Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ «ՀԱՅՖԻԼՄ»» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Սերգեյ Հովսեփյան 15.01.2024 16:26:05 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ առաջին գլուխը վերամարադրել: 1.1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ «ՀԱՅՖԻԼՄ»» ՀԻՄՆԱԴՐԱՄ» հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվել է կինոարտադրության բնագավառում գործունեություն իրականացնելու նպատակով: Հիմնադրամը հանդիսանում է «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը: «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թ. ապրիլի 17-ի N417 որոշման համաձայն, «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ձեռնարկության (գրանցված Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից՝ 08.09.1995թ., գրանցման համարը՝ 271.140.00633.; վկայական N01Ա017080) վերակազմավորման ճանապարհով, վերակազմակերպման արդյունքում և հանդիսանում է նրա իրավահաջորդը: «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 20 հուլիսի 2006թ.-ի N 1110-Ն որոշմամբ վերանվանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն / Հայֆիլմ» ՊՈԱԿ: Հիմնադրամը վերանվանված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: ՀՀ կառավարության 14.07.2022թ-ի թիվ 1072-Ա որոշման համաձայն՝ «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» հիմնադրամը (պետական գրանցման համարը՝ 271.210.02487) վերակազմակերպվել է միացման ձևով՝ միացվելով Կազմակերպությանը, և Կազմակերպությունը «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է: 1.2. Հիմնադրամի անվանումն է` հայերեն լրիվ՝ Հայաստանի ազգային կինոյի «Հայֆիլմ» հիմնադրամ, հայերեն կրճատ՝ «Հայֆիլմ» հիմնադրամ ռուսերեն լրիվ` Фонд Национального кино Армении "Арменфильм", ռուսերեն կրճատ՝ Фонд "Арменфильм" անգլերեն լրիվ` National Film Fund of Armenia "Armenfilm" անգլերեն կրճատ՝ "Armenfilm" Fund: 1.3. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում: Հիմնադրամի գտնվելու վայրն է՝ ՀՀ, ք.Երևան, Վ. Տերյան 3 ա շենք: առաջարկը ընդունվել է։ Համապատասխան փոփուոյթյունները կներառվեն։
2 Սերգեյ Հովսեփյան 15.01.2024 16:26:05 2-րդ գլուխը սահմանել հետևյալ կերպ 2. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ 2.1. Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է (այսուհետ՝ Հիմնադիր), որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է հիմնադրի հետևյալ առանձին լիազորությունները. ա) Հիմնադրամի կողմից հաստատվող ազգային ֆիլմերի ընտրության կարգի եւ պայմանների համաձայնեցումը, որոնց արտադրությանն ու վարձույթին աջակցելը տրամադրվում է Հիմնադրամի կողմից այն միջոցների միջոցով, որոնց ֆինանսական ապահովման աղբյուրն է հանդիսանում պետական բյուջեից կինեմատոգրաֆիային աջակցելու համար հատկացվող սուբսիդիաներն են, ազգային ֆիլմերի արտադրություն եւ վարձույթ իրականացնող կինեմատոգրաֆիական կազմակերպություններին, բ) ֆիլմերի ցուցադրությունն իրականացնող այն կազմակերպությունների ընտրության՝ Հիմնադրամի կողմից հաստատվող կարգի եւ պայմանների համաձայնեցման մասին, որոնց աջակցություն է ցուցաբերվում հիմնադրամի կողմից ազգային ֆիլմերի ցուցադրման համար պայմաններ ստեղծելու նպատակով՝ ուղղելով այն միջոցները, որոնց ֆինանսական ապահովման աղբյուր են հանդիսանում պետական բյուջեից կինեմատոգրաֆիային աջակցելու համար տրամադրվող սուբսիդիաները, գ) Հիմնադրամի միջոցների հաշվին վերադարձվող հիմունքներով ազգային ֆիլմերի արտադրության, վարձույթի և ցուցադրման ոլորտում ֆինանսական աջակցության տրամադրման կարգի և պայմանների համաձայնեցումը, դ) Հիմնադրամի միջոցների հաշվին կրկնօրինակման արտադրության ոլորտում ֆինանսական աջակցության տրամադրման՝ Հիմնադրամի կողմից հաստատվող կարգի և պայմանների համաձայնեցումը, 2.2. Հիմնադրամն ինքնուրույն է որոշում իր գործունեության ռազմավարական ծրագրերը: 2.3. Հիմնադրամի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ: 2.4. Հիմնադրամի շահառուները կինեմատոգրաֆիայի բնագավառին առնչվող ֆիզիկական և իրավաբանական անձինք են: 2.5. Հիմնադրամը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, հիմնարկներ, որոնք գործում են հիմնադրամի անունից` հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան: 2.6. Հիմնադրամն իրավաբանական անձ է և ունի հիմնադրի գույքից առանձնեցված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում: 2.7. Հիմնադրամը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից կնքել պայմանագրեր, ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: 2.8. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքում և կարգով: 2.9. Հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում: Տարբեր աղբյուրներից, ինչպես նաև իր տնտեսական գործունեությունից ստացված միջոցներն օգտագործում է միայն սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով: 2.10. Հիմնադրամն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ: 2.11. Հիմնադրամը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և հայերեն անվանմամբ կլոր կնիք: Հիմնադրամը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: 2.12. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում Հիմնադրամի պարտավորությունների, իսկ Հիմնադրամը՝ հիմնադրի պարտավորությունների համար: 2.13. Հիմնադիրը պատասխանատվություն է կրում մինչև Հիմնադրամի պետական գրանցումը ծագած՝ Հիմնադրամի ստեղծման հետ կապված պարտավորությունների համար: 2.14. Հիմնադրամն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վարում և ներկայացնում է հաշվապահական ու վիճակագրական հաշվետվություն: առաջարկությունները կդիտարկվեն ընդհանուր խմբագրական աշխատանքների ժամանակ։
3 Սերգեյ Հովսեփյան 15.01.2024 16:26:05 3-րդ գլուխը սահմանել հետևյալ կերպ 3. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ 3.1. Հիմնադրամի հիմնադիր փաստաթուղթը սույն Կանոնադրությունն է: 3.2. Բոլոր շահագրգիռ անձինք իրավունք ունեն ծանոթանալու Հիմնադրամի Կանոնադրությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: առաջարկը ընդունվել է մասնակի։
4 Սերգեյ Հովսեփյան 15.01.2024 16:26:05 4-րդ գլուխը սահմանել հետևյալ կերպ 4. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ և ՆՊԱՏԱԿԸ 4.1. Հիմնադրամի հիմնական նպատակներն են աջակցել հայրենական կինեմատոգրաֆիային, բարձրացնել նրա մրցունակությունը, ապահովել պայմաններ ազգային շահերին համապատասխանող որակյալ ֆիլմերի ստեղծման համար, պահպանել, վերականգնել, թվայնացնել և տարածել կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուները, ինչպես նաև ազգային ֆիլմերի հանրահռչակումը Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում: Հիմնադրամի գործունեության առարկան է նրա կանոնադրական նպատակների իրականացումը: 4.2. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են` ա. աջակցություն կինեմատոգրաֆիայի բնագավառում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը, բ. ազգային ֆիլմերի արտադրություն, ցուցադրում, վարձույթ և տարածում իրականացնող կազմակերպություններին ֆինանսական աջակցության տրամադրում, գ. հայ և օտարերկրյա ներդրողների ներգրավումը ազգային ֆիլմերի արտադրության, ցուցադրման, վարձույթի և տարածման ֆինանսավորման գործում, դ. կինեմատոգրաֆիայի զարգացման համար ֆինանսական միջոցների կուտակում, ներառյալ կինոարտադրությունը, ազգային ֆիլմերի վարձույթը, ցուցադրումը, տարածումը և առաջխաղացումը, ինչպես նաև կինեմատոգրաֆիայի ոլորտում ոչ առևտրային միջոցառումների իրականացումը, ե. աջակցություն կինեմատոգրաֆիայի ոլորտում աշխատող ձեռներեցներին և մասնագետներին, զ. կինո-Ֆոտո-Ֆոնո հավաքածուի պահպանումը, վերականգնումը, թվայնացումն ու տարածումը է. միջազգային կինոկազմակերպությունների հետ համագործակցությունը և համատեղ արտադրությամբ իրականացվող կինոնկարների աջակցությունը: ը. Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ազգային կինոարվեստի հանրահռչակումը 4.3. Հիմնադրամն իր գործունեության նպատակներին համապատասխան. ա. ուղղում է այն միջոցները, որոնց ֆինանսական ապահովման աղբյուրը պետական բյուջեից կինեմատոգրաֆիային աջակցելու սուբսիդիաներն են, ազգային ֆիլմերի արտադրություն եւ վարձույթ իրականացնող կինեմատոգրաֆիայի կազմակերպություններին, ազգային ֆիլմի կարգավիճակ չունեցող ֆիլմերի արտադրություն եւ վարձույթ իրականացնող կինեմատոգրաֆիայի կազմակերպություններին բ. ազգային ֆիլմերի ցուցադրման համար պայմաններ ստեղծելու նպատակով այն միջոցները, որոնց ֆինանսական ապահովման աղբյուրը պետական բյուջեից կինեմատոգրաֆիային աջակցելու համար սուբսիդիաներն են, ուղարկում է ֆիլմերի ցուցադրությունն իրականացնող այն կազմակերպություններին, որոնք ընտրված են կարգով եւ պայմաններով, որոնք հաստատվում են Հիմնադրամի կողմից՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ գ. ազգային ֆիլմերի արտադրության, վարձույթի և ցուցադրության բնագավառում ֆինանսական աջակցության նպատակով, այդ թվում՝ ազգային ֆիլմերի արտադրությունն ու վարձույթն իրականացնող կինեմատոգրաֆիայի կազմակերպություններին վերադարձվող հիմունքներով տրամադրված և այդ կազմակերպությունների կողմից կատարված պայմանագրերով վերադարձված միջոցներն ուղարկում է Հիմնադրամի կողմից հաստատված կարգով և պայմաններով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համաձայնեցմամբ դ. հայ և օտարերկրյա ներդրողներին ներգրավում է ազգային ֆիլմերի արտադրության, վարձույթի և ցուցադրության ֆինանսավորման և կինեմատոգրաֆիայի նյութատեխնիկական բազայի զարգացման գործում; ե. վերահսկում է Հիմնադրամի կողմից տնտեսավարող սուբյեկտներին հատկացվող ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը և խախտումներ հայտնաբերելու դեպքում կասեցնում է համապատասխան նախագծերի ֆինանսավորումը; զ. կազմակերպում է կինեմատոգրաֆիայի բնագավառում այլ միջոցառումների նախագծերի հետազոտությունների և անկախ հասարակական փորձաքննության անցկացումը; է. կազմակերպում է կինեմատոգրաֆիայի բնագավառում նախագծերի և այլ միջոցառումների հետազոտությունների և անկախ հասարակական փորձաքննության անցկացումը ը. մշակում է նախագծեր և ծրագրեր հայաստանյան կինեմատոգրաֆիայի բնագավառում և ֆինանսավորում դրանց իրականացումը թ. մասնակցում է հայաստանյան կինեմատոգրաֆիայի զարգացմանը վերաբերող նորմատիվ ակտերի մշակմանը; ժ. միջազգային կազմակերպությունների հետ կազմակերպում է համատեղ ծրագրեր կինեմատոգրաֆիայի ոլորտում; ի. պահպանում է միջազգային անմիջական շփումներն ու կապերը, անդամակցում է միջազգային հասարակական միավորումներին, ձեռք է բերում միջազգային հասարակական միավորումների կարգավիճակին համապատասխան իրավունքներ և կրում պարտականություններ, ինչպես նաև պայմանագրեր է կնքում օտարերկրյա ոչ առևտրային ոչ պետական միավորումների հետ; լ. մասնակցում է հայաստանյան և միջազգային կինոփառատոններին, արտերկրում անցկացնում է հայկական կինոյի շաբաթներ, ինչպես նաև ներկայացնում է հայկական կինոարտադրանքը (այդ թվում ոչ պետական ֆինանսական աջակցություն ստացած ֆիլմերը) միջազգային խոշոր կինոշուկաներում; խ. ձեռնարկատիրական գործունեությամբ կարող է զբաղվել միայն այն դեպքում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար ստեղծվել է Հիմնադրամը և համապատասխանում է այդ նպատակներին; ծ. աջակցություն է ցուցաբերում պրոդյուսերներին և միջազգային վաճառքների գործակալություններին (sales agencies) արտերկրում հայկական ֆիլմերի թողարկման նախապատրաստման գործում; կ. սահմանում և շնորհում է մրցանակներ և կրթաթոշակներ, տրամադրում է նպաստներ, դրամաշնորհներ, ինչպես նաև տրամադրում է ֆինանսական աջակցության այլ տեսակներ; իրականացնում է բարեգործական գործունեություն; հ. արտաքին տնտեսական գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով; ձ. մասնակցում է ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությանը ղ. կնքում է Հիմնադրամի նպատակներին համապատասխան պայմանագրեր ճ. ապահովում Է կազմակերպությանն ամրացված շենքերի ու շինությունների պահպանությանն ու օգտագործմանն անհրաժեշտ պայմանակարգը (ռեժիմը), իրականացնում է տեխնիկայի հակահրդեհային անվտանգության միջոցառումներ մ. իրականացնում է սույն կանոնադրության նպատակների իրագործմանն ուղղված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ գործունեություն: 4.4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնում է Հիմնադրամը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված լիցենզիայի հիման վրա: 4.5. Հիմնադրամն գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար: Շնորհակալություն, առաջարկությունների համար Քննարկումների արդյունքում , դրանք կներառվեն փաստաթղթում։
5 Սերգեյ Հովսեփյան 15.01.2024 16:26:05 5-րդ գլուխը սահմանել հետևյալ կերպ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 5.1. Հիմնադրամի սեփականությունը ձևավորվում է Հիմնադրամի հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև Հիմնադրամի գործունեության ընթացքում արտադրված և/կամ ձեռք բերված գույքից: Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուր կարող են հանդիսանալ նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում՝ բարեգործական, հովանավորչական, նպատակային նվիրատվությունները: 5.2. Հիմնադրամն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և/կամ սույն կանոնադրությանը համապատասխան՝ իր հայեցողությամբ տիրապետել, տնօրինել և օգտագործել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը: 5.3. Հիմնադրամը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ՝ բացառությամբ Հիմնադրամի լուծարումից հետո մնացած գույքի: 5.4. Հիմնադրամի սեփականության պահպանման հոգսը կրում է Հիմնադրամը: 5.5. Հիմնադրամի սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով: առաջարկը ընդունվել է որոշակի խմբագրումներով։
