Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հակիրճ բնութագիր

Հիմք ընդունելով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում ՀՀ պետական
քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները, նկատի ունենալով դրանց կապը պետական
և համայնքային կարիքների, ինչպես նաև համաշխարհային զարգացման միտումների հետ, կարևորելով
հանրապետության Սյունիքի մարզի զարգացմանն ուղղված, ռազմավարական նշանակություն ունեցող
Սյունիքի մարզկենտրոնում միջազգային չափանիշները բավարարող սպորտային համալիր, այդ թվում՝
համապատասխան ենթակառուցվածքներով ֆուտբոլի մարզադաշտ ունենալու հանգամանքը մշակվել է
«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող որոշ տարածքների
նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախագծի ընդունման արդյունքում Կապանի մարզադաշտն իր ենթակառուցվածքներով, համարժեք
շուկայական արժեքով փոխհատուցում տրամադրելով, կճանաչվի հանրության գերակա շահ և ձեռք կբերի
Հայաստանի Հանրապետության կողմից:

  • Քննարկվել է

    13.02.2024 - 29.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 583

Տպել