Հիշել նախագիծը

«ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Տիգրան Ավետյան 28.02.2024 15:52:45 Ընդհանուր առմամբ ողջունելի է այս չափ կարևոր հասարակական հարաբերությունները օրենսդրական կարգավորումների դաշտ բերելը, որը քաղաքացուն, անձին պետական մարմիններից ավելի մեծ ծավալով, և հույս ունեմ, որակով թվային ծառայությունների ստանալու հնարավորություն են ընձեռելու՝ հեշտացնելով անձի կյանքը, սակայն օրենսդրական կարգավորումներում իմ կարծիքով առկա են հակասություններ, կոլիզիաներ, թերի կարգավորումներ, որոնք նախագծի հեղինակները հաշվի չեն առել։ Ընդունվել է ի գիտություն:
2 Տիգրան Ավետյան 28.02.2024 15:52:59 Ստորև ներկայացնում եմ դրանցից ավելի ցայտուն օրինակները՝ առաջարկությունների տեսքով։ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասից «այլ» բառն առաջարկվում է հանել, քանի որ միջազգային պայմանագրերը օրենքներ չեն, և հետևաբար՝ իմաստային շփոթ է առաջացնում «այլ օրենքներ» եզրույթը։ Ընդունվել է:
3 Տիգրան Ավետյան 28.02.2024 15:58:32 Ստորև ներկայացնում եմ դրանցից ավելի ցայտուն օրինակները՝ առաջարկությունների տեսքով։ Ընդունվել է ի գիտություն:
4 Տիգրան Ավետյան 28.02.2024 15:58:32 Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասից «այլ» բառն առաջարկվում է հանել, քանի որ միջազգային պայմանագրերը օրենքներ չեն, և հետևաբար՝ իմաստային շփոթ է առաջացնում «այլ օրենքներ» եզրույթը։ Ընդունվել է:
5 Տիգրան Ավետյան 28.02.2024 15:58:32 2-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությամբ անհրաժեշտ է հաշվի առնել, որ Սահմանադրության համաձայն միայն ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերն առավել բարձր իրավաբանական ուժ ունեն օրենքներից, ուստի առաջարկվում է դրույթը տարածել ոչ թե բոլոր միջազգային պայմանագրերի՝ այլ միայն վավերացված միջազգային պայմանագրերի վրա։ Ընդունվել է:
6 Տիգրան Ավետյան 28.02.2024 15:58:32 3-րդ հոդվածի 1-ին մասում «հանրային տեղեկություն» եզրույթի մեկնաբանության մեջ կիրառվում է «պետկան տեղեկատվական համակարգ» հասկացությունը, որի նշանակությունը նույն հոդվածով բացահայտված չէ։ Չի ընդունվել: Տերմինի բովանդակությունը բացահատված է 11-րդ հոդվածում:
7 Տիգրան Ավետյան 28.02.2024 15:58:32 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվող կարգավորումն, իր տրամաբանության մեջ, հակասում է միջզգային պայմանագերի մասին ՀՀ օրենսդրությանը, մյուս կողմից, եթե Կառավարությունը լիազորվում է նման պայմանագրեր կնքելու իրավասությամբ, ապա որն է նպատակը գրելու «արգելվում է կնքել պայմանագրեր» բառերը։ Ընդունվել է:
8 Տիգրան Ավետյան 28.02.2024 15:58:32 Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մարդու մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը կազմող տեղեկություններն առավելապես նրան անձնական տվյալներն են «Անձնական տվյալների մասին» օրենքի համաձայն, մինչդեռ նշված նորմով հղում չի կատարվել վերաբերելի օրենքին, այնինչ հաջորդ մասով հստակ հղում է կատարվում «Հեղինակային իրավունքի հարակից իրավունքների մասին» օրենքին։ Ընդունվել է:
9 Տիգրան Ավետյան 28.02.2024 15:58:32 5-րդ հոդվածի 4-րդ մասում «մետատվյալներ» հասկացություն առաջին անգամ է կիրառվում, մինչդեռ օրենքով այդ հասկացության նշանակությունը բացահայտված չէ։ Չի ընդունվել: Տերմինը տեխնիկական և տեխնոլոգիական բնույթի է, ընկալվում է միանշանակ և այդ հասկացության սահմանումը համարում ենք ոչ նպատակահարմար:
10 Տիգրան Ավետյան 28.02.2024 15:58:32 7-րդ հոդվածի 1-ին մասով վարչապետի փոխարեն նշված ակտը սահմանելու լիազորութունն գտնում եմ ավելի նպատակահարմար է վերապահել Կառավարությանը՝ որպես խորհրդակցական մարմին՝ Սահմանադրությամբ տեղական ինքնակառավարաման մարմինների ինքնուրույնության և Հանրապետության նախագահի առանձին ու առանցքային ինստիտուտի վրա տարածելու սահամադրական արգելքները մեղմելու տեսանկյունից։ Ընդունվել է:
11 Տիգրան Ավետյան 28.02.2024 15:58:32 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տվյալների շտեմարաններ կարող են ունենալ նաև ֆիզիկական անձինք, իսկ 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տեղեկատվական համակարգում ներառվում են միայն իրավաբանական անձիք, հարց է առաջանում, այդ դեպքում ինչ իմաստ ունի ֆիզիկական անձանց տվյալների շտեմարններ ստեղծելը և այն սույն օրենքով նախատեսելը։ Նույն խնդիրն առկա է նաև 13-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներում։ Ընդունվել է:
12 Տիգրան Ավետյան 28.02.2024 15:58:32 12-րդ հոդվածի 1-ին մասում տվյալների շտեմարաններ ստեղծման հիմքը վերապահվել է Կառավարությանը, անհասկանալի է, թե կառավարությունը ինչպես է որոշելու ֆիզիակական և իրավաբանական անձանց կողմից տվյալների շտեմարաններ ստեղծելը։ Կարծում եմ, որ այս կարգավորումը լավագույն լուծումը չէ բաց հասարակության, թափանցիկ կառավարման, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերը մեղմելու տեսանկյուննից։ Չի ընդունվել: Ընդհանուր առմամբ շտեմարանի ստեղծման հիմքն օրենքն է, որը սահմանելու է այն տվյալների շրջանակը, որոնք հավաքվելու և մշակվելու են այդ շտեմարանում, այսինքն եթե չկա օրենքով սահմանված տվյալների շրջանակը, կառավարությունը չի կարող որոշում ընդունել։ Ինչ վերաբերում է ֆիզիկական և իրավաբանական անձանց, ապա նրանք հիմնականում հանդես են գալիս պետության կողից մշակված տեղեկությունների օգտագործող, իսկ իրենց մոտ տեղեկատվական համակարգեր ստեղծելու և մշակելու են օրենսդրությամբ նախատեսված պահանջներից ելնելով, օր,՝ կոմունալ ոլորտը, ֆինանսական համակարգը, նոտարները և այլն։
13 Տիգրան Ավետյան 28.02.2024 15:58:32 14-րդ հոդվածի 1-ին մասում կիրառվող «պետք է նախատեսի» եզրույթը օտարածին է ՀՀ օրենսդրությամբ չի կիրառվում, անհրաժեշտ է այն սահմանել մեր օրենսդրության ներդաշնակ տերմինաբանությամբ, հիմք ընդունելով նաև դատական պրակտիկան։ Ընդունվել է:
14 Տիգրան Ավետյան 28.02.2024 15:58:32 Նույն հոդվածի 2-րդ մասում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները նախագծի իմաստով սահմանվում են որպես տվյալների շտեմարաններ ներկայացնող անձինք, նախ պետական լիազորություններ ունեցող մարմինը որպես անձ ներկայացնելը ինքնին խնդրահարույց է և հետո տվյալների շտեմարանների մասին նախագծով խոսք է գնում 10-րդ հոդվածից սկսած, որտեղ տարանջատված են պետական մարմին ֆիզիկական և իրավաբանական անձ սուբյեկտները, ուստի անհասկանալի է նախագծի հեղինակի տրամաբանությոնը նշված հոդվածից սկսած դրանք միավորելը կամ դա առնվազն այս հոդվածում անելը։ Չի ընդունվել: Կարգավորումը սահմանված է 14-րդ հոդվածում, քանի որ կանոնակարգով պետք է սահմանվի նաև տվյալների կամ տեղեկությունների հավաքագրման շրջանակը, հետևաբար կարծում ենք, որ կարգավորումը ճիշտ հոդվածում է նախատեսված։ Ինչ վերաբերում է կիրառված «անձ» տերմինի, ապա այն ընդունված է իրավակիրառ պրակտիկայում
15 Տիգրան Ավետյան 28.02.2024 15:58:32 17-րդ հոդվածի 1-ին մասից անհասկանալի է թե ում է ապահովվելու տվյալների շտեմարաններին հասանելիությունը։ Չի ընդունվել: Հասանելիություն ապահովվում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են թվային տեխնոլոգիաների կիրառմամբ ստանալ անվտանգ, որակյալ և արդյունավետ պետական ծառայություններ։ Դա հանդիսանում է այս օրենքի կարգավորման առարկան։
16 Տիգրան Ավետյան 28.02.2024 15:58:32 24-րդ հոդվածի 4-րդ մասում կիրառվում է «ի հավելումն» տերմինը, որը ՀՀ ներպետական օրենսդրության համար խորթ և օտարածին է, ուստի առաջարկում եմ հանել։ Չի ընդունվել: Նշված տերմինը կիրառվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնեցված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին», «Արժեթղթերի շուկայի մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքներում, ինչպես նաև այլ օրենքներում:
17 Տիգրան Ավետյան 28.02.2024 15:58:32 Բացի այդ, հսկողական և վերահսկողական գործառույթները վերապահվում են մի մարմնի, որին վարչարարություն անելու լիազորություն վերապահված չէ, թեև նախագծերի փաթեթում բերված է ՎԻՎՕ-ում լրացում անելու նախագիծ, սակայն այն թերի է և հետո լիազոր մարմինը ԲՏԱ ներքո գործող ինքնուրույն կառուցվածքային միավոր է լինելու, համենայնդեպս այդպես է երևում նախագծից, իսկ հոդվածը վարչարարությունը ԲՏԱ-ին է վերապահվում։ Կարծում եմ այդպիսի անատամ գործիքակազմով հնարավոր չէ արդունավետ վերահսկողություն իրականացնել, մյուս կողմից անհասկանալի է թե պետական կամ տեղեկական ինքնակառավարաման մարմինների համապատասխան պաշտոնատար անձինք կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք ինչ պատասխանատվություն են կրելու սույն օրենքի պահանջները խախտելու համար, եթե խոսքը միայն կարգապահական պատասխանատվություն է, ապա խնդրում եմ հիմնավորել իրավաբանական անձի որևէ պաշտոնատար անձի նկատողությունն կամ խիստ նկատողությունն տալը ինչպիսի բացասական հետևանքներ են կրելու այդ անձի վրա, որը հնարավորություն կտա կանխարգելել օրենքի պահանջների հետագա խախտումների։ Ինչպես արդեն նշել եմ, գտնում եմ, որ հասարակական հարաբերությունների համար հստակ կարգավորումներ նախատեսելու գործիքակազմը արդունավետ կլինի եթե այն չպահպանելու կամ խախտելու դեպքում համարժեք սանկցիաներ կիրառելու հնարավորություն տրվի իրավասու սուբյեկտներին, այլապես, սույն օրենսդրական նախաձեռնությունը կվերածվի հերթական «անիմաստ» կարգավորումների, որոնք ընդունվում են ՀՀ այս կամ այն միջազգայի պարտավորությունը հանձնառելու համար, սակայն չեն ծառայելու իրենց իրական նպատակին։ Ընդունվել է: Նախագծում կկատարվեն համապատասխան փոփոխություններ:
18 Ինֆորմացիայի ազատության կենտրոն 04.03.2024 16:40:58 ՏԱ նախագծի հիմնական առաջարկը ՏԱ մասին օրենքի 7-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրումն է, սակայն, նշված հոդվածի առաջարկվող խմբագրությունը խիստ անորոշ է, չհիմնավորված և խնդրահարույց: 1. Առաջարկվում է հանել գործող օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պարտադիր հրապարկման ենթակա տեղեկությունների ցանկը։ Նախագծի հիմնավորմամբ պարզ չէ, թե ինչու է առհասարակ անհրաժեշտ նման բովանդակային փոփոխություն կատարել ՏԱ մասին օրենքի 7-րդ հոդվածում, ՏԱ օրենքից հանել պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը։ Տեղեկության պրոակտիվ հրապարակումը պետության հրապարակայնության և թափանցիկության կարևոր բաղադրիչ է, ուստի, անկախ նրանից, թե այլ օրենքներով հրապարակման ենթակա ինչպիսի տեղեկությունների շրջանակ կամ ցանկեր կնախատեսվեն՝ կարևոր է, որ պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների նվազագույն ցանկը ՏԱ մասին օրենում պահպանվի։ 2. Առաջարկվող որոշ կարգավորումներ որեւէ կերպ արտացոլված չեն ՏԱ գործող օրենքի այլ դրույթներում և ըստ էության ՏԱ մասին ՀՀ օրենքի կարգավորման առարկայից դուրս են: Օրինակ, ՏԱ մասին օրենքի առաջարկվող խմբագրությամբ 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված լիցենզային պայմանագրի շրջանակում տեղեկությունների օգտագործման մասին կարգավորումը, 4-րդ մասով սահմանված թվային ձևաչափով բաց տվյալների հասանելիության տեխնիկական կանոնը: Դրանք պետք է ներառվեն և բացվեն Հանրային տեղեկատվության մասին օրենքի նախագծի շրջանակներում՝ առանց դրանք ՏԱ մասին օրենք բերելու: 3. Առարկայազուրկ է նաև բաց տվյալների հասկացության սահմանումը ՏԱ մասին օրենքում, քանի որ այդ հասկացությունը չեն բացահայտվում ՏԱ մասին օրենքում, այլ հանդիպում են Հանրային տեղեկատվության մասին օրենքի նախագծում: Ուստի, առաջարկում ենք դրանք քննարկել Հանրային տեղեկատվության մասին օրենքի շրջանակում: 4. Առարկայազուրկ է նաև տեղեկությունների տրամադրման հասկացություն սահմանելը, քանի որ նշված հասկացությունը ՏԱ մասին օրենքի 7-րդ հոդվածից բացի այլևս օրենքում չի քննարկվում, միաժամանակ, տեղեկությունների մատչելիությունն ամբողջությամբ բացհայտվում է ՏԱ մասին օրենքի 3-րդ և 7-րդ հոդվածներում և չի ներառում տեղեկություն ստանալու հարցմանը պատշաճ կարգով պատասխանելը: 5. Առաջարկում ենք ՏԱ մասին օրենքին անդրադառնալ միայն այնքանով, որքանով անհրաժեշտ է ապահովել այդ օրենքի կապը Հանրային տեղեկատվության մասին օրենքի հետ։ Մասնավորապես, առաջարկում ենք կատարել հետեւյալ փոփոխությունները՝ այն դեպքում, եթե ստորև նշված հարցերը Հանրային տեղեկությունների մասին օրենքի շրջանակում լիարժեք կդիտարկվեն։ 5.1 գործող ՏԱ մասին օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել, ինչի պարագայում տեղեկությունները թվային ձևաչափով կամ բաց տվյալների քաղաքականությանը համապատասխան հրապարակելու առանձնահատկություններն ամբողջությամբ կարող են քննարկվել Հանրային տեղեկատվության մասին օրենքի նախագծի շրջանակներում: 5.2 Ուժը կորցրած ճանաչել ՏԱ մասին օրենքի 5-րդ հոդվածը՝ Տեղեկատվությունների գրանցումը, դասակարգումը և պահպանումը 5.3 Ուժը կորցրած ճանաչել ՏԱ մասին օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը՝ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: 5.4 Ուժը կորցրած ճանաչել ՏԱ մասին օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ 4) սահմանել իր կողմից բանավոր և (կամ) գրավոր տեղեկությունների տրամադրման կարգը։ Միևնույն ժամանակ, հորդորում ենք Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ մշակել բացառապես քաղաքացիական հասարակության հետ քննարկումների արդյունքում։ Ընդունվել է: Ներկայացված առաջարկները քննարկվել են կազմակերպության ներկայացուցիչների հետ:
19 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 12.03.2024 21:57:47 1. «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է վերախմբագրել նաև օրենքի 7-րդ գլուխը՝ վերաբերող սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների մասով իրավակարգավորումներին։ Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել հնարավորություն երկարացնելու սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների հասանելիության սահմանափակման ժամկետը մինչև հինգ տարով՝ գործնականում դրա սահմանափակման առավելագույն ժամկետը հասցնելով 10 տարվա ներկայիս 5 տարվա փոխարեն։ Միևնույն ժամանակ, որպես սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին տեղեկատվությունը դասելու նպատակ նախագծի 29-րդ հոդվածը սահմանում է, ի թիվս այլնի, նաև հասարակական կարգի պաշտպանությունը, այնինչ գործող օրենքը նման նպատակ/հիմք չի նախատեսում։ Գտնում ենք, որ նշված կարգավորումների ներմուծումը լուրջ հետընթաց է տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման տեսանկյունից հատկապես այն պայմաններում, երբ նույնիսկ գործող օրենսդրական կարգավորումները կապված ինչպես պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների, այդպես էլ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների և վերջինի չափազանց լայն սահմանման մասով խիստ խնդրահարույց են։ Այսպես՝ գործող օրենքի համաձայն սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն հասկացությունը հետևյալն է՝ «Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, պաշտոնատար անձանց գործունեությանն առնչվող, սույն օրենքի համաձայն, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին չդասվող տեղեկություններն են, արտադրանքը կամ նյութերը, որոնք պարունակում են պետական գաղտնիքի տարրեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը, և որոնց տարածումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, արտաքին հարաբերություններին, քաղաքական և տնտեսական շահերին, իրավակարգի պահպանությանը։»։ Գտնում ենք, որ այս իրավակարգավորումը պարարտ հող է ստեղծում տեղեկատվության հայեցողական և ոչ իրավաչափ սահմանափակման համար: Մասնավորապես, որպես տեղեկատվութան սահմանափակման չափանիշ, ի թիվս այլոց, նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական շահերին, իրավակարգի պահպանությանը բացասաբար անդրադառնալու հավանականությունը: Նման իրավակարգավորումը հնարավորություն է ընձեռում սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դասելու անորոշ շրջանակի տեղեկություններ, որոնք նույնիսկ չեն հանդիսանում պետական գաղտնիքի մաս և չեն առնչվում պետական և ազգային անվտանգությանը: Փաստացի նախատեսվում են տեղեկատվության մատչելիությունը սահմանափակելու լայն