Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

                                                 

                                                    Ընդունվել է 20___ թվականի __________ _ ___-ին

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ   ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

  1. Օրենքի ամբողջ տեքստում «հավաքական թիմ» բառերը իր բոլոր հոլովաձևերով փոխարինել «հավաքական» բառով իր բոլոր հոլովաձևերով.
  2. 9-րդ հոդվածը լրացնել «զ.1» և «ժ.8» կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«զ.1) իրականացնում է մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների, անկախ սեփականության ձևից, մարզիչների արտոնագրումը.

ժ.8) սահմանում է մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների, անկախ սեփականության ձևից մարզիչների արտոնագրման կարգը»,

  1. 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.6» ենթակետը «(նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու» բառերից հետո լրացնել  « կարատե, քիք-բոքսինգ, մուայթայ» բառերով,
  2. 7-րդ հոդվածի «դ» կետը լրացնել «դ.18» և «դ.19» ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«դ.18) պետական բյուջեից մարզական կազմակերպությունների ֆինանսավորման կարգը մեկ անձի հաշվով սահմանելու վերաբերյալ.

դ.19) մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահներին և լողավազաններին ներկայացվող չափորփշիչները սահմանելու վերաբերյալ»,

  1. 9-րդ հոդվածը լրացնել «գ.1» կետով հետևյալ բովանդակությամբ. «գ.1) Պետական կառավարման լիազորված մարմինը կարող է ֆիզիկական կուլտուրայի և մարզական ենթակառուցվածքների կառավարման ուղղությամբ համագործակցել մասնավոր ոլորտի հետ՝ ներդնելով համատեղ կառավարման մոդելներ, ինչպես նաև արտապատվիրակել ձևավորված մարզական ենթակառուցվածքների կառավարումը օրենսդրությամբ սահմանված կարգով։»։
  2. 16-րդ հոդվածի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Մարզերում մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահներն ու լողավազանները կարող են դիմել և սահմանված չափորոշիչներին համապատասխանելու դեպքում ստանալ՝ մեկ սանի հաշվարկով ֆինանսավորում պետության միջոցներից՝ կառավարության սահմանած կարգի համաձայն»։ 

  Հոդված 2.

  1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքով նախատեսված իրավական ակտերը ընդունվում են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետում:

         

 

  • Քննարկվել է

    06.02.2024 - 26.02.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 770

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Հովհաննիսյան

26.02.2024

2. Ընդհանուր առմամբ գործող Օրենքն ավելի խորը մասնագիտական քննարկման և լրամշակման կարիք ունի։

Գևորգ Հովհաննիսյան

26.02.2024

1. «Հայաստանի պարալիմպիկ թիմ» հասկացությունը նույնպես առաջարկում ենք վերանայել և օրենքի նախագիծը այնպես լրամշակել, որպեսզի «Հայաստանի հավաքական» հասկացության հետ այն հավասարեցված լինի։

Տեսնել ավելին