Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1291-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Ներկայումս, որոշմամբ սահմանված կարգի համաձայն` միասնական հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել այն դեպքերում, երբ միասնական հարկային հաշվարկը վերաբերում է՝

1) այն հաշվետու ժամանակաշրջանին, որն արդեն ստուգվել է հարկային մարմնի կամ լիազոր մարմնի կողմից.

2) այն հաշվետու ժամանակաշրջանին, որի ստուգումը հարկային կամ լիազոր մարմնի կողմից սկսվել է (այդ թվում` միասնական հարկային հաշվարկի ներկայացման օրն ստուգման ընթացքը կասեցված է).

3) այն հաշվետու ժամանակաշրջանին, որի վերջին օրվանից անցել է երեք տարի:

2022թ․ ընդունված ՀՕ-88-Ն և ՀՕ-55-Ն օրենքներին համապատասխան՝ 53-րդ հոդվածի 10-րդ մասում կատարված փոփոխությունների և լրացման համաձայն՝ բացառությամբ նույն հոդվածի 10.1-ին մասով սահմանված՝ հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկների ներկայացման դեպքերի, հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել այն դեպքերում, երբ հարկային հաշվարկը վերաբերում է՝

1) այն հաշվետու ժամանակաշրջանին, որը տվյալ հարկատեսակի գծով արդեն ստուգվել է հարկային մարմնի (իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հարկային հաշվարկները այլ լիազոր մարմիններին ներկայացնելու դեպքում՝ այդ մարմնի) կողմից, բացառությամբ տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկների.

3) այն հաշվետու ժամանակաշրջանին, որի վերջին օրվանից անցել է երեք տարի, իսկ տրանսֆերային գնագոյացման հաշվարկի դեպքում՝ հինգ տարի.

4) այն հաշվետու ժամանակաշրջանին, որը տվյալ հարկատեսակի գծով արդեն ուսումնասիրվել է հարկային մարմնի կողմից՝ Օրենսգրքի 349.1-ին հոդվածով սահմանված կարգով:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1291-Ն որոշմամբ սահմանված` բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) ներկայացումը սահմանափակող կարգավորումները համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածի 10-րդ մասին։

  • Քննարկվել է

    12.02.2024 - 27.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1009

Տպել