լիազորություններ և դրանք չարաշահելու հնարավորություն՝ նշված հասկացության քողի տակ գաղտնագրելու ցանկացած՝ պետական մարմնի համար հրապարակման առումով անհարմար, ոչ ցանկալի տեղեկատվություն: Գտնում ենք, որ այս իրավակարգավորումը ուղղակիորեն հակասում է տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին և ՀՀ Սահմանադրության պահանջներին, ինչպես նաև միջազգային լավագույն չափորոշիչներին : Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք նախագծից բացառել սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների հասանելիության սահմանափակման ժամկետը երկարաձգելու հնարավորությունը, վերանայել սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների հասանելիության տեղեկությունների հասկացությունը՝ այն սահմանելով, որպես պետական գաղտնիք հանդիսացող տեղեկության մաս կազմող տեղեկություն, որի բացահայտումը կարող է վնասել, բացասաբար ազդել ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման, արտաքին հարաբերությունների վրա։ Վերոգրյալից բացի «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի 30-րդ հոդվածով առաջարկվում է սահմանել տեղեկությունները որպես սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ դասակարգելու սահմանափակումների առավել ընդլայնված ցանկ։ Սակայն հարկ է նկատել, որ, թեև նշված ցանկը ներառում է որոշ տեղեկություններ, որոնք գործող օրենքի իրավակարգավորումներով (31-րդ հոդված) նախատեսված չեն, այնուամենայնիվ դրանից դուրս են մնացել գործող օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված որոշ տեղեկություններ, որոնք գործող օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն արգելվում է դասել սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության շարքին։ Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք նախագծի 30-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 17-րդ կետով, որով սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ դասակարգելու սահմանափակումների շարքին նաև դասել օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները: 2. «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեղեկությանը հասանելիություն ապահովելու հետ կապված ողջամիտ ծախսերը ենթակա են փոխհատուցման։ Նշված գումարի ձևավորման (հաշվարկի) կարգը և առավելագույն չափը սահմանում է կառավարությունը։ Տեղեկության տրամադրման համար «Պետական տուրքի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներով և այլ օրենքներով սահմանված կարգով ու չափով կարող է գանձվել տուրք կամ վճար։ Գտնում ենք, որ նշված կարգավորումը իրավաչափ չէ և հակասում է Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին: Այսպես, Հայաստանի Հանրապետությունը 04.05.2022թ. վավերացրել է «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (այսուհետ նաև՝ Կոնվենցիա), որը ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 01․09․2022թ: Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ փաստաթղթի պատճեններ տրամադրելու համար վճար կարող է գանձվել, սակայն այն պետք է սահմանվի ինքնարժեքի հաշվառմամբ և լինի ողջամիտ, իսկ պետական մարմինները չպետք է դրանից օգուտ ստանան: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության վերաբերյալ N Rec (2002)2 հանձնարարականի 8-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ պաշտոնական փաստաթղթի պատճենը տրամադրելու համար պետք է գանձվի չափավոր գումար, որը չպետք է գերազանցի պետական մարմնի՝ դրա պատճենահանման համար կատարած ծախսը: Տեղեկատվություն ստանալու համար վճար գանձելու հարցի կապակցությամբ իր դիրքորոշումն է հայտնել նաև Վենետիկի հանձնաժողովը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 2008 թ.-ի նախագծի կապակցությամբ 2009 թ.-ին ներկայացված կարծիքում: Մասնավորապես կարծիքի 65-րդ կետում հղում անելով «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» ԵԽ կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետին՝ հանձնաժողովը գտել է, որ նախագծում շարադրված ինքնարժեքի սկզբունքի մասով պետք է հստակ պարզաբանվի, որ վճարները կարող են գանձվել միայն պատճենման իրական ծախսերի համար, ոչ թե տեղեկատվություն տնօրինողի աշխատակազմի աշխատանքի: Ելնելով վերոգրյալից՝ տեղեկատվության տրամադրման, դրա հասանելիության ապահովման համար որևէ պետական տուրքի կամ վճարի գանձումը իրավաչափ համարվել չի կարող: Առաջարկվում է Նախագծից բացառել «Պետական տուրքի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներով և այլ օրենքներով տուրք կամ վճար գանձելու հնարավորություն սահմանող դրույթը: 3. «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի սահմանվում է, որ տեղեկության բացահայտումը տեղեկատվություն տնօրինողի կողմից նույն օրենքով սահմանված կարգով հասանելիության տրամադրումն է տեղեկություններին՝ առանց տեղեկություն պահանջող անձի կողմից հարցում կատարելու: Սահմանվում է նաև դրույթ, որի համաձայն՝ որպես կանոն տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է ապահովել տեղեկություններին մատչելիություն (մուտք գործել) թվային ձևաչափով։ Նշված կարգավորումը ենթադրում է բաց տվյալների քաղաքականության մասով «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանված իրավակարգավորումների կիրառելիություն նաև տեղեկատվության այլ տնօրինողների նկատմամբ (ի թիվս պետական և տեղական