6 Սերգեյ Հովսեփյան 15.01.2024 16:26:05 6-րդ գլուխը սահմանել հետևյալ կերպ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ և ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ 6.1. Հիմնադրամը՝ որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով։ 6.2. Հիմնադրամի սկզբնական միջոցներն են հիմնադրի կողմից ստեղծման պահին փոխանցված նյութական և ֆինանսական միջոցները։ 6.3. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է։ Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով։ 6.4. Հիմնադրամի գո ւյքի ձևավորման աղբյուրներն են՝ 1) հիմնադրի ներդրումը. 2) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները. 3) դրամական մուտքերը պետական բյուջեից. 4) դրամաշնորհները. 5) Հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները. 6) հանգանակությունները՝ միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից (մշակութային միջոցառումների միջոցով գումարների հայթայթում). 7) օրենքով չարգելված այլ միջոցներ։ 6.5. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և Հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի։ 6.6. Հիմնադրամն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և/կամ սույն կանոնադրությանը համապատասխան՝ իր հայեցողությամբ տիրապետել, տնօրինել և օգտագործել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը։ 6.7. Հիմնադրամիին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ՝ բացառությամբ Հիմնադրամի լուծարումից հետո մնացած գույքի։ 6.8. Հիմնադրամի սեփականության պահպանման հոգսը կրում է Հիմնադրամը։ 6.9. Հիմնադրամի սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով։ շնորհակալություն Նշյալ գլխում ներառված դրույթները կլրամաշակվեն։
7 Սերգեյ Հովսեփյան 15.01.2024 16:26:05 7-րդ գլուխը սահմանել հետևյալ կերպ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 7.1. Սույն կանոնադրության նպատակներին համապատասխան Հիմադրամն իրավունք ունի՝ 1) ապահովել շահերի բախման կառավարելիությունը. 2) ապահովել կինոռեեստրի ստեղծումը և դրա հետագա վարումը. 3) ապահովել անձեռնմխելի կապիտալի արդյունավետ կառավարումը. 4) ապահովել պետական ֆինանսավորման նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպումը և անցկացումը. 5) ապահովել պետական բյուջեից և դրամագլխից հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման վերահսկումը. 6) աջակցել ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանն ու պահպանմանը. 7) աջակցել համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծմանը. 8) աջակցել կինոարվեստի միջոցառումներին ազգային ֆիլմերի մասնակցությանը. 9) աջակցել կինոժառանգության վերականգնմանն ու թվայնացմանը. 10) ուսումնասիրել ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև այդ ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները և դրանց վերաբերյալ տալիս է եզրակացություն. 11) ուսումնասիրել համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը, տրամադրում է համատեղ արտադրության կարգավիճակ և դադարեցնում կարգավիճակը. 12) ուսումնասիրել վարձութային վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերը, տրամադրում է վարձութային վկայական և դադարեցնում դրա գործողությունը. 13) վերահսկում է (ստուգում, ուսումնասիրություն, մշտադիտարկում, օրենքով նախատեսված կանխարգելիչ այլ գործառույթներ)` Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի տարածումն վարձութային վկայականի առկայությամբ: 14) ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ. 15) ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից. 16) անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ պետական կազմակերպություններին. 17) իրականացնել օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ: 18) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան` պատասխանատվության միջոցներ կիրառելու համար նախապատրաստում և դատարան է ներկայացնում կինեմատոգրաֆիայի օրենսդրության խախտումների վերաբերյալ նյութերը. առաջարկը խմբագրման և քննարկման կարիք ունի
8 Սերգեյ Հովսեփյան 15.01.2024 16:26:05 8-րդ գլուխը սահմանել հետևյալ կերպ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ 8.1. Հիմնադրամի մարմիններն են՝ Հոգաբարձուների խորհուրդը և տնօրենը: առաջարկը ընդունելի է։ Խմբագրումը կկատարվի։
