարկում եմ նախագիծը լրամշակել: 1.Ժամկետից ուշ դպրոց ընդունված երեխայի ծնողները ներկայացնեն իրավական հիմնավորումներ համապատասխան կառույց(ներ)ից՝ դպրոց ընդունվելու ժամկետը ուշացնելու պատճառների նշումով: 2. Երկրորդ դասարան ընդունվեն միայն երեխայի ՝տվյալ պահին որոշակի իմացությունները և կարողությունները հայտորոշող հարցախույզից հետո, որը կանցկացվի դպրոցում համապատասխան մասնագետ(ներ)ի կողմից: 3. Նախորդ երկու կետերում նշվածների վերաբերյալ համապատասխան կառույցի կողմից դրական դիրքորոշում հայտնվելուց հետո ժամկետից ուշ դպրոց ընդունված երեխան տարիքին համապատասխան դասարան նստի գերատեսչության կողմից հաստատական դիրքոշորում ներկայացնող փաստաթղթի առկայության դեպքում և երեխայի համար կազմակերպված լրացուցիչ պարապմունքների արդյունքում դրական առաջընթացը արձանագրող փաստաթղթի առկայության դեպքում:

Աղասի Թովմասյան

04.04.2024

Առաջարկում եմ 29-րդ կետի առաջին ենթակետի փոփոխությունը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ ,,Ընդհանուր հիմունքներով,, բառերի փոխարեն շարադրել ,,սովորողի համար կազմակերպելով ուսուցում՝ բաց թողած ծրագրային նյութը յուրացնելու համար,, բովանդակությամբ:

Աղասի Թովմասյան

04.04.2024

Առաջարկում եմ 29-րդ կետի 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ: Կրթության վերաբերյալ փաստաթղթերի համաձայն հաջորդ դասարան փոխադրված և ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումն ընդհատած սովորողն ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում հաստատություն դիմելու դեպքում ուսումը շարունակում է համապատասխան դասարանում՝ պայմանով, որ առաջին կիսամյակի և տարեկան գնահատականները որոշվելու են ուսումնական տարվա ավարտին, ուսումնական հաստատության կողմից կազմակերպված լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով, որոնց արդյունքների վերաբերյալ նախարարությունը կարող է իրականացնել մոնիթորինգ:

Տեսնել ավելին