Հիշել նախագիծը

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «զ2» կետով.

 

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  ԵՄ`

  1. Սահմանել վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման թույլտվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

 

«----»----------2024թ.

ք. Երևան

 

 

 

 

 

 

 

Հավելված

շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի           

«     »                                 N   -Ն հրամանի

                       

 

 

Կ Ա Ր Գ

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում է Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից՝ վայրի կենդանիների ազատ պայմաններում վերաբնակեցման թույլտվության (այսուհետ` Թույլտվություն) տրամադրման հետ կապված  իրավահարաբերությունները:
  2. Թույլտվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմինը (այսուհետ՝ Լիազորված մարմին)։
  3. Թույլտվության տրամադրման համար հիմք է հանդիսանում յուրաքանչյուր կենդանական տեսակի համար կազմված վերաբնակեցման ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)։
  4. Թույլտվությունը չի կարող փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից:

 

  1. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
  2. Լիազորված մարմնի կողմից տրամադրվում է Թույլտվություն՝ համաձայն Ձև N 1-ի։
  3. Թույլտվություն ստանալու համար ֆիզիկական կամ իրավաբանական անձինք Լիազորված մարմին են ներկայացնում թույլտվության տրամադրման մասին հայտ` համաձայն Ձև N 2-ի։
  4. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
  • իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականի, ֆիզիկական անձի՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենները,
  • Ծրագիր՝ Կառավարության 2024 թվականի _________-ի « »  N     -Ն որոշման հավելվածի 4-րդ կետի,
  • բնապահպանական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրի պատճենը:
  • «Վերաբնակեցման ծրագրի վերաբերյալ «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասով սահմանված սուբյեկտների կողմից տրամադրված դրական եզրակացությունը:
  1. Հայտը և հայտին կից փաստաթղթերը ներկայացվում են Լիազորված մարմին առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային փոստով:
  2. Լիազորված մարմինը հայտը և հայտին կից փաստաթղթերը ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Թույլտվություն կամ մերժում է հայտը:
  3. Լիազորված մարմինը հայտը և հայտին կից փաստաթղթերը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և հայտում կամ հայտին կից փաստաթղթերում թերություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում գրավոր տեղեկացնում է Հայտատուին` 15 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու Լիազորված մարմնի կողմից նշված թերությունները:
  4. Թույլտվությունը հավաստող փաստաթուղթը կորցնելու դեպքում Թույլտվություն ստացած անձը դրա մասին գրավոր հայտնում է Լիազորված մարմնին: Վերջինս 5 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է Թույլտվություն՝ «Կրկնօրինակ» նշագրմամբ:

 

  • ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

  1. Հայտի մերժման հիմք են՝
    • իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականի, ֆիզիկական անձի՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենի բացակայությունը,
    • անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության բացակայությունը,
    • Ծրագրի բացակայությունը,
    • Ծրագրի անհամապատասխանությունը Կառավարության  2024 թվականի --------- -ի N----  -Ն որոշման հավելվածի 3-րդ կետին,
    • հայտ ներկայացրած անձի կողմից փաստաթղթերում առկա թերությունները վերացնելու դեպքում հայտը կրկին ներկայացնելիս թերությունների շտկված չլինելը,
    • հայտում կամ կից փաստաթղթերում լիազորված մարմնի կողմից ծանուցված թերությունները տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում շտկված չներկայացնելը,
    • թերի Ծրագիրը:
  2. Լիազորված մարմնի կողմից հայտի մերժման դեպքում վերջինս դրա մասին որոշման ընդունումից հետո 3-օրյա ժամկետում ծանուցում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:
  3. Հայտի մերժումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված վարչական կամ դատական կարգով:

 

 

 

 

IV.ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Առանց համապատասխան թույլտվության ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից վայրի կենդանիների ազատ պայմաններում վերաբնակեցնելու դեպքում կիրառվում է վարչական պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

 

 

 

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

 ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

_________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

 (հաշվառման հասցեն/գտնվելու վայրը ,հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)

_________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

3.Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը կամ ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը

_________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

  1. 4. Գործունեության իրականացման վայրը և նախատեսվող վերաբնակեցման (բացթողնման) տարածքը

_________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

  1. 5. Վերաբնակեցման ենթակա վայրի կենդանու (կենդանիների) տեսակ(ներ)ը (հայերեն և լատիներեն անվանումները)

 

—————————————————————————————————————

______________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

  1. 6. Վայրի կենդանիների ազատ պայմաններում վերաբնակեցման ենթակա կենդանիների առանձնյակների քանակը, սեռը, տարիքը տարիքը, նույնականացման նշաններ կամ միկրոչիպ

 

_________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

  1. 7. Վերաբնակեցման նպատակը

_________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

  1. 8. Վայրի կենդանիների ազատ պայմաններում վերաբնակեցնող իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն _________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

 

 

 

 

 

«----»----------2024 թ.                            _________________

(ստորագրությունը)

 

ք. Երևան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Ձև N 2

 

 

Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն N_____

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ

 

Տրման ամսաթիվը

 

 

 

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ

Անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը

 

__________________________________________________________________________________

 

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ

Իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման վկայականի համարը, գտնվելու վայրը

__________________________________________________________________________________________

 

Տարածքի նկարագիրը՝ ____________________________________________________________________________________________________________________________________________________

 

Վերաբնակեցման ենթակա վայրի կենդանու (կենդանիների) տեսակ(ները) (հայերեն և լատիներեն անվանումները)

________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

Վերաբնակեցման ենթակա կենդանիների առանձնյակների քանակը, սեռը, տարիքը, նույնականացման նշանները կամ միկրոչիպը

____________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

          

 

               Ուժի մեջ է

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ                  ----------------------------

                                                         Կ.Տ.

                                                       ստորագրություն

 

 

 

  • Քննարկվել է

    08.02.2024 - 29.02.2024

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Առողջապահություն, Կրթություն և գիտություն, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Տարածքային կառավարման և զարգացման, Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1502

Տպել