Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու» և «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը – Նախագծերը մշակվել է հաշվի առնելով՝ Արաքս գետի շուրջ ստեղծված ներկայիս հիմնախնդիրները, մասնավորապես՝ գետի հունի փոփոխության առկա վտանգները, որը սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր է առաջացնում, գետի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման և փլուզված արգելապատնեշների վերակառուցման անհրաժեշտությունը, ինչպես նաև նույն խնդիրները այլ գետերի շուրջ առաջանալու դեպքում դրանց արագ կարգավորելու մեխանիզմների ապահովումը: Նախագծերը մշակվել են նաև՝ հաշվի առնելով սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետաողողատներից ավազ արդյունահանելիս թույլ տրված իրավախախտումների, մասնավորապես՝ գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման հնարավորությունների անբավարարությունը, որը սահմանային փոփոխությունների ռիսկեր է առաջացնում:
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 30-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունքը դադարում է, եթե` բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ստուգմամբ արձանագրված՝ սույն օրենսգրքի պահանջների և պայմանագրային պարտականությունների խախտման վերացման համար տրված հանձնարարականի չկատարման վերաբերյալ ակտն ուժի մեջ է մտել, և ներկայացվել է ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին միջնորդագիր: Արաքս գետի հունից իրականացված արդյունահանումների հետևանքով առաջանում են  բազմաթիվ խնդիրներ, այդ թվում սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր, ուստի ներկայումս առկա է  նշյալ խնդիրների հրատապ կարգավորման անհրաժեշտություն: Բացի վերոնշյալը՝ նախագծերի մշակումը պայմանավորված է Արաքս գետի շուրջ ստեղծված հիմնախնդիրները՝ կապված գետի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման և փլուզված արգելապատնեշների վերակառուցման հրատապության հետ, ինչպես նաև գետերի հունի արգելապատնեշների կառուցման համար գետի հունից ավազն օգտագործելու նպատակով լրացուցիչ անգամ ընդերքօգտագործման իրավունք ձեռք չբերելու նպատակով լրացումներ է կատարվում ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում՝ իրավական հենք ստեղծելով գետերի հունի արգելապատնեշների կառուցման կամ վերակառուցման նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման համար՝ համաձայն նախապես կազմված և հաստատված նախագծի: Սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետաողողատներից ավազ արդյունահանելիս թույլ տրված իրավախախտումների դեպքերը բացահայտելու գործիքակազմի անբավարարությունը:
  3. Կարգավորման նպատակը և բնույթը – Սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող ընդերքօգտագործողի կողմից տվյալ գետի հունից ավազ արդյունահանելիս թույլ տրված իրավախախտումների՝ գետի հունից արդյունահանման դեպքում առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել բարձր սահմանաչափ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափով: Իսկ ընդերքօգտագործողի կողմից գետի հունից ավազի արդյունահանման դեպքը ընդերքօգտագործման իրավունքի գործողության ամբողջ ժամկետում կրկնվելու դեպքում՝ հիմք ընդունելով բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի միջնորդագիրը ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվում է։ Օրենսգրքում նախատեսվել է լրացում, համաձայն որի՝ սահմանային շերտում սահմանային գետի ափերին գտնվող հանքերևակումներից ավազի և ավազակոպճային խառնուրդի պաշարների ուսումնասիրության և/կամ գետաողողատներից ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանում իրականացնելու համար ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կից կներկայացվեն արտաքին գործերի բնագավառի պետական լիազորված մարմնի, ազգային անվտանգության բնագավառի պետական լիազորված մարմնի և պաշտպանության բնագավառի պետական լիազորված մարմնի կողմից տրված համաձայնությունները։ Լիազոր մարմնի կողմից դիմումին ընթացք կտրվի միայն համապատասխան պետական լիազորված մարմինների համաձայնությունների առկայության դեպքում։ Տրված համաձայնությունները  կարող են ներկայացվել Լիազոր մարմին համապատասխան բնագավառի լիազորված մարմնի համաձայնության տրամադրման օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում: Համաձայնություններից որևէ մեկի բացակայության դեպքում ներկայացված դիմումը Լիազոր մարմնի կողմից քննարկման ենթակա չէ։  Լիազոր մարմինը ներկայացված փաստաթղթերի փաթեթը 5-օրյա ժամկետում վերադարձնում է դիմումատուին՝  նշելով վերադարձման պատճառը։ Նախատեսվել է նաև սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի պաշարների արդյունահանման աշխատանքները ՋիՊիԷս (Գլոբալ Տեղորոշման Համակարգ, այսուհետ՝ GPS) համակարգով կահավորված կամ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին միացված՝ հանութաբարձիչ տրանսպորտային միջոցների և (կամ) սարքավորումների միջոցով իրականացնելու վերաբերյալ պահանջ։ Բացի այդ, նախագծով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ստացած անձի պարտավորություններում լրացվել է դրույթ, որով նախատեսվել է, որ գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ստացած անձը պարտավոր է գետի հունից գետավազի արդյունահանման աշխատանքների մեկնարկի օրվա, արդյունահանման աշխատանքների իրականացման տևողության (ժամկետի) և արդյունահանման ծավալների վերաբերյալ գրավոր իրազեկել ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին, աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ։ Հարկ է նշել նաև, որ սահմանային շերտում սահմանային գետերի հասկացության պարզաբանումը անուղղակի ձևով ներկայացված է «Պետական սահմանի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում, որում կիրառվում է «սահմանային շերտ» տերմինը, ինչը օրենքի իմաստով սահմանային գետի մի մասն է, որը հարում է պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին՝ մինչև մեկ կիլոմետր լայնությամբ: Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 26-րդ կետերում կիրառվում է «սահմանային շերտի սահմանային գետեր» ձևակերպումը: Ներկայացված նախագծերը միտում ունեն նաև սահմանել գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման ընթացակարգը, ինչպես նաև սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման գործիքակազմի ապահովում, իրավախախտում կատարած անձանց հայտնաբերում:
  4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագծերը մշակվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
  5. Ակնկալվող արդյունքը – Ներկայացված նախագծերի ընդունման արդյունքում ընդերքօգտագործման իրավունք կրող՝ գետաողողատներից ավազի և ավազակոպճային խառնուրդ արդյունահանող կազմակերպությունների կողմից տվյալ գետաողողատներից արդյունահանում իրականացնելիս գետի հունից ավազի արդյունահանման, ընդերքի օգտագործման ընթացքում շրջակա միջավայրին սպառնացող հնարավոր վնասի տեսանկյունից անթույլատրելի և (կամ) անդառնալի գնահատվող դեպքերի բացառում: Ինչպես նաև ընդերքօգտագործման իրավունք կրող՝ սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազի և ավազակոպճային խառնուրդ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետի հունից արդյունահանման դեպքերի բացառում և իրավախախտում կատարած անձանց հայտնաբերում: Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի նաև ափապաշտպան արգելապատնեշների կառուցման համար գետի ավազն օգտագործելու նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունների կարգավորում, Արաքս գետի ինչպես նաև նույն խնդիրները այլ գետերի շուրջ առաջանալու դեպքում դրանց արագ կարգավորելու մեխանիզմների ապահովումը:
  6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Ներկայացված նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
  7.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ. Ներկայացվող նախագծերի մշակումը չի բխում նշյալ փաստաթղթերի պահանջից:
  • Քննարկվել է

    12.01.2024 - 28.01.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1009

Տպել

Առաջարկներ`

<Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ

23.01.2024

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու» և «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացնում ենք «Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության» հարցադրումները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու» և «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) հիմնավորման (այսուհետ՝ Հիմնավորում) մեջ «կոլեգիալ մարմնի» ստեղծումը չի հիմնավորվում: Եթե «կոլեգիալ մարմինը» ստեղծվում է սահմանային շերտում սահմանային գետի գետաողողատներից վերականգնվող պաշարների արդյունահանման թույտվություն տրամադրելու համար, ապա ո՞րն է տարբերությունը գործող ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով լիազոր մարմնի և առաջարկվող «կոլեգիալ մարմնի» իրավասությունների միջև: Ի՞նչ առավելություններ կտա «կոլեգիալ մարմնի» ստեղծումը՝ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով լիազոր մարմնի նկատմամբ: Հիմնավորման մեջ, որպես նախագծերի անհրաժեշտություն է նշվում՝ գետի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման և փլուզված արգելապատնեշների վերակառուցման անհրաժեշտությունը: Ուսումնասիրելով Նախագծերը՝ «Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն» ՀԿ-ն չգտավ որևէ վերաբերելիություն կամ կապ նախագծերի և տվյալ անհրաժեշտության միջև: Հիմնավորման մեջ առաջարկվում է GPS համակարգով կահավորել սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի պաշարների արդյունահանման աշխատանքներ իրականացնող հանութաբարձիչ տրանսպորտային միջոցները: Սակայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է GPS համակարգով կահավորել օգտակար հանածոների հանքավայրերում արդյունահանման աշխատանքներ իրականացնող հանութաբարձիչ տրանսպորտային միջոցները, որը կվերաբերի անխտիր բոլոր ընդերքօգտագործողներին: Նույնը վերաբերում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասին, որտեղ GPS համակարգով կահավորելը վերաբերում է օգտակար հանածոների պաշարների արդյունահանման աշխատանքներին: Այսինքն, տվյալ նորմը նույնպես վերաբերելի է բոլոր ընդերքօգտագործողներին: Խնդրում ենք վերախմբագրել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Նախագծի 2-րդ հոդվածը և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասն այնպես, որ դրանց դրույթները վերաբերեն միայն սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի պաշարների արդյունահանման աշխատանքներ իրականացնող հանութաբարձիչ տրանսպորտային միջոցներին: «Հայաստանի հանքագործների և մետալուգների միության» անդամների հետ խորհրդակցելու արդյունքում ի հայտ են եկել հետևյալ մտահոգությունները՝ -GPS համակարգի ներդնումը լուրջ ֆինանսական ռեսուրսներ է պահանջում, -Ընդերքօգտագործողներն արդեն պլանավորել են իրենց բյուջեները 2024 թվականի համար և պարտադրել նրանց 2024 թվականի մարտի 1-ից ներդնել GPS համակարգը՝ նշանակում է չնախատեսված ծանր ֆինանսական բեռ ավելացնել: Ընդերքօգտագործողները շատ դեպքերում հանութաբարձիչ տրանսպորտային միջոցներ են վարձակալում ոչ ընդերքօգտագործողներից, ինչպես նաև հակառակը՝ իրենց հանութաբարձիչ տրանսպորտային միջոցները օգտագործում են այլ՝ ոչ հանքարդյունաբերական աշխատանքներում, որի հետևանքով տեղի են ունենալու թյուրիմացություններ և առաջանալու են խառնաշփոթ իրավիճակներ՝ GPS համակարգի միջոցով ընդերքօգտագործողներին կվերագրվեն այնպիսի գործողություններ, որոնք ընդերքօգտագործմանը վերաբերելի չեն: Արդյունքում, ընդերքօգտագործողները