Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ՝ ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

          «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ՝ ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը  պայամանվորված է Ազգային ժողովի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 13-ին «Հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի սեպտեմբերի 13-ի ՀՕ-275-Ն օրենքի ընդունմամբ  և բխում է նշված օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներից։

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) ընդունումը բխում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «է» ենթակետի պահանջներից։ Որոշման կիրարկման ընթացքում գործել են միայն աջակցող միջոցների տրամադրմանն առնչվող հարաբերությունները, մնացած բաժիններն, ըստ էության, գործնականում չեն կիրառվել։ 2023 թվականի սեպտեմբերի 13-ին «Հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի սեպտեմբերի 13-ի ՀՕ-275-Ն օրենքի ընդունման պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել սահմանել աջակցող միջոցներ տրամադրման և վերանորոգման հարաբերությունները կարգավորող նոր կարգ։

Ներկայումս ամբողջությամբ վերանայվում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքը, համապատասխան նախագիծը շրջանառության մեջ է, որով նախատեսված է սահմանել վերականգնողական օգնության տրամադրման կարգը, հետևաբար այս կարգին անդրադարձ կկատարվի այս օրենքի կիրարկումն ապահովելու շրջանակում։

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման մեջ պարբերաբար իրականացվել են փոփոխություններ, այդ թվում ընթացիկ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման համար, օրինակ 44-օրյա պատերազմի հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց աջակցող միջոցներ տրամադրելու նպատակով սահմանվել էր հատուկ ընթացակարգ, որն այլևս արդիական չէ։ Բացի այդ, իրականացվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ նպատակահարմար է հաստատել նոր որոշում, և ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշումը։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

         1. Նախագծով առաջարկվում է ՀՀ 2023 թվականի սեպտեմբերի 13-ի ՀՕ-275-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն հաստատել աջակցող միջոցների տրամադրման և վերանորգման պայմանները ու կարգավորումները, ուժը ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշումը, իսկ  վերականգնողական օգնության տրամադրմանն առնչվող այլ դրույթները կսահմանվեն «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո։ Ընդ որում, հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմամբ վերականգնողական օգնության վերաբերող դրույթները իրավակիրառ պրակտիկայում չեն իրագործվել, հետևաբար դրանք լիովին կվերանայվեն, 

    2. Լրացվել են աջակցող միջոցների վերանորգմանը վերաբերող  դրույթներ, մասնավորապես՝ աջակցող միջոցների վերանորոգումն իրականացնելու համար անհրաժեշտ է Միասնական սոցիալական ծառայության եզրակացությունը։

    3. 44-օրյա պատերազմի հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց աջակցող միջոցներ տրամադրելու նպատակով սահմանվել էր հատուկ ընթացակարգ, սակայն ներկայումս դրա անհրեշտությունը բացակայում է և հետևաբար չի նախատեսվել նախագծում․

    4. Լսողական սարք կրելու իրավունք ունեցող անձինք շատ դեպքերում լսողության խնդիր են ունենում թե ձախ, թե աջ ականջում։ Սակայն մասնագետների եզրակացությամբ նրանք կարող են կրել մեկ կողմից լսողական սարք, եթե այն իր ֆունկցիոնալությամբ հզոր է։ Հետևաբար, նախագծով բացառություն է սահմանվում՝ մասնագետի եզրակացության հիման վրա և անձի ցանկության դեպքում նա 2 հավաստագրով կարող է ստանալ 1 ավելի հզոր լսողական սարք։

    5. Հավաստագրի հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների ցանկը համալրվում է նոր անուններով (ծնկահոդի էկզարտիկ ֆունկցիոնալ պրոթեզ և կոնքազդրի էկզարտիկ ֆունկցիոնալ պրոթեզ), իսկ առանց հավաստագրի տրամադրվող միջոցների ցանկում՝ ստորին վերջույթի պրոթեզի պատյանը։

    6. ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշումն ամբողջությամբ ուսումնասիրվել է և դրա արդյունքում խմբագրվել են նույնաբովանդակ դրույթներ պարունակող կետերը։

 4

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է լավարկել օրենսդրական դաշտը։

6.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները

 

Նախագծի ընդունման դեպքում  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2024 թվականին կպահանջվի 695,567,700 ՀՀ դրամ։ Ըստ շտեմարանների վերլուծության արդյունքների՝ 2024 թվականին ծնկահոդի էկզարտիկ ֆունկցիոնալ պրոթեզի կարիք ունի 11 զինհաշմանդամություն ունեցող անձ (11* 4423800=48,661,800 ՀՀ դրամ), իսկ կոնքազդրի էկզարտիկ ֆունկցիոնալ պրոթեզի՝ 87 անձ (87* 7,435,700= 646,905,900 ՀՀ դրամ):

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

 Նախագիծը մասամբ փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի
24-րդ պարբերությունից ` «Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա»։

 

  • Քննարկվել է

    25.01.2024 - 12.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1268

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

12.02.2024

Ցանկից անհրաժեշտ է հեռացնել այն ապրանքները, որոնք չեն համապատասխանում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի սահմանմանը, այդ թվում՝ բժշկական միջամտության փոխպատվաստվող լինելու հիմքով։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

12.02.2024

Հաշվի առնելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ անհրաժեշտ է հավելված 2-ում՝ աղյուսակում, խուսափել որևէ ընկերության կողմից տրամադրվող աջակցող միջոցի «բրենդային» անվանումն օգտագործելուց։ Ուստի, առաջարկում ենք «Քայլաբեր» բառը փոխարինել տվյալ աջակցող միջոցի անվանումով։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

12.02.2024

Առաջարկում ենք սահմանել որակավորված կազմակերպությունների կողմից պայմանագրային պարտավորությունները կատարելու մշտադիտարկման և վերահսկողության գործուն մեխանիզմներ, այդ թվում՝ նրանց վերաբերյալ բողոքներ քննելու կարգը։

Տեսնել ավելին