Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Ռուզաննա Նալբանդյան 20.03.2024 14:50:32 Կարգի Հավելվածը 3-ը վերաբերվում է կառավարման հին համակարգով աշխատող դպրոցներին։ Տնօրենի՝ ֆինանսատնտեսական գծով տեղակալը վերաբերվում է հի՞ն համակարգով աշխատող դպրոցներին, թե՞ նոր համակարգի անցած դպրոցներին, որոնք ունեն վարչատնտեսական համակարգող։ Վերաբերում է կառավարման հին համակարգով աշխատող դպրոցներին:
2 Մեծ Մասրիկի միջն. դպրոց 21.03.2024 11:16:03 Տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալի աշխատանքային գործառույթներում տնտեսական ոլորտի գործառույթ գրեթե սահմանված չէ: Մինչդեռ պաշտոնի անվանումը իր մեջ կիսով չափ կրում է այն: Ընդ որում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 07.12.2022թ. N 79-Ն հրամանի հավելվածում ամրագրված է՝ Տնօրենի տեղակալ ֆինանսատնտեսական գծով (տնտեսվարի բացակայության դեպքում) և տնտեսվար՝ (ֆինանսատնտեսական գծով տնօրենի տեղակալի բացակայության դեպքում): Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն:
3 Մեծ Մասրիկի միջն. դպրոց 21.03.2024 12:21:07 Տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալի «Որակավորման պահանջը» բաժնում ոչ իմպերատիվ ոճով նշված է «Տնօրենի՝ ֆինանսատնտեսական գծով տեղակալի պաշտոնին նշանակվում է այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության ոլորտում»: Մինչդեռ մայր որոշման գրեթե բոլոր «Որակավորման պահանջը» բաժիններում ամրագրված է՝ «պետք է ունենա» բառակապակցությունը: Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն:
4 Մեծ Մասրիկի միջն. դպրոց 21.03.2024 12:24:39 Տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալի «Որակավորման պահանջը» բաժնում «բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության ոլորտում» պահանջը, կարծում ենք, խիստ սահմանափակում է պաշտոնին հավակնելու հնարավորությունները: Առաջարկում ենք տնտեսագիտության ոլորտի փոխարեն դնել ստաժի պահանջ: Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն:
5 Մեծ Մասրիկի միջն. դպրոց 21.03.2024 12:29:00 «Տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալ» գլխում երեք անգամ նշված է «ընկերություն» բառը պետք է լինի «հաստատություն»: Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: