Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 ներկայացվել է Էլ փոստով 25.02.2024 16:38:37 Եթե Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացվում է զուտ ոռոգման նպատակներո՞վ․ «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի առնչությամբ ներկայացված՝ «Եթե Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացվում է զուտ ոռոգման նպատակներո՞վ» հարցադրման կապակցությամբ հայտնում ենք, որ չնայած հարցը հստակ չէ, այնուամենայնիվ, հարցի բովանդակության մասով որոշակի ենթադրություններից ելնելով հարկ է նշել, որ Սևանա լճից ջրառն իրականացվում է ոռոգման նպատակով։ Սակայն, միևնույն ժամանակ, նշված ոռոգման համակարգերի վրա կառուցված է Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի համալիրը, որում Սևանից բաց թողնված ջրի հաշվին արտադրվում է էլեկտրական էներգիա։ Ընդ որում, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով հաստատված համալիր ծրագրով Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակը սահմանված է մինչև 170 մլն խմ։ Նշված քանակը հաշվի առնելով՝ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկում ներառվում է այդ ջրաքանակին համապատասխան հաշվարկված էլեկտրական էներգիայի քանակը։ Սակայն լինում են տարիներ, երբ օրենքով հաստատվում են Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության ժամանակավոր ծրագրեր՝ տվյալ տարվա համար սահմանելով ավելի մեծ ջրաքանակ։ Մասնավորապես, ԱԺ-ի կողմից 2023 թվականի հուլիսի 12-ին ընդունված ՀՕ-254-Ն օրենքով 2023 թվականի համար առավելագույն չափաքանակը սահմանվել է մինչև 240 մլն խմ։ Արդյունքում, Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի համալիրը շահագործող «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ում տվյալ տարվա ընթացքում ձևավորվում են լրացուցիչ օգուտներ։ Բացի այդ, լրացուցիչ օգուտներ կարող են ձևավորվել նաև էլեկտրաէներգետիկական շուկայում հաշվեկշռման ծառայություն մատուցող «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում։ Այլ հավասար պայմաններում 170 մլն խմ ջրառի չափաքանակի շրջանակում սակագների հաշվարկներում ներառված քանակից ավել արտադրված էլեկտրական էներգիայի վաճառքից ստացվող օգուտները հաշվի են առնվում ընկերության հաջորդ տարիների սակագնի հաշվարկներում և նվազեցվում են ընկերության անհրաժեշտ հասույթից։ Սակայն, հիշյալ առանձին օրենքներով (2023 թվականի համար՝ ԱԺ-ի կողմից 2023 թվականի հուլիսի 12-ին ընդունված ՀՕ-254-Ն օրենքի 2-րդ հոդված) սահմանվել է, որ Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի ավելացման արդյունքում արտադրվող լրացուցիչ էլեկտրաէներգիայի վաճառքից առաջացող լրացուցիչ գումարները ենթակա են վճարման նույն օրենքով սահմանված ուղղություններով նպատակային ներդրումների իրականացման համար ՀՀ կառավարության կողմից բացված համապատասխան արտաբյուջետային հաշվին: Հաշվի առնելով նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայում, որպեսզի օրենքով նախատեսված դեպքերում՝ Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն խմ-ն գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ներում առաջացող լրացուցիչ գումարները չնվազեցվեն ընկերությունների հաջորդ տարվա հասույթներից՝ հաշվի առնելով դրանք արտաբյուջետային հաշվին վճարված լինելու հանգամանքը։