Հիշել նախագիծը

«ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՄԵՐԺԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՆԹԱԿԱ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ՝ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԿԱՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու կամ դադարեցնելու կարգն ու պայմանները, ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու նորմատիվները հաշվարկելու գործընթացի կարգավորումը առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, ինչպես նաև Հայաստանում ֆիլմարտադրության զարգացման, տնտեսական աճի խթանման և միջազգային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունից:

Նշյալ որոշման նախագծի նպատակն է Հայաստանում ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմի գործարկումը, կինոարդյունաբերության զարգացումը, ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնումը, երկրում տնտեսական աճի և աշխատաշուկայի մրցունակության բարձրացման ապահովումը, երկրի վարկանիշի և միջազգային դիրքավորման խթանումը:

  • Քննարկվել է

    29.01.2024 - 16.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 869

Տպել

Առաջարկներ`

Սերգեյ Հովսեփյան

16.02.2024

Համամիտ եմ Academy Films-ի հետ: Անհրաժեշտ է հստակեցնել տոկոսային հատվածը ու վերանայել/մանրամասնել ծառայությունների ցուցակը: Տոկոսները պետք է հաստատվեն Կառավարության կողմից ու հստակ լինեն արտաքին գործընկերներին, այլ ոչ թե հաստատվեն ազգային մարմնի կողմից: Սա տնտեսական կարգ է և կարևոր է Էկոնոմիկայի նախարարության մասնակցությունը: Բացի այդ իրենք են զբաղվում արտահանման խրախուսումով: Տվյալ դեպքում սա ծառայությունների արտահանման խրախուսում է:

Academy Films

08.02.2024

Խնդրում ենք ավելի հատսկեցնել ներդրումների վերադարձի տոկոսադրույքը հաշվարկելու կարգը, մանրամասները: Այս պահին չի հասկացվում: Պետք է բացառել, որպիսի այդ հարցը մնա որևիցե պաշտոնյայի հայեցղությանը, այլ՝ պետք է լինի հստակ, մանրամասն ձևակերպված:

Տեսնել ավելին