ինքնակառավարման մարմինների), սակայն դրանք կիրառելի են միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ: Միևնույն ժամանակ Նախագծում հիշատակված «տեղեկատվության տնօրինող» հակացությունը բացահայտված չէ և դրա նկատմամբ ինքնաբերաբար չեն կարող կիրառվել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված հասկացության շրջանակները: 7-րդ հոդվածից հանվել է նաև պրոակտիվ հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը՝ ենթադրաբար բաց տվյալների ձևաչափով դրանք հրապարակման ենթակա լինելու պատճառաբանությամբ: Նշված կարգավորումը, սակայն, խնդրահարույց է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանկում նշված որոշակի տեղեկություններ հրապարակելու պահանջը ենթադրում է նաև համապատասխան տեղեկությունը ձեռքբերելու/մշակելու կամ համապատասխան հարցով վիճակագրություն վարելու ուղղակի պարտավորություն, որը տեղեկատվություն տնօրինողը կարող է չունենալ: Ելնելով վերոգրյալ նկատառումներից՝ առաջարկվում է վերանայել «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումները՝ պրոակտիվ հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը պահպանելու նպատակով, ինչպես նաև վերանայել «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանված կարգավորումները՝ վերոգրյալ հոդվածին համապատասխանեցնելու համատեքստում: Ընդունվել է մասնակի։ 1․ Երկարացման ժամկետը 5 տարվա փոխարեն սահմանվել է ևս 2 տարի։ Ժամկետը երկարացնելու օբեկտիվ պատճառների պարագայում պետական մարմինը պետք է հնարավորություն ունենա երկարացնելու այն։ 2․ հասարակական կարգի բառերը հանվել են։ 3․ Հասկացության վերանայման հետ կապված առաջարկությունը ընդունելի չէ։ Սահմանումը տրվել է օբյեկտիվ խնդիրները հաշվի առնելով և այն գործող դրույթ է։ 4․ 30-րդ հոդվածում կատարվել է համապատասխան փոփոխություն։ 5․ ՀՏՄ օրենքի 5-րդ հոդվածի մեկնաբանությունը իրավաչափ չէ, այն չի հակասում եվրոպայի խորհրդի նշված կոնվենցիայի պահանջներին, քանի որ վճարը գանձվելու է ոչ թե փաստաթղթերի պատճեների տրամադրման համար, այլ թվային տիրույթում փաստաթղթերի բնօրինակներին հասանելիություն ապահովելու և փոխգործելիության սկզբունքի հիման վրա քաղաքացիների ծառայություններ մատուցելու հնարավորության համար։ Ընդ որում՝ նման վճարներ սահմանված են ԵՄ բազմաթիվ երկրներում, օր․՝ Էստոնիայում։ Ինչ վերաբերում է «Պետական տուրքի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներով և այլ օրենքներով տուրք կամ վճար գանձելու դրույթին, ապա այն նոր գանձումների «հնարավորություն սահմանող» դրույթ չէ։ Այն ունի սույն օրենքից օգտվողների համար բացառապես տեղեկատվական կարևոր նշանակություն։ «Պետական տուրքի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներով և այլ օրենքներով արդեն իսկ սահմանված են տուրքեր և վճարներ տարբեր խումբ տեղեկությունների տրամադրման համար, օր․՝ կադաստր, ռեգիստր, տեղական մարմիններ և այլն։ Հետագայում ևս չի բացառվում օրենքով այդպիսիք սահմանելու հնարավորություն։ Նշված դրույթը հանելու պարագայում սույն օրենքից օգտվողները հայտնվելու են թյուրիմացության մեջ, քանի որ տեղեկությունները պետական տեղեկատվական համակարգով ստանալու համար պետք է վճարվի կառավարության կողմից սահմանված գումարի շրջանակներում վճար։ Այնինչ իրականում պետք է վճարվի նաև պետական կամ տեղական տուրքը, եթե տվյալ տեղեկության համար այդպիսին սահմանված է օրենքով։ 6․ՏԱՄ օրենքի վերաբերյալ դիտարկումները ընդհանուր առմամբ ընդունելի են, սակայն նշված օրենքը բազմաթիվ անգամներ քննարկվել է քաղ․ հասարակության ներկայացուցիչների հետ և բոլոր դրույթները ուսումնասիրվել ու վերլուծվել են։ Այդ առումով նշված նախագծում փոփոխություններ կարվեն նաև մյուս կողմերի հետ քննարկումների արդյունքում։
20 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 12.03.2024 22:03:33 1. «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է վերախմբագրել նաև օրենքի 7-րդ գլուխը՝ վերաբերող սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների մասով իրավակարգավորումներին։ Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել հնարավորություն երկարացնելու սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների հասանելիության սահմանափակման ժամկետը մինչև հինգ տարով՝ գործնականում դրա սահմանափակման առավելագույն ժամկետը հասցնելով 10 տարվա ներկայիս 5 տարվա փոխարեն։ Միևնույն ժամանակ, որպես սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին տեղեկատվությունը դասելու նպատակ նախագծի 29-րդ հոդվածը սահմանում է, ի թիվս այլնի, նաև հասարակական կարգի պաշտպանությունը, այնինչ գործող օրենքը նման նպատակ/հիմք չի նախատեսում։ Գտնում ենք, որ նշված կարգավորումների ներմուծումը լուրջ հետընթաց է տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման տեսանկյունից հատկապես այն պայմաններում, երբ նույնիսկ գործող օրենսդրական կարգավորումները կապված ինչպես պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների, այդպես էլ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների և վերջինի չափազանց լայն սահմանման մասով խիստ խնդրահարույց են։ Այսպես՝ գործող օրենքի համաձայն սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն հասկացությունը հետևյալն է՝ «Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, պաշտոնատար անձանց գործունեությանն առնչվող, սույն օրենքի