Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագիր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` նախագիծ) մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017թ. հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2017-2022թթ. ծրագրի 4.2-րդ բաժնի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունը, ««Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4.2-րդ մասը, ինչպես նաև Զբաղվածության կարգավորման 2016 թվականի պետական ծրագրի և նրանում ընդգրկված զբաղվածության ծրագրերի մշտադիտարկման և գնահատման ամփոփ արդյունքները:

2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ ժողովրդագրական պետական քաղաքականությունը միտված է ժողովրդագրական իրավիճակի համակողմանի գնահատման և իրականացվող նպատակային միջոցառումների շնորհիվ ժողովրդագրական բացասական զարգացումների հետևանքների մեղմմանը, իրավիճակի կայունացման ու բարելավման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծմանը: ՀՀ ժողովրդագրության ոլորտում արդեն իսկ իրականացվող միջոցառումների շարունակական ընթացքի ապահովման հետ մեկտեղ, առկա իրավիճակը պահանջում է թիրախավորված նոր միջոցառումներ, որոնք կարճ ժամանակահատվածում կարող են որակական փոփոխություններ մտցնել երիտասարդ և բազմազավակ ընտանիքների եկամտի, կենսապայմանների և սոցիալական այլ խնդիրների լուծումներում, որոնք հանդիսանում են լուրջ խոչընդոտ ինչպես բնակչության վերարտադրողական նպատակադրումների իրագործման, այնպես էլ միգրացիոն անբարենպաստ գործընթացների մեղմացման տեսանկյունից: Նշված միջոցառումներից մեկը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց համար մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունքի սահմանումն էր, որը տեղ գտավ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017թ. դեկտեմբերի 6-ին ընդունված ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում:

Վերոնշյալից բացի, ներկայումս իրականացվում են զբաղվածության ոլորտի պետական քաղաքականության մի շարք բարեփոխումներ` հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկայում վեր հանված մի շարք խնդիրները, ինչպես նաև Զբաղվածության կարգավորման 2016 թվականի պետական ծրագրի և նրանում ներառված զբաղվածության ծրագրերի 2017թ.-ին իրականացված մշտադիտարկման և գնահատման գործընթացի ամփոփ արդյունքները: Վերջինս ներառում է զբաղվածության ամենամյա պետական ծրագրի ամփոփ վերլուծությունը, ծրագրերի ծախսարդյունավետության գնահատականը, ինչպես նաև հստակ առաջարկություններ զբաղվածության կարգավորման 2018 թվականի պետական ծրագրի և նրանում ներառվող ծրագրերի նպատակահարմարության, օպտիմալ թիրախների և կատարելագործմանն ուղղված անհրաժեշտ քայլերի առումով։

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է ՝

1) ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-225-Ն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշումը լրացնել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագրի իրականացման կարգով,

  • հստակեցնել աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման չափանիշները,
  • հստակեցնել ծրագրերում ընդգրկվող շահառուների շրջանակը,
  • ծրագրերն իրականացնել ըստ կոնկրետ թիրախավորված շահառուների` մասնավորապես` աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագիրն իրականացնել միայն հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար աջակցության ծրագիրն իրականացնել անապահով ընտանիքների անդամ հանդիսացող գործազուրկ անձանց համար,
  • ծրագրերում ընդգրկելիս հաշվի առնել անձանց առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում լինելու հանգամանքը,
  • հստակեցնել այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրման ծրագրով գործազուրկին տրվող հավելավճարի չափը և վճարման տևողությունը,
  • աշխատաշուկայում անմրցունակ անձանց գործատուներին այցելության համար դրամական օգնության տրամադրման ծրագրի շրջանակներում տրվող աջակցության չափն ու պայմանները,
  • հստակեցնել սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրի շահառուների շրջանակը` բացառելով գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների անդամների ընդգրկումը ծրագրերում, և ծրագիրն իրականացնել առաջնահերթությունը տալով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված մշակաբույսերի մշակման ծրագրերի իրականացմանը: Բացի այդ, առաջարկվում է Ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին անհրաժեշտ ծառայությունների մատուցման գործընթացն իրականացնել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի միջոցով՝ հաշվի առնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված այն տեղեկատվությունը, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի և ՀՀ 10 մարզերում գործող «Գյուղատնտեսության աջակ­ցության մարզային կենտրոն» ՓԲԸ-ների գործառույթները 2017 թվականից իրականացնում է նորաստեղծ Գյուղատնտե­սության զարգացման հիմնադրամը, որն իր մարզային կառույցների միջոցով հանրապետության ամբողջ տարածքում մատուցում է գյուղատնտեսական խորհրդատվական ծառայություններ և հանդիսանում է գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողներին որակյալ և արդյունավետ ծառայություններ մատուցող եզակի կառույց:
  • 4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել զբաղվածության քաղաքականության բարեփոխուների շարունակականությունը և մեծացնել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների՝ երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու  և  երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունները: 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ: 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ որոշման ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