կարող են դեմ առնել այնպիսի դժվարությունների, որ այլևս չեն կարողանա շարունակել կատարել ընդերքօգտագործման պայմանագրով ստանձնած իրենց պարտավորությունները: Իսկ ինչպե՞ս վարվեն ստորգետնյա ընդերքօգտագործողները, որոնց տեխնիկայի վրա GPS համակարգը ստորգետնյա պայմաններում ի սկզբանե չի աշխատելու: Նախագծում նշված չէ նաև թե ո՞վ է սպասարկելու GPS համակարգը և այն ընդերքօգտագործողների համար լինելու է վճարովի, թե՞ ոչ։ GPS համակարգի ներդրումը լայնորեն տարածվում և կիրառվում է ողջ աշխարհի ընդերքօգտագործողների մոտ: Բայց պետք է նշել, որ այդ քայլին նրանք դիմում են, ոչ թե օրենքի ուժով պարտադրված, այլ նպատակ ունենալով ստանալ վիճակագրություն և իրականացնել վերլուծություններ՝ արդյունավետ կառավարման որոշումներ կայացնելու համար: GPS համակարգի ներդրումն օգնում է երկարացնել աշխատանքային շարժակազմի ծառայության ժամկետը՝ վերահսկելով տրանսպորտային միջոցների առանցքի բեռնվածությունը, շարժիչի արագությունը, շարժիչի ժամերի մոնիտորինգը, երթուղիների և գոտիների անցումը, առանձին ձեռնարկության օբյեկտներից մուտքն ու ելքը, պարապուրդը, ժամանակի և վայրերի վերահսկումը ինքնաթափ տրանսպորտային միջոցների բեռնաթափման համար: Ընդհանուր առմամբ GPS համակարգը կարող է նվազեցնել պահպանման ծախսերը 15-40%-ով: GPS համակարգի ներդրումը լուծում է հետևյալ խնդիրները. • իրական ժամանակի երթևեկության վերահսկում. •հետևել մասնագիտացված տրանսպորտային միջոցների շարժման պատմությանը՝ ընտրված ժամանակահատվածի համար. • վառելիքի սպառման մոնիտորինգ, վառելիքի արտահոսքի և լիցքավորման գրանցում. • շարժիչի արագության կառավարում. • վազքի հաշվետվություն. • գործարկիչների և սենսորների աշխատանքի մոնիտորինգ. • շարժիչի աշխատանքի ժամանակի և վառելիքի սպառման մասին հաշվետվություն՝ ինչպես պարապ (холостой ход) վիճակում, այնպես էլ վարելիս. • ինտեգրում հաշվապահական էլեկտրոնային համակարգին: Միակ խնդիրն այն է, որ GPS համակարգի միջոցով հնարավոր չէ հստակ հաշվարկել հանութաբարձիչ տրանսպորտային միջոցների բեռնվածության ծավալները, հետևաբար այն տեղափոխվող նյութի քանակության ստուգման համար չի կարող հիմք հանդիսանալ: Ընդերքօգտագործման աշխատանքները գտնվում են Ընդերքի տեսչության անընդհատ և մշտական հսկողության ներքո: Գործող օրենսդրությամբ արդյունահանվող հանույթի ծավալը ստուգելու գործառույթն Ընդերքի տեսչությանն է: Արդյոք GPS համակարգը որևէ կերպ կօժանդակի՞ Ընդերքի տեսչությանը: Եթե՝ այո, ապա, խնդրում ենք բացատրել, թե ինչպե՞ս: Հիմնավորման մեջ GPS համակարգի ներդրումը նշված է առաջարկության տեսքով, սակայն բացակայում է դրա նպատակային հիմնավորումը: Խնդրում ենք վերը շարադրված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ տրամադրել բազմակողմանի, ամբողջական և սպառիչ հիմնավորում։ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու Նախագծի 4-րդ հոդվածով Օրենսգրքի 26-րդ հոդվածը լրացնող 5-րդ մասը սահմանում է, որ ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում: Նմանատիպ դրույթ արդեն իսկ առկա է գործող ՀՀ ԸՄ օրենսգրքում: Վերջինիս 33․1–րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ, 40–րդ հոդվածի 7–րդ մասի 6–րդ, 48.2 հոդվածի 6-րդ մասի 5-րդ և 51–րդ հոդվածի 11–րդ մասի 4–րդ կետերի համաձայն՝ թույլտվության դիմումները մերժվում են, եթե իրավունքի տրամադրումը հակասում է ՀՀ օրենսդրության, այդ թվում` ՀՀ ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերի պահանջներին: Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը, առաջարկում ենք ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ մասը հանել:

Տեսնել ավելին