համաձայն, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին չդասվող տեղեկություններն են, արտադրանքը կամ նյութերը, որոնք պարունակում են պետական գաղտնիքի տարրեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը, և որոնց տարածումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, արտաքին հարաբերություններին, քաղաքական և տնտեսական շահերին, իրավակարգի պահպանությանը։»։ Գտնում ենք, որ այս իրավակարգավորումը պարարտ հող է ստեղծում տեղեկատվության հայեցողական և ոչ իրավաչափ սահմանափակման համար: Մասնավորապես, որպես տեղեկատվութան սահմանափակման չափանիշ, ի թիվս այլոց, նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական շահերին, իրավակարգի պահպանությանը բացասաբար անդրադառնալու հավանականությունը: Նման իրավակարգավորումը հնարավորություն է ընձեռում սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դասելու անորոշ շրջանակի տեղեկություններ, որոնք նույնիսկ չեն հանդիսանում պետական գաղտնիքի մաս և չեն առնչվում պետական և ազգային անվտանգությանը: Փաստացի նախատեսվում են տեղեկատվության մատչելիությունը սահմանափակելու լայն լիազորություններ և դրանք չարաշահելու հնարավորություն՝ նշված հասկացության քողի տակ գաղտնագրելու ցանկացած՝ պետական մարմնի համար հրապարակման առումով անհարմար, ոչ ցանկալի տեղեկատվություն: Գտնում ենք, որ այս իրավակարգավորումը ուղղակիորեն հակասում է տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին և ՀՀ Սահմանադրության պահանջներին, ինչպես նաև միջազգային լավագույն չափորոշիչներին (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն -առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 74-75 էջերում, https://bit.ly/2PSZgjQ): Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք նախագծից բացառել սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների հասանելիության սահմանափակման ժամկետը երկարաձգելու հնարավորությունը, վերանայել սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների հասանելիության տեղեկությունների հասկացությունը՝ այն սահմանելով, որպես պետական գաղտնիք հանդիսացող տեղեկության մաս կազմող տեղեկություն, որի բացահայտումը կարող է վնասել, բացասաբար ազդել ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման, արտաքին հարաբերությունների վրա։ Վերոգրյալից բացի «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի 30-րդ հոդվածով առաջարկվում է սահմանել տեղեկությունները որպես սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ դասակարգելու սահմանափակումների առավել ընդլայնված ցանկ։ Սակայն հարկ է նկատել, որ, թեև նշված ցանկը ներառում է որոշ տեղեկություններ, որոնք գործող օրենքի իրավակարգավորումներով (31-րդ հոդված) նախատեսված չեն, այնուամենայնիվ դրանից դուրս են մնացել գործող օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված որոշ տեղեկություններ, որոնք գործող օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն արգելվում է դասել սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության շարքին։ Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք նախագծի 30-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 17-րդ կետով, որով սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ դասակարգելու սահմանափակումների շարքին նաև դասել օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները: 2. «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեղեկությանը հասանելիություն ապահովելու հետ կապված ողջամիտ ծախսերը ենթակա են փոխհատուցման։ Նշված գումարի ձևավորման (հաշվարկի) կարգը և առավելագույն չափը սահմանում է կառավարությունը։ Տեղեկության տրամադրման համար «Պետական տուրքի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներով և այլ օրենքներով սահմանված կարգով ու չափով կարող է գանձվել տուրք կամ վճար։ Գտնում ենք, որ նշված կարգավորումը իրավաչափ չէ և հակասում է Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին: Այսպես, Հայաստանի Հանրապետությունը 04.05.2022թ. վավերացրել է «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (այսուհետ նաև՝ Կոնվենցիա), որը ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 01․09․2022թ: Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ փաստաթղթի պատճեններ տրամադրելու համար վճար կարող է գանձվել, սակայն այն պետք է սահմանվի ինքնարժեքի հաշվառմամբ և լինի ողջամիտ, իսկ պետական մարմինները չպետք է դրանից օգուտ ստանան: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության վերաբերյալ N Rec (2002)2 հանձնարարականի 8-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ պաշտոնական փաստաթղթի պատճենը տրամադրելու համար պետք է գանձվի չափավոր գումար, որը չպետք է գերազանցի պետական մարմնի՝ դրա պատճենահանման համար կատարած ծախսը: Տեղեկատվություն ստանալու համար վճար գանձելու հարցի կապակցությամբ իր դիրքորոշումն է հայտնել նաև Վենետիկի հանձնաժողովը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 2008 թ.-ի նախագծի կապակցությամբ 2009 թ.-ին ներկայացված կարծիքում: Մասնավորապես կարծիքի 65-րդ կետում հղում անելով «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» ԵԽ կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետին՝ հանձնաժողովը գտել է, որ նախագծում շարադրված ինքնարժեքի սկզբունքի մասով պետք է հստակ պարզաբանվի, որ վճարները կարող են գանձվել միայն պատճենման իրական ծախսերի համար, ոչ թե տեղեկատվություն տնօրինողի աշխատակազմի աշխատանքի: Ելնելով վերոգրյալից՝ տեղեկատվության տրամադրման, դրա հասանելիության ապահովման համար որևէ պետական տուրքի կամ վճարի գանձումը իրավաչափ համարվել չի կարող: Առաջարկվում է Նախագծից բացառել «Պետական տուրքի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներով և այլ օրենքներով տուրք կամ վճար գանձելու հնարավորություն սահմանող դրույթը: 3. «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի սահմանվում է, որ տեղեկության բացահայտումը տեղեկատվություն տնօրինողի կողմից նույն օրենքով սահմանված կարգով հասանելիության տրամադրումն է տեղեկություններին՝ առանց տեղեկություն պահանջող անձի կողմից հարցում կատարելու: Սահմանվում է նաև դրույթ, որի համաձայն՝ որպես կանոն տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է ապահովել տեղեկություններին մատչելիություն (մուտք գործել) թվային ձևաչափով։ Նշված կարգավորումը ենթադրում է բաց տվյալների քաղաքականության մասով «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանված իրավակարգավորումների կիրառելիություն նաև տեղեկատվության այլ տնօրինողների նկատմամբ (ի թիվս պետական և տեղական ինքնակառավարման մարմինների), սակայն դրանք կիրառելի են միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ: Միևնույն ժամանակ Նախագծում հիշատակված «տեղեկատվության տնօրինող» հակացությունը բացահայտված չէ և դրա նկատմամբ ինքնաբերաբար չեն կարող կիրառվել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված հասկացության շրջանակները: 7-րդ հոդվածից հանվել է նաև պրոակտիվ հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը՝ ենթադրաբար բաց տվյալների ձևաչափով դրանք հրապարակման ենթակա լինելու պատճառաբանությամբ: Նշված կարգավորումը, սակայն, խնդրահարույց է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանկում նշված որոշակի տեղեկություններ հրապարակելու պահանջը ենթադրում է նաև համապատասխան տեղեկությունը ձեռքբերելու/մշակելու կամ համապատասխան հարցով վիճակագրություն վարելու ուղղակի պարտավորություն, որը տեղեկատվություն տնօրինողը կարող է չունենալ: Ելնելով վերոգրյալ նկատառումներից՝ առաջարկվում է վերանայել «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումները՝ պրոակտիվ հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը պահպանելու նպատակով, ինչպես նաև վերանայել «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանված կարգավորումները՝ վերոգրյալ հոդվածին համապատասխանեցնելու համատեքստում: Տես՝ 19-րդ կետով ներկայացված կարծիքի եզրակացության մեջ:
21 Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ 27.03.2024 12:37:56 ՀՏ օրենքի նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ լիազոր մարմինը հսկողություն է իրականացնում տեղեկությունների՝ օրենքով սահմանված կարգով օգտագործման և պահպանության նկատմամբ: Նման ձեւակերպումը անորոշ է եւ տարակարծությունների տեղիք տվող: Մասնավորապես, պարզ չէ, թե տեղեկություններն ում կողմից օգտագործելու նկատմամբ է հսկողություն իրականացնելու, ինչպես է արտահայտվելու այդ հսկողության իրականացումը, գործնականում կարո՞ղ է արդյոք լիազոր մարմինը որոշել տեղեկությունը օրենքով սահմանված կարգով տեղեկություն հայցողին պահանջված տեղեկությունը տալ-չտալու վերաբերյալ եւ այլն: Տեղեկության օգտագործելու նկատմամբ հսկողությունը չափազանց անորոշ եւ ըստ այդմ՝ տեղեկատվության ազատության իրավունքին միջամտող ձեւակերպում է: Առաջարկում ենք, որ լիազոր մարմնի գործառույթները պետք է հիմնականում մնան տեղեկությունների կառավարման նկատմամբ հսկողության սահմաններում՝ առանց վերաբերելու զուտ տեղեկատվության ազատության իրավունքին: Չի ընդունվել: Լրամշակված նախագծի 22-րդ հոդվածի (նախկինում՝ 20-րդ հոդված) 1-ին մասի 3-րդ կետի կարգավորումը բացառապես վերաբերում է տեղեկությունների՝ տվյալ օրենքով և դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան օգտագործման և պահպանության նկատմամբ հսկողության իրականացմանը՝ դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ և չի առնչվում պահանջված տեղեկությունը տալ-չտալուն: Հստակեցում մտցնելու համար նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով «հանրային տեղեկություններ» հասկացության սահմանման մեջ լրացվել է «(այսուհետ՝ տեղեկություն)» ձևակերպումը, որպեսզի նախագծի տեքստում «տեղեկություն» բառի կիրառությունը երկիմաստություն չառաջացնի:
22 Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ 27.03.2024 12:39:58 ՀՏ օրենքի նախագծի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի համաձայն՝ լիազոր մարմինը կարող է պահանջել վերացնել օրենքի և դրա հիման վրա ընդունված օրենսդրության պահանջների խախտումները, եթե գտնում է, որ ի թիվս այլնի առանց օրենքով նախատեսված հիմքի սահմանափակվել է տեղեկության հասանելիությունը կամ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հասանելիություն է տրվել կամ բացահայտվել է տեղեկություն: Ըստ ՀՏ օրենքի նախագծի տերմինաբանության՝ եթե տեղեկության բացահայտումը վերաբերում է տեղեկությունը այն տնօրինողի կողմից սեփական նախաձեռնությամբ հրապարակելուն, ապա տեղեկության հասանելիությունը շատ ավելի լայն եւ անորոշ է եւ առերեւույթ կարող է վերաբերել նաեւ տեղեկությունը այն հայցողին տրամադրելուն: Այս համատեքստում տեղեկության հասանելիության ապահովման կամ հասանելիությունը վերացնելու վերաբերյալ վերոնշյալ դրույթները խնդրահարույց են, քանի որ.  