Հիշել նախագիծը
«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Սևակ Գրիգորյան 18.03.2024 17:45:43 | Զինկոմիսարիատների աշխատանքը հարկավոր է ավարտել զորակոչի նախավերջին օրը, մեկ օր շուտ։ Ինչու, որովհետև վերջին օրը պետք է աշխատեն միայն հանձնաժողովները և ըստ այդմ` կենտրոնական հավաքակայանը։ Վերջին օրը գրեթե մինչև օրվա վերջին ժամ զինկոմիսարիատները, ընկած դռնեդուռ կամ գյուղեգյուղ, մեկ, երկու, երեք զորակոչիկ են պեղում և դրանով կազմալուծում մյուս օղակների աշխատանքը, ադյունքում զինակոչիկները զորամաս են տեղափոխվում կեսգիշերին։ | Չի ընդունվել Զորակոչի գործընթացը ենթակա է իրականացման հայտարարված զորակոչի ողջ ժամկետի ընթացքում, ներառյալ` զորակոչի վերջին օրը: |