Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
351 Maria Hayrapetyan 06.02.2024 12:05:17 Նախագծով խեղաթյուրվում է Հայ ժողովրդի պատմությունը. Հայ ժողովրդի պատմությունը միայն Հայաստանի պատմությամբ չի սահմանափակվում!!! Անհեթեթ հիմնավորում 33 եւ 35 կետերի վերաբերյալ! Նախագիծը ներկայացված է հանրային քննարկման՝ հիմնավորված դիտարկումների ստացման նպատակով:
352 Meri Manucharyan 06.02.2024 12:11:33 M Վերաբերելի չէ:
353 Ռուբեն Կարապետան 06.02.2024 12:21:15 Հայոց պատմություն անվանումը առավել ընդգրկուն է և ներառում է Հայաստանի և հայ ժողովրդի բազմադարյա պատմության ողջ բովանդակությունը: Հայաստանի պատմությունը հատվածական և «դրվագային» մոտեցում է՝ հակագիտական: Ձեր կարծիքը կդիտարկվի:
354 Ռուբեն Կարապետան 06.02.2024 12:21:54 Պահպանել «Հայոց պատմություն» անվանումը: ցանկալի է դիտարկումը ներկայացնել համապատասխան հիմնավորմամբ:
355 Levon Grigoryan 06.02.2024 12:36:10 Սուտ Վերաբերելի չէ:
356 Sonik Ghazaryan 06.02.2024 12:45:49 1500 տարի Հայոց պատմություն է եղել ու դա լիովին համապատասխանում է առարկայի բովանդակությանը Ընդունվել է ի գիտություն:
357 Artur Martirosyan 06.02.2024 13:05:17 Ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնելու, Հայկը նորից հաղթելու է Բելին Վերաբերելի չէ:
358 Նարինե Մելիքյան 06.02.2024 13:57:22 Բովանդակային անհամապատասխանությունը վերացնելու համար հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ կետը համապատասխանեցրեք 35-րդ կետին` կիրառելով "Հայոց պատմություն" եզրույթը, այլ ոչ հակառակը: Նախագծի հիմնավորմամբ ներկայացված երկրների փորձը, մեղմ ասած, անհարիր է և որևէ աղերս չունի ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ հետ: Ցանկալի է դիտարկումը ներկայացնել հիմնավորմամբ:
359 Նարինե Մելիքյան 06.02.2024 13:57:47 Բովանդակային անհամապատասխանությունը վերացնելու համար հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ կետը համապատասխանեցրեք 35-րդ կետին` կիրառելով "Հայոց պատմություն" եզրույթը, այլ ոչ հակառակը: Նախագծի հիմնավորմամբ ներկայացված երկրների փորձը, մեղմ ասած, անհարիր է և որևէ աղերս չունի ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ հետ: Ցանկալի է դիտարկումները ներկայացնել հիմնավորմամբ:
360 Mariam Makaryan 06.02.2024 15:46:38 իհարկե դեմ եմ, Հայոց պատմությունը առավել լայն հասկացություն է, իսկ Հայաստանի պատմություն ասելով հնարավորություն է տրվում դրա մեջ չներառել Վանի թագավորությունը /Ուրարտու/ կամ Կիլիկիայի հայկական թագավորությունը: ԴԵՄ ԵՄ Ձեր կարծիքը կդիտարկվի:
361 Stepan Gyozalyan 06.02.2024 17:47:51 Դեմ եմ Ընդունվել է ի գիտություն:
362 Մհեր Մելիքյան 06.02.2024 18:16:29 Հայաստանի պատմությունը սահմանփակ է, իսկ Հայոց պատմությունը ավելի ընդգրկուն Դիտարկումը կքննարկվի:
363 Գոռ Մսրիկյան 06.02.2024 18:18:14 Ավելի քան տասը տարի առաջ բուհական միջավայրի տարբեր շրջանակներում քննարկվել է այն հարցը, թե ինչու՞ Գերմանիայի, Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների պատմություն և դրան զուգահեռ հայոց` հայերի պատմություն։ Բազմաթիվ, այդ թվում համբավավոր և գիտական վաստակ ունեցող մասնագետներ նշել են նման փոփոխության` տրամաբանական և իրատեսական լինելը։ Ընդհանուր առմամբ ընդունելի եմ համարում նման փոփոխությունը, քանի որ ընդգծվում և արժևորվում է պետականության դերը։ Թույլ է այն փաստարկը, թե իբր նման պարագայում ստվերում է այն ժամանակաշրջանի պատմությունը, երբ չենք ունեցել պետականություն։ Ռուսաստանը, եվրոպական մի շարք երկրներ ևս պատմական այս կամ այն ժամանակամիջոցում չեն ունեցել պետականություն, սակայն առարկան կոչվում է պետության և ոչ թե ազգի անունով։ Թույլ է նաև այն փաստարկը, թե «Հայոց» բառը նշանակում է նաև «Հայքի», այսինքն` Հայաստանի։ Եթե անգամ այդպես է, հասարակական ընկալման մակարդակում «Հայոց»-ը ունի գերազանցապես ազգին բնութագրող ըմբռնում։ Ընդունելի համարելով առաջարկը` ցանկանում եմ երկրորդել շրջանառվող այն առաջարկությանը, որ երկու անվանումները կարելի է մեկտեղել. «Հայոց պատմություն. հնագույն ժամանակներից մինչև Հայաստանի Երրորդ հանրապետությունը»։ Առաջարկում եմ դիտարկել այս հնարավորությունը և անընդունելի եմ համարում հարցը քաղաքական շահարկումների առարկա դարձնել փորձող անձանց սադրիչ մեկնաբանությունները։ Շնորհակալություն։ Ընդունվել է ի գիտություն:
364 Garen Harboyan 06.02.2024 18:24:08 Ես դեմ եմ այս փոփոխություններին, Հայոց պատմությունը միայն Հայաստանում չի սահմանափակվում։ Մեր պատմությունը ծովից ծով է. Ընդունվել է ի գիտություն:
365 Ռուզաննա Ջրնազյան 06.02.2024 18:36:35 Արցախ Վերաբերելի չէ:
366 Սարգիս Ալեքսանյան 06.02.2024 18:44:22 Միանշանակ Հայոց պատմություն։ Հայոց պատմությունը ավելի ընդգրկուն է, ներկայացնում ՝ Հայկական թագավորությունների ,Հայ ժողովրդի , Հայ ազգի , Հայկական սփյուռքի և վերջապես Հայաստանի Հանրապետությունների պատմությունը։ Դրան հակառակ, Հայաստանի պատմություն անվանումը ապակողմնորոշող անվանում է քանի անվան տակ ավելի շուտ հացկացվում է Հայաստանի Հանրապետության պատմություն ։ Հարցը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել: Ձեր առաջարկը կդիտարկվի:
367 Լուիզա Խառատյան 06.02.2024 18:50:27 Արցախ Վերաբերելի չէ:
368 Անահիտ Ղուկասյան 06.02.2024 19:05:19 Իմ երեխաները դպրոցում պետք է ուսումնասիրեն «Հայոց պատմություն» առարկան, որում ընդգրկված է նաև Հայաստանի պատմությունը։ Ընդունվել է ի գիտություն:
369 Անահիտ Ղուկասյան 06.02.2024 19:09:39 Մեր պատմիչները դարեր առաջ գրել են մեր 1000-ամյա պատմությունը։ ՀԱՅՈՑ պատմությունը պե՛տք է շարունակվի դասավանդվել դպրոցում։ Ընդունվել է ի գիտություն:
370 Արման Հովհաննիսյան 06.02.2024 19:09:39 Միայն Հայոց պատմություն Ընդունվել է ի գիտություն:
371 Աշոտ Խաչատրյան 06.02.2024 19:19:00 Պարոն Մենուա Սողոմոնյանի կողմից շատ փաստարկված ու հիմնավոր դիրքորոշում է ներկայացվել։ Համամիտ եմ ու միանում եմ ։ Ընդունվել է ի գիտություն:
372 Տիգրան Համբարձումյան 06.02.2024 19:36:25 Հիմնավորում անհասկանալի է, 33-րդ կետի 6-րդ ենթակետի սահմանման մեջ նշված է «Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները», այսինքն պիտի ներառվի ոչ միայն Հայաստան պետականության այլ նաև հայ ժողովրդի պատմությունը, ինչպես նաև մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը ու հասարակական կյանքի ոլորտները։ Արդյո՞ք մենք ունենք բոլոր նշված ոլորտների համար առանձին առարկաներ։ Ըստ տրամաբանության եթե մի առարկայի անունը լինի «Հայաստանի պատմություն» այն չի ներառելու հայ ժողովրդի պատմությունը, հետևաբար առաջարկած փոփոխությունն է առաջացնում անհամապատասխանություն, իսկ «Հայոց պատմություն» անվանումը իր մեջ կարող է ներառել ոչ միայն Հայաստան պետության այլ նաև հայ ժողովրդի պատմությունները։ Ձեր առաջարկը կդիտարկվի:
373 Տիգրան Համբարձումյան 06.02.2024 19:36:25 Եթե իրոք տեսնում եք նման ձևով կարիքը լուծելու սերունդների մեջ մտցնելու պետական մտածելակերպ, առաջարկում եմ ստեղծել նոր առարկա որը կկոչվի «Հայաստանի պատմություն» թե «Հայ պետականության պատմություն» կարելի է քննարկել, բայց պահել էս պահին մեր ունեցած «Հայոց պատմություն» առարկան որը պիտի ներառի ընդհանուր հայկական ամեն ինչի (ազգ, պետություն, թագավորություններ, կրոն, մշակույթ) պատմոիւթյունը։ Ձեր առաջարկը կքննարկվի:
374 Lusine Yeganyan 06.02.2024 20:37:46 Հայոց պատմությունը ամփոփում է հայ ժողովրդի պատմությունը` և պետականություն ունեցած ժամանակ, և պետականությունը կորցրած դարերում,ուստի անթույլատրելի է Հայոց պատմություն առարկայի անվան փոփոխությունն ու խեղաթյուրումը։ Ձեր առաջարկը կդիտարկվի:
375 Marina Sahakyan 06.02.2024 20:40:22 Դեմ եմ Ընդունվել է ի գիտություն:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: