Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի № 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 12-Ի № 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

           «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) կարգավորվող իրավահարաբերություններում երեք մարզաձև ավելացնելու անհրաժեշտությունից:

          Որոշմամբ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրամադրվում: Որոշմամբ սահմանված տարկետման իրավունքից օգտվում են օլիմպիական մարզաձևերով զբաղվող մարզիկները, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու (բացառությամբ կատաների), սամբո, շախմատ, նավամոդել, բազկամարտ և պրոֆեսիոնալ բռնցքամարտ (բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) կամ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF) կամ բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO) կամ բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածներով)՝ մարզաձևերով զբաղվող մարզիկները:

Այժմ անհրաժեշտություն է առաջացել ոչ օլիմպիական մարզաձևերի շարքում ավելացնել երեք մարզաձև՝ կարատե, քիք-բոքսինգ, մուայթայ մարզաձևերը: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ կարատե մարզաձևը տարիներ շարունակ ընդգրկված է եղել և այժմ էլ ընդգրկված է պետական աջակցության ծրագրում: Կարատե մարզաձևով զբաղվող մարզիկները շարունակաբար մեդալներ են նվաճել տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: Որոշման մեջ ընդգրկվում է միայն Միջազգային Օլիմպիական Կոմիտեի կողմից ճանաչված կարատե մարզաձևը, կարատե մարզաձևի մյուս տարատեսակները տարկետման իրավունքից չեն օգտվելու (շոտոկան կարատե, կիոկուշին կարատե, դուքենդո կարատե և այլն):

          2024 թվականին մուայթայ և քիք-բոքսինգ մարզաձևերը ընդգրկվել են պետական աջակցության ծրագրում, 2023 թվականին քիք-բոքսինգ մարզաձևը ընդգրկված էր պետական աջակցության ծրագրում: Մուայթայ մարզաձևով զբաղվող մարզիկները մեդալներ են նվաճել 2021 թվականի ԱՊՀ երկրների առաջին խաղերում, 2023 թվականի Եվրոպական խաղերում:

          Նախագծով փոփոխություն է կատարվել և ուշու մարզաձևը բնորոշելիս «բացառությամբ կատաների» բառերը փոխարինվել են «սանդա ոճ և սպորտային թաոլու ոճ» բառերով:

          Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

          Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչությունը:

          Նախագծի  ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    25.03.2024 - 12.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 537

Տպել