Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Մշակութային օրենսդրության հիմունքների մասին

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

 «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1  «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 20-ին ՀՕ-465-Ն օրենքի 2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ․

«Հոդված 2 Պետական մշակութային քաղաքականության կազմակերպումը

Հայաստանի Հանրապետությունում պետական մշակութային քաղաքակա­նությունը կազմակերպվում և իրականացվում է «Մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման ռազմավարության» հիման վրա, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը։»:

 

Հոդված 2  Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «ստեղծումը» բառից հետո լրացնել «, ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների գործունեու­թյան խթանումը, բարենպաստ միջավայրի ձևավորումը» բառերով:»:

      

             Հոդված 3  Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «ստեղծագործական աշխատող» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերու­թյուններով․

«ինքնազբաղ/անկախ ստեղծագործող՝ որևէ ստեղծագործական միության չանդամակցող և որևէ կազմակերպությունում մշտական գործունեություն չծավալող, անկախ արվեստագետ, անհատ ստեղծագործական աշխատող,

մշակութային գործունեությամբ զբաղվող անձ՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի գործողության ոլորտներում գործունեություն  իրականացնող, կամ մշակութային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում ներառված ֆիզիկական անձ։»:

Հոդված 4 Օրենքի 21-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբա­գրությամբ․

«2) մշակույթի պահպանման, հանրահռչակման և զարգացման նպատակով ստեղծում է մշակույթի զարգացման հիմնադրամ և հաստատում դրա կանոնադրությունը:»,

  1. 1-ին մասը լրացնել նոր 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով.

 «6) սահմանում է պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատու­թյունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները.

7) հաստատում է պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդի­սացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրա­գրերի և միջոցառումների ֆինանսավորման կարգերը.

8) հաստատում է մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչների անվանական թոշակի վճարման կարգը և չափերը:»:»

          

           Հոդված 5  Օրենքի 22-րդ հոդվածի`

  1. 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

           «5) ներկա­յացնում է Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևա­տրելու  և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդություններ.».

  1. 2-րդ մասի 11-րդ կետի «Ազգային» բառը փոխարինել «Պետական» բառով․

3․ 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12-րդ և 13-րդ կետերով.

 «12) հաստատում է մշակութային կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման, ստեղծագործական կազմի ատեստավորման և ելույթավճարների տրամադրման սկզբունքների ձևավորման կարգերը.

13) սահմանում է պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատություն­ների սակագնային ընդհանուր քաղաքականությունը։»:

 

 

Հոդված 6  Ուժը կորցրած ճանաչել օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը:

 

Հոդված 7  Օրենքի 26-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասը շարադրել նոր խմբա­գրությամբ.

           «Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իրա­կանացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ չարգելված, իր ստեղծման կանոնադրական նպատակին համապատասխանող մշակու­թային և ձեռնարկատիրական գործունեություն:».

  1. 3-րդ մասից հետո լրացնել նոր 4-րդ մասով.

           «Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը հաստատում է իր կողմից տրամադրվող ծառայությունների սակագները՝ Հայաստանի Հանրապետության օրենս­դրությանը և լիազոր մարմնի կողմից սահմանված սակագնային քաղաքա­կանությանը համապատասխան, ինչպես նաև իրականացնում է աշխատակիցների պարբերական ատեստավորման գործընթացը:»:

 

            

             Հոդված 8  Օրենքի 26.1-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասում «ֆիլմարվեստի» բառը փոխարինել «կինոարվեստի», իսկ «Ազգային» բառը «Պետական» բառով։
  2. 2-րդ մասի «Ազգային» բառերը փոխարինել «Պետական» բառով։
  3. 2-րդ մասի 1-ին կետում «տարածմանը» բառը փոխարինել «տարածումը» բառով։
  4. 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9  Օրենքը լրացնել 26.2-րդ հոդվածով.

«Հոդված 26.2. Մշակույթի զարգացման հիմնա­դրամի գործառույթները

             «1. Մշակույթի զարգացման հիմնադրամն իրականացնում և գործարկում է թանգարանների արդյու­նավետ կառավարման մեխանիզմներ, թատերահամերգային կազմակերպությունների առաջ­խաղացման, լրացուցիչ ֆինան­սական միջոցների ներգրավման և Հայաստանի Հանրապետությունում ու միջազգային հարթակներում հայ մշակույթի հանրահռչակմանն ուղղված գործառույթներ:»:

 

 

Հոդված 10  Ուժի կորցրած ճանաչել օրենքի 31-րդ հոդվածը։

 

Հոդված 11. Օրենքի 32-րդ հորդվածը շարադրել նոր խմբագրությամբ․

«Հոդված 32․ Անցումային և եզրափակիչ դրույթներ.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։
  2. Օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերն ու կանոնակարգերը ընդունվում են օրենքի ուժի մեջ մտնելուց՝ 9 ամիս հետո:

3․ Մշակութային հաստատությունների անվանումների համապատաս­խանե­ցումները ավարտվում են մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը»։»

  • Քննարկվել է

    24.01.2024 - 14.02.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1116

Տպել