Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 162 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 162 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր»: Նշված դրույթի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է որոշում (2002 թվականի փետրվարի 21-ին), համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշվում է յուրաքանչյուր տարի՝ դեկտեմբերի 20-ին:

2024 թվականի հունվարի 8-ին Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-1-Ն,  «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-2-Ն և «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-3-Ն օրենքները, որոնցով, ըստ էության, համակարգային փոփոխություններ են նախատեսվել Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի նշանակման և ծառայության կազմակերպման կարգի մասով, ինչն էլ հիմք ընդունելով, առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշել յուրաքանչյուր տարի՝ հունվարի 8-ին։

2.Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է վերանայել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշելու ամսաթիվը:

3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից:

4.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

  Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

 

  • Քննարկվել է

    02.02.2024 - 18.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 955

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Ասլանյան

02.02.2024

Նախագիծը հիմքեր չունի, անհասկանալի է ինչու է անհրաժեշտ փոխել Ազգային անվտանգության աշխատակցի օրը և ինչու է ընտրված հունվարի 8-ը, ոչ մի խնդիր չի լուծում առաջարկված նախագիծը

Տեսնել ավելին