ՏԱ իրավունքի խախտման արտադատական կարգով քննությունը ՏԱ հանձնակատարի լիազորություն է, այլ ոչ թե ՀՏ օրենքով նախատեսված կարգավիճակ ունեցող լիազոր մարմնի,  պարզ չէ, թե ինչ վարույթով ու իրավական կատով է հաստատվելու տեղեկության հասանելիությունը բովանդակային իմաստով օրենքի խախտմամբ իրականացված լինելը, ըստ այդմ պարզ չեն նաեւ տեղեկությանը հասանելիություն ստացած անձի կողմից տեղեկության հասանելիության սահմանափակումը բողոքարկելու իրավունքի իրացման պայմանները,  խնդրահարույց է նաեւ, որ տեղեկության հասանելիության սահմանափակումը ըստ ՀՏ օրենքի տերմինաբանույթան հիմնվում է լիազոր մարմնի կարծիքի վրա (լիազոր մարմինը (…) գտնում է): Առաջարկում ենք ձեռնպահ մնալ տեղեկությունների հասանելիության եւ հատկապես հասանելիության սահմանափակման վերաբերյալ որոշումներ կայացնելու՝ լիազոր մարմնի գործառույթ սահմանելուց: Չի ընդունվել: Տեղեկության (հանրային տեղեկության) հասանելիության ապահովման եղանակներին, (օրինակ՝ թվային ձևաչափով, տվյալների հաղորդակցման ցանցին հասանելիություն), դրա սահմանափակման մեխանիզմներին առնչվող կարգավորումները նկարագրված են Նախագծում և լիազոր մարմնի գործառույթները բացառապես միտված են այդ պահանջների պահպանության նկատմամբ հսկողության իրականացմանը և ոչ թե որպես տեղեկատվության ազատության հանձնակատարի լիազորություն ստանալուն: Բացի այդ, լիազոր մարմնի հսկողական և վերահսկողական մի շարք գործառույթներ հստակեցվելու են մարմնի կարգավիճակը վերջնականապես որոշելուց հետո:
23 Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ 27.03.2024 12:40:50 ՀՏ օրենքի նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված իրավունքների խախտման դեպքերը կարող են բողոքարկվել լիազոր մարմին կամ դատարան: ՀՏ օրենքի նախագծով սահմանվող լիազոր մարմինը միջազգային լավագույն փորձին համապատասխան տեղեկատվության ազատության իրավունքի պատշաճ լիազոր մարմին չէ: Այն ո՛չ իր կարգավիճակով, ո՛չ գործունեության անկախության երաշխիքներով եւ ոչ էլ գործիքակազմով չի կարող համարվել միջազգային լավագույն փորձին համապատասխան Տեղեկատվության ազատության լիազոր մարմին: Ըստ այդմ, նշված դրույթը որեւէ կերպ չի կարող դիտարկվել որպես տեղեկատվության ազատության իրավունքի խախտումներն արտադատական կարգով լիազոր մարմնին բողոքարկելու իրավունք եւ, ըստ այդմ, լիազոր մարմնի կողմից տեղեկատվության ազատության իրավունքի խախտումների արտադատական քննության իրավունք: Առաջարկում ենք հիմնովին վերանայել ՀՏ օրենքի նախագծով սահմանվող լիազոր մարմնի լիազորութունների շրջանակը՝ հաշվի առնելով սույն կարծիքը Ընդունվել է: Կատարվել է համապատասխան փոփոխություն:
24 CyberHUB, dpHUB 08.04.2024 14:49:41 «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պետական տեղեկատվական համակարգը պետք է ապահովի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով լուծումներ, որոնք հնարավորություն կտան ցանկացած ժամանակ ստույգ պարզել, այդ թվում՝ տվյալների սուբյեկտին, թե ում, ինչ նպատակով, երբ, ինչ ձևով և ինչ տեղեկությունից օգտվելու հնարավորություն է տրվել (հասանելիություն է ապահովվել) կամ փոխանցվել, որը պարունակում է անձնական տվյալներ։» Նման կանոն սահմանելը թեեւ ինքնին խնդրահարույց չէ, սակայն . 1. Նշված է «այդ թվում՝ տվյալների սուբյեկտին», այնինչ պարզ չէ, թե ուրիշ էլ ու՞մ պետք է հասանելի լինեն նման տեղեկությունները եւ ի՞նչ պայմաններով (իրավական հիմք/նպատակ/համաչափություն): Առաջարկում ենք դրույթը վերախմբագրել, հստակեցնել: Չի ընդունվել է։ Դրույթը անձնական տվյալներին հասանելիություն վերապահելու մասին չէ։ Այն պետական տեղեկատվական համակարգի համար սահմանում է հստակ պարտականություն (գործողությունների հետագծելիություն), որը նաև քաղաքացիների շահերը պաշտպանելու տեսանկյունից է կարևոր։ Ինչ վերաբերում է իրավական հիմքին և այլն, ապա «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը կարգավորում է հենց այդ հարաբերությունները։
25 CyberHUB, dpHUB 08.04.2024 14:56:57 2. Նման ընդհանուր եւ իմպերատիվ կարգավորումը որոշ հարցեր է առաջացնում «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի հետ համատեքստում, որի համաձայն՝ օրենքի գործողությունը չի Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ այլ օրենքներով պաշտպանվող, հասանելիության հատուկ պայմաններ կամ եղանակներ, հասանելիության սահմանափակումներ ունեցող տեղեկությունների և տվյալների շտեմարանների վրա: Ընդ որում, այստեղ խնդիրը ոչ թե «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասն է, այլ 1-ին հոդվածի 2-րդ մասի անորոշությունը: Այսպես, եթե օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը լայն մեկնաբանենք, ապա օրենքի գործողությունից, ըստ այդմ նաեւ 11-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնից դուրս կմնան տվյալներ գրեթե բոլոր շտեմարանները: Իսկ եթե օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը նեղ մեկնաբանենք, ապա 11-րդ հոդվածի 3-րդ մասը որոշ դեպքերում առերեւույթ հակասության մեջ կմտնի տվյալներին հասանելիության վերաբերյալ ոլորտային օրենքներով նախատեսված ընթացակարգերի հետ: Ընդունվել է: Նշված մասն ամբողջությամբ խմբագրվել է: