Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
176 Լիլիթ Օհանյան 30.01.2024 19:04:14 Դեմ եմ Ընդունվել է ի գիտություն:
177 Աղավնիկ Եղիազարյան 30.01.2024 19:17:03 Որպես ուսուցիչ, կրթության ոլորտի անմիջական մասնակից և պատասխանատու անձ, ես դեմ եմ այս փոփոխությանը։ Ավելի լավ կլինի փոփոխություններ անել ՀՊՉ-ում։ Այն առանց այն էլ դեռ նոր է, կունենա հետագա վերանայման, խմբագրման և բարելավման կարիք։ <<Հայոց պատմություն>>- ը ավելի լայն հասկացություն է, այն ներառում է և տարբեր ժամանակների հայկական պետականությունների պատմությունը , և հայ ժողովրդի պատմությունը թե Հայկական լեռնաշխարհի սահմաններում և թե նրանից դուրս։ Դեռ ավելին, այս առարկայի ժամերն ավելի պիտի շատացնենք, դասագրքերում կատարենք բովանդակային այնպիսի փոփոխություններ, որ ոչ թե սովորենք սոսկ պատմություն, այլ սովորենք պատմությունից։ Ձեր առաջարկը կդիտարկվի:
178 Anahit Mhkitaryan 30.01.2024 19:24:38 Հայաստանի պատմություն հասկացությունն առավել սահմանափակ ընդգրկում ունի,իսկ Հայոց պատմությունը շատ ավելի լայն է բազմաշերտ և ընդգրկուն:Առաջարկում եմ ՀՊՉ -ի հետ անհամապատասխանությունը շտկել փոփոխելով ՀՊՉ համապատասխան դրույթները: Ձեր առաջարկը կդիտարկվի:
179 Գյուլե Սարգսյան 30.01.2024 19:43:24 Առաջարկում եմ չփոխել Հայոց պատմություն անվանումը; Ընդունվել է ի գիտություն:
180 Հով Յան 30.01.2024 20:18:17 Պետականության բացակայության պայմաններում որևե երկիր, որպես այդպիսին լինելուց չի դադարում։ Հնդկաստանը միշտ Հնդկաստան է, Ֆրանսիան միշտ Ֆրանսիա։ Հետեւաբար՝ պատմությունը երկրի եւ նրա բնակիչների պատմությունն է, պետության գոյության, անկախ կամ կիսանկախ, կենտրոնական պետության բացակայության պայմաններում։ Անհեթեթություն է որեւե երկրի պատմություն պայմանավորել կենտրոնական իշխանության գոյությամբ։ Սա հակագիտական է։ Դիտարկումը ցանկալի է ներկայացնել հիմնավորմամբ:
181 Նելլի Մաթևոսյան 30.01.2024 20:36:46 Հայոց պատմություն ձևակերպումը շատ ավելի ընդգրկուն է իր իմաստով և արտացոլում է ողջ Հայկական լեռնաշխարհի պատմությունը և շատ ավելին։ Հայաստանի պատմությունը շատ ավելի սահմանափակ ժամանակահատված է ենթադրում։ Իմ դիրքորոշումը հիմնված է ոլորտի վստահելի մասնագետների կարծիքների վրա։ Ընդունվել է ի գիտություն:
182 Tatevik MANOUKYAN 30.01.2024 21:00:43 Հայ ժողովրդի պատմություն ։ Ընդունվել է ի գիտություն:
183 Maya S 30.01.2024 21:05:53 Ես դեմ եմ. Ընդունվել է ի գիտություն:
184 Աստղիկ Հակոբյան 30.01.2024 21:08:18 Ես հայոց լեզվի ուսուցիչ եմ ու դեմ եմ առաջարկին, քանի որ մտավախություն ունեմ, որ մի օր էլ կորոշեք հայոց լեզուն վերանվանել, ու այդ դեպքում կմոռացվի հայոց բազմադարյան լեզուն էլ, պատմությունն էլ: Վերաբերելի չէ:
185 Սարգիս Ստամբոլցյան 30.01.2024 21:34:18 Հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովուրդը հայերն են, ովքեր կազմել են պետականություն դեռևս հնագույն ժամանակներում։ Հատկանշանակ է, որ տարբեր ժամանակներում հայկական պետականությունները կրել են տարբեր անուններ՝ Արատտա, Ուրարտու, Հայք, Հայաստան։ Հայաստան անվամբ պետականութկունը ստեղծվել ՝ 1918 թվականին, ուստի <<Հայաստանի պատմություն>> անվանումը, ըստ տրամաբանության, վերաբերվում է 1918 թվականից հետոյի հայոց պատմությանը, ինչը անընդունելի է հնագույն պատմություն ունեցող հայ ժողովրդի համար։ Նաև անհրաժեշտ եմ համարում հետևել հայ պատմագիրների օրինակին։ Պատմահայր Մովսես Խորենացին իր շարադրած պատմությունը վերնագրել է ոչ թե <<Հայքի պատմություն>>, այլ <<Հայոց պատմություն>>, քանզի պատմությունը պետք է ներկայացնի հայ ժողովրդի թողած հետքն ու մշակույթը ոչ միայն գոյություն ունեցող պետականության սահմաններից ներս, այլ նաև այդ սահմաններից անդին։ Ձեր դիտարկումը կքննարկվի:
186 Անի Պողոսյան 30.01.2024 21:44:29 Անվանափոխությանը դեմ չեմ, քանզի նույնատիպ մոտեցումն առկա է համախարհային պատմության մեջ բոլոր երկրների մոտ, ինչպես օրինակ՝ 《Ֆրանսիայի պատմություն》, 《Իրանի պատմություն》և այլն։ Իսկ Հայաստանն ինձ համար միայն պետականության ցուցիչ չէ, նաև այն բնաշխարհագրական , էթնո֊կրոնական, մշակութային միջավայրն է, որտեղ ձևավորվել և արարել է, ում համար պայքարել և դեռ շարունակում է պայքարել հայ ժողովուրդը, ուստի առաջարկում եմ սահմանափակվել միայն անվանափոխությամբ՝ զերծ մնալով բովանդակային ձևափոխություններից։ Ձեր դիտարկումը կքննարկվի:
187 Շողեր Միրզոյան 30.01.2024 22:00:28 Առարկայի անվանումը թողնել այնպես, ինչպես կա։ Փոխել և թարմացնել միայն ԴԱՍԳՐՔԵՐԸ Ձեր դիտարկումը կքննարկվի:
188 Երվանդ Ղազարյան 30.01.2024 22:13:18 Դեմ եմ Ընդունվել է ի գիտություն:
189 Անահիտ Չոմարյան 30.01.2024 22:28:22 Հայոց պատմությունը ընդգրկում է հայ ժողովրդի գոյության ողջ ընթացքը,Հայաստանի պատմությունը նեղ եզրույթ է,թերևս միայն նորագույն շրջանը։ Ձեր դիտարկման պատասխանը ներկայացված է նախագծի հիմնավորման մեջ:
190 Ani Chloyan 30.01.2024 22:33:20 ! Վերաբերելի չէ:
191 Աննա-Սևան Կարապետյան 30.01.2024 22:34:34 -Դեմ եմ։ -Ինչու? -Որդև Վերաբերելի չէ:
192 Աննա-Սևան Կարապետյան 30.01.2024 22:34:34 Առաջարկում եմ Զբաղվել բանակով։ Վերաբերելի չէ:
193 Մովսես Խորենացի 30.01.2024 22:57:04 Ճիշտը Պատմություն Հայոցն է Ցանկալի է դիտարկումը ներկայացնել հիմնավորմամբ:
194 Նաիրա Բաբայան 30.01.2024 22:58:19 Դեմ եմ Ընդունվել է ի գիտություն:
195 Lusine Tenkeryan 30.01.2024 23:08:40 O Վերաբերելի չէ:
196 Gor Gevorgyan 30.01.2024 23:18:43 Դեմ եմ !!!!! Ընդունվել է ի գիտություն:
197 Արփինե Սահակյան 30.01.2024 23:20:03 Հայոց պատմություն առարկայի շրջանակներում ընդգրկված են Կիլիկյան Հայաստանի պատմությունը, հայոց գաղթավայրերի պատմությունը և նմանատիպ շատ թեմաներ, որոնք զուտ Հայաստանի պատմության (հատկապես, որ դեռ հստակ չէ, թե որ տսրածքն են որոշել անվանել Հայաստան, 300.000 քառ կմ, 42000 թե 29800) մաս կարող է չհամարվեն, բայց հայոց պատմության կարևոր դրվագներ են, հետևաբար ճիշտ է "Հայոց պատմություն" անվանումը։ Ձեր դիտարկումը կքննարկվի:
198 Gor Babakhanyan 30.01.2024 23:22:31 <<Հայաստանի պատմություն>>- չի կարող ամբողջովին իր մեջ ներառել ՀԱՅ ժողովրդի անցած ճանապարհը սկսած Հայկ նահապետից, ուստի փոխելով այն դուք կասկածի տակ եք դնում ամբողջ պատմության մասին գիտելիքի առկայությունը: Ձեր դիտարկման պատասխանը ներկայացված է նախագծի հիմնավորման մեջ:
199 Vergine M Mitichyan 30.01.2024 23:32:04 Դեմ եմ։ Ընդունվել է ի գիտություն:
200 Astxik Petrosyan 30.01.2024 23:32:55 Թողե՛ք մնա «Հայոց պատմություն» կամ ,եթե ցանկանում եք փոխել՝ «Հայոց և Հայաստանի պատմություն» դարձրեք... Ձեր առաջարկը կքննարկվի:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: