Հիշել նախագիծը

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №379-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №379-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1․ Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №379-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) որոշումների նախագծերի (այսուհետ՝ նախագծեր) ընդունումն, որպես շարունակական գործընթաց, պայմանավորված է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով (այսուհետ՝ կանոններ) սահմանված մատակարար-բաժանորդ կարգավորվող իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման անհրաժեշտությամբ՝ առկա կարգավորումների լրամշակման և նոր կարգավորումների սահմանման միջոցով դրանց հստակեցման, կատարելագործման և բաժանորդների համար առավել ընկալելի դարձնելու, հանձնաժողով ստացվող դիմումների և տեղեկատվությունների վերլուծության արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացման և խնդիրների լուծման, ինչպես նաև խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) կնքման, վերակնքման, փոփոխման և դադարեցման ընթացակարգերը հստակեցնելու և գործընթացներն առավել դյուրին դարձնելու նպատակով:

 

2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

2017-2022 թվականների ընթացքում հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի առաջարկությունների արդյունքում, ինչպես նաև հանձնաժողով ստացվող դիմումների և տեղեկատվությունների վերլուծության արդյունքում կանոնները բազմիցս լրամշակվել են, ուստի առավել պարզեցնելու և ընկալելի դարձնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ամբողջությամբ վերախմբագրել կանոնները՝ համապատասխանաբար մշակելով նաև պայմանագրի նոր օրինակելի ձև:

 

3․ Կարգավորման նպատակը և բնույթը

Կարգավորման մեխանիզմների միջոցով մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունների պարզեցում և հստակեցում, տրամադրվող անհրաժեշտ տեղեկատվության ընդլայնում։

 

4․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

Նախագծերը մշակվել են հանձնաժողովի կողմից և քննարկվել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ:

 

5․ Ակնկալվող արդյունքը

Մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունների շարունակական բարելավվումն է, մասնավորապես՝ կանոնների լրամշակման և պայմանագրի նոր օրինակելի ձևի մշակման արդյունքում.

ա. իրականացվել է որոշակի կառուցվածքային փոփոխություններ՝ առանձին գլխում մեկտեղելով ընդհանուր դրույթները,

բ. նոր կարգավորում է սահմանվել սահմանազատման կետերի մեկից ավելի լինելու դեպքի համար,

գ. լրամշակվել է բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք մատակարարի ներկայացուցչի մուտք գործելու ընթացակարգը,

դ. սպասարկման որակի բարելավման և բաժանորդին մատուցվող ծառայության մասին բոլոր տվյալների պահպանման նպատակով, սահմանվել է յուրաքանչյուր բաժանորդի համար առանձին հաշվառման քարտ բացելու և վարելու առավել ընդգրկուն ընթացակարգ՝ ընկերության կողմից այս և այլ նոր կարգավորումների իրագործման նպատակով նոր ծրագրային ապահովում ունենալու համար սահմանելով նաև անցումային ժամանակահատված,

ե. լրացուցիչ կարգավորումների սահմանմամբ հստակեցվել է ծանուցումների և վեճերի լուծման ընթացակարգերը՝ հստակեցնելով մատակարարի և դիմող անձի, մատակարարի և բաժանորդի միջև տեղեկության փոխանակման և փաստաթղթի հանձնման, դրանց հրապարակման և պահպանման ժամկետների ընթացակարգը,

զ. նոր խմբագրմամբ հստակեցվել է ֆորս մաժոր հասկացությունը,

է. հստակեցվել են բաժանորդ դառնալու համար դիմած անձի և մատակարարի պարտականությունները՝ հստակ տարանջատելով յուրաքանչյուրի կողմից իրականացվող քայլերի հաջորդականությունը,

ը. հստակ սահմանվել են պայմանագրի կնքման, փոփոխման, դադարեցման ընթացակարգերը, որոնք նախկինում բացակայում էին,

թ. պայմանագրի թղթային տարբերակով վերակնքման աշխատանքներից խուսափելու նպատակով ներդրվել է հրապարակային պայմանագրերի կնքման մեխանիզմը,

ժ. լրամշակվել է հոլոգրաֆիկ կնիքով առևտրային հաշվառքի սարքը կնքելու և վերակնքելու ընթացակարգը,

ժա. լրամշակվել են բաժանորդին մատուցված ծառայության հաշվարկված և վերահաշվարկված քանակները և դրանց դիմաց վճարման ենթակա գումարները բաժանորդին մատուցված ծառայությունների դիմաց ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և (կամ) բաժանորդին տրամադրվելիք վճարումը հավաստող փաստաթղթում ներառելու, դրանց վերաբերյալ բաժանորդին իրազեկելու, ինչպես նաև բաժանորդի կողմից դրանց վճարման, իսկ չվճարելու դեպքում՝ տուժանքի հաշվարկի ընթացակարգերը,

ժբ. հստակեցվել է կանոններով սահմանված՝ մատակարարի-դիմող անձ և մատակարարի-բաժանորդ իրավահարաբերություններին առնչվող, մատակարարի պարտականություն համարվող պահանջների խախտման դեպքում բաժանորդին տույժ վճարելու հետ կապված ընթացակարգը,

 ժգ. սպասարկման որակի բարելավման նպատակով որոշակի խմբագրական և ճշգրտող բնույթի փոփոխություններ են կատարվել նաև սպասարկման որակի ցուցանիշների բաժնում,

ժդ․ վերաշարադրվել է նաև միացման պայմանագիրը,

ժե. մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունները հստակեցվել են նաև մի շարք այլ խմբագրական բնույթի լրամշակումների միջոցով։

  • Քննարկվել է

    21.03.2024 - 07.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ջրային տնտեսություն

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1256

Տպել