9 Սերգեյ Հովսեփյան 15.01.2024 16:26:05 9-րդ գլուխը սահմանել հետևյալ կերպ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ 9.1. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը Հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդն է։ 9.2. Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, այդ թվում՝ հիմնադիրները։ 9.3. Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդը բաղկացած է 7 /յոթ/ անդամից, որում ընդգրկվում են՝ ա) լիազորված պետական մարմնի ղեկավարը՝ ի պաշտոնե. բ) հանրային ֆինանսների կառավարման ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարը՝ ի պաշտոնե. գ) տնտեսության ճյուղերի զարգացման ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարը՝ ի պաշտոնե. դ) չորս մասնագետ (այդ թվում՝ օտարերկրյա)՝ մրցութային կարգով։ 9.4. Երեք տարի ժամկետով Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող է ընտրվել լիազորված պետական մարմնի սահմանած չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած մասնագետներից այն թեկնածուն, որն ունի կինոարվեստի բնագավառում բարձրագույն կրթություն և բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկը. 1) ստացել է կինոփառատոնի մրցանակ. 2) համատեղ արտադրության որևէ ծրագրի մրցանակակիր է. 3) ունի կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ։ 9.5. Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են Հոգաբարձուների խորհրդի անդամները Հոգաբարձուների խորհրդի անդամների կազմից՝ իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ 9.6. Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահը և մյուս անդամները չեն համարվում Հիմնադրամում պաշտոն զբաղեցնող անձ և իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են Հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ։ Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է Հոգաբարձուների խորհուրդը։ 9.7. Հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամները։ Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամի կոչում շնորհում է Հոգաբարձուների խորհուրդը՝ իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ 9.8. Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ կարող ենք ընտրվել այն անձինք, ովքեր կինոարվեստի և կինոժառանգության զարգացման նպատակով զգալի ներդրումներ կկատարեն Դիմնադրամի դրամագլխին։ 9.9. Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել Հիմնադրամի այլ մարմնի անդամ։ 9.10. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝ 1) Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա. 2) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում՝ Հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով. 3) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում. 4) եթե դադարել են Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները. 5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում. 6) նրան առաջադրած անձի որոշմամբ, եթե նրան առաջադրել է Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը. 7) նրա մահվան դեպքում. 8) եթե նա նշանակվել է ի պաշտոնե՝ նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում։ 9.11. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում։ 9.12. Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում Հիմնադրամի տնօրենը տեղեկացնում է հիմնադիրներին, Հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին։ առաջարկությունը քննարկման կարիք ունի։
10 Սերգեյ Հովսեփյան 15.01.2024 16:26:05 10-րդ գլուխը սահմանել հետևյալ կերպ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։ Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին։ Քվեարկության ժամանակ Հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն։ Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ։ Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության և ազատման, Հիմնադրամի տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև Հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին որոշումներն ընդունվում են Հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա Հոգաբարձուների խորհրդի տփալ անդամը քվեարկությանը չի մասնակցում։ առաջարկը կքննարկվի և համապատասխան փոփոխությունները, ըստ անհրաժեշտության, կկատարվեն։
11 Սերգեյ Հովսեփյան 15.01.2024 16:26:05 11-րդ գլուխը սահմանել հետևյալ կերպ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը՝ հաստատում է Հիմնադրամի ռազմավարական ծրագիրը (ծրագրերը). հաստատում է Հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունները, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և Հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունները. հաստատում է Հիմնադրամի գույքի տնօրինման կարգը. ընդունում է Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշում. ընդունում է Հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշում. նշանակում է Հիմնադրամի լուծարման հանձնաժողով (լուծարող), սահմանում է լուծարման կարգն ու ժամկետները, հաստատում է լուծարման միջանկյալ հաշվեկշիռը, հաստատում է լուծարման հաշվեկշիռը. ընդունում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների Շնորհակալություն դիտողության համար։