  • Քննարկվել է

    26.01.2018 - 12.02.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

26.01.2018 10:18

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 23548

Տպել

Առաջարկներ`

ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ

10.02.2018

Մեկ անգամ ևս ուզում ենք հստակեցնել Կարգի Ընդհանուր դրույթների կետ 3-ով նախատեսվող մայրերի աշխատավարձի հետ կապված սահմանափակումների վերանայման վերաբերյալ մեր կողմից արված առաջարկությունը, այն է` Ծրագրից օգտվելու նպատակահարմարությունը, հաշվարկների համաձայն, առաջանում է այն դեպքում, եթե աշխատանքի վերադարձող մայրը ստանում է միջինում 200-250 հազար ՀՀ դրամ զուտ, այսինքն` արդեն հարկված աշխատավարձ, որով նա կկարողանա վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության կամ դայակի ծառայություններից օգտվել՝ միաժամանակ վճարելով վերջինիս ՀՀ Հարկային օրենքով նախատեսված եկամտային հարկը: Իսկ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը, որը 2017թ-ի համար կազմել է 194 259 ՀՀ դրամ (շուրջ 200 000 ՀՀ դրամ), դա չհարկված, անվանական աշխատավարձի չափն է: Աշխատավարձի չափի հետ կապված սահմանափակումների վերանայումը հատկապես արդիական է Ընդհանուր դրույթների կետ 4-ում հիշատակված հաշմանդամություն ունեցող երեխայի մայրերի դեպքում, քանի որ հատուկ խնամք պահանջող երեխաների համար դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության վարձավճարները ավելի բարձր են: Նույնը վերաբերում է երեք և ավելի երեխա ունեցող մայրերին, որովհետև, բացի դայակի ծառայությունների դիմաց վճարից, նրանց մոտ առկա է նաև մյուս երեխաներին ֆինանսապես ապահովելու խնդիրը: Մեր դիտարկմամբ, Ծրագրի շահառուների Կարգով սահմանված աշխատավարձի շեմի վերանայումը չի ենթադրի բյուջետային հավելյալ միջոցների ներգրավվում: Մինչդեռ եթե աշխատավարձի հետ կապված սահմանափակումները չվերանայվեն, ապա Կարգը, ՀՀ պետական բյուջեով ծրագրի իրականացման համար նախատեսված բավականին սուղ ֆինանսական միջոցների պարագայում, չի կարողանա նպաստել Ծրագրի առավել հասցեական իրականացմանը:

ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ

08.02.2018

Երիտասարդ մայրերի աջակցությանն ուղղված ծրագրի գաղափարը ողջունելի է ու համահունչ Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի կողմից ՀՀ 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցների եզրափակիչ դիտարկումների շրջանակում արված «Զբաղվածություն և տնտեսական կարողությունների ընդլայնում» ոլորտին վերաբերող հանձնարարականներին, մասնավորապես 25 / գ կետին, այն է ՝ «կանանց համար ֆորմալ զբաղվածությունն ապահովելու նպատակով ավելի շատ հնարավորությունների ստեղծումը` երեխաների խնամքի համար բավարար և համարժեք պայմաններ տրամադրելու միջոցով»: Սակայն առաջարկում ենք Կարգում հստակեցնել շահառուների ընտրության սկզբունքներն ու վերանայել առաջարկվող պահանջներն ու նախապատվությունները՝ Ծրագրի արդյունավետությունն ու դրա շրջանակում պետական բյուջեով նախատեսված միջոցների հասցեականությունն ապահովելու նպատակով:

ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ

08.02.2018

Առաջարկում ենք խմբագրել Կարգի “Ծրագրի կազմակերպումը և ֆինանսական միջոցների տրամադրումը” բաժնի 3-րդ դրույթի 3-րդ կետը՝ հանելով “շահառուի բնակության վայրում չհաշվառված անձի” պահանջը, քանի որ այն սահմանափակում է շահառու ընտանիքի հետ միասին բնակվող հարազատի ( տատիկի, պապիկի կամ այլ հարազատի) որպես դայակ ներգրավելու հնարավորությունը, ինչը հակասում է Ծրագրի հանրային ներկայացման ընթացքում պատասխանատու անձանց կողմից հնչեցված համապատասխան հավաստիացումներին:

Տեսնել ավելին