Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՐԿԱԴԻՐ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՆՏԵԳՐՄԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՐԿԱԴԻՐ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՆՏԵԳՐՄԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

 

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հակամարտության սկսվելուց ի վեր ավելի քան 22.000 մարդ, առավելապես ազգությամբ հայեր, ինչպես նաև արաբներ, քրդեր, ասորիներ տեղահանվել և պաշտպանություն են գտել Հայաստանում: Սիրիական հակամարտության հետևանքով տեղահանված անձանց մոտ 20.000-ն այսօր ապրում է Հայաստանում, մի մասն էլ շարժման մեջ է:

Ի տարբերություն Սիրիայի հարևան երկրների՝ Լիբանանի, Թուրքիայի կամ Հորդանանի համար ԵՄ կողմից սահմանված պարտադիր քվոտաների՝ Հայաստանի Հանրապետությունը, բացառությամբ ԵՄ անդամ որոշ երկրների (Գերմանիա, Ավստրիա), Եվրամիության կառույցներից որևէ ֆինանսական աջակցություն չի ստացել՝ Սիրիական հակամարտության հետևանքով տեղահանված անձանց ընդունելու և պատշաճ ինտեգրման գործընթաց ապահովելու համար:

Ի սկզբանե Սիրիայի Արաբական Հանրապետությունից Հայաստան տեղափոխվող անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրել է համակողմանի աջակցության քաղաքականություն և ներդրել է նրանց ինտեգրման ծրագրեր:

Սիրիական համակամարտության հենց սկզբից ՀՀ Նախագահի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտության հետևանքով տեղահանված անձանց աջակցության և ինտեգրման ծրագրերի, ինչպես նաև վերջիններիս հիմնախնդիրների կարգավորման համակարգումը դրվել է ՀՀ սփյուռքի նախարարության վրա:

2012-2017թթ. ընթացքում ՀՀ կառավարության և գործընկեր կառույցների, ինչպես նաև անհատ բարերարների շարունակական փոխգործակցությամբ և համատեղ ջանքերով հնարավոր է եղել արձագանքել տեղահանված անձանց ամենաառաջնային մարդասիրական և զարգացման հետ կապված խնդիրներին՝ նպաստելով նրանց հրատապ աջակցության և ինտեգրման բազմակողմանի՝ պարբերական, շարունակական և համապարփակ արձագանք պահանջող գործընթացին:

Ներկայումս սիրիական հակամարտության հետևանքով հարկադիր տեղահանված և Հայաստանում պաշտպանություն հայցող անձանց ինտեգրման գործընթացում արդեն իսկ առկա Հայաստանի Հանրապետության փորձը, ինտեգրման գործող համակարգը, իրականացվող քաղաքականության հիմնական կարգավորումները, ինտեգրման գործընթացում առկա խնդիրները, ձեռքբերումները և առաջիկա մարտահրավերները հստակեցնելու նպատակով անհրաժեշտ է տալ իրավական կարգավորում:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Սույն իրավական ակտը նպատակ ունի՝

  • արագացնել Սիրիական հակամարտության հետևանքով հարկադիր տեղահանված և Հայաստանում պաշտպանություն հայցող անձանց ինտեգրման գործընթացը.
  • մինչ օրս կիրառված՝ հրատապ և ժամանակավոր լուծումներից անցում կատարել առավել կայուն և երկարաժամկետ լուծումների` ժամանակավորապես Հայաստան տեղափոխված, սակայն արդեն Հայաստանում նոր կյանք սկսելու, մշտական բնակություն հաստատելու, մշտական կարգավիճակ ստանալու, ինչպես նաև սեփական բիզնես հիմնելու ցանկություն հայտնած տեղահանված անձանց համար շարունակելով ստեղծել սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային ինտեգրման հեռանկարներ և առավել բավարար և երկարաժամկետ կենսապահովման պայմաններ.
  • սահմանել և կարգավորել առաջնահերթ միջամտություն և բարեփոխումներ պահանջող ոլորտները՝ հասարակական լիարժեք ինտեգրման նպատակով.
  • կատարելագործել հասարակական ինտեգրման գործող համակարգը՝ զարգացնելով և հզորացնելով ինտեգրման առկա ընթացակարգերը և մեխանիզմները, մշակելով նոր և առավել արդյունավետ ընթացակարգեր, մեխանիզմներ և լուծումներ, հզորացնել կարողությունները՝ ընդլայնելով ու խորացնելով ինտեգրման հարցերով առկա տեղական և միջազգային համագործակցությունը՝ այդ թվում ներգրավելով դեռևս չներգրավված մասնակիցների/գործընկերների` առկա սահմանափակ ռեսուրսների լավագույնս և արդյունավետ ձևով օգտագործման, բոլոր կողմերի փոխգործակցությունը խրախուսելու, ինչպես նաև բազմակողմանի նախաձեռնությունների համար միջոցների հավաքագրման նպատակով:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության աջակցությամբ:

 

4.Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ կարագացվի Սիրիական հակամարտության հետևանքով հարկադիր տեղահանված և Հայաստանում պաշտպանություն հայցող անձանց հասարակական լիարժեք ինտեգրմանն ուղղված՝ առաջնահերթ միջամտություն և բարեփոխումներ պահանջող ոլորտների երկարաժամկետ կարգավորման գործընթացը:

  • Քննարկվել է

    23.01.2018 - 08.02.2018

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

Հանրային քննարկում

23.01.2018 12:20

Վազգեն Սարգսյան 3

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11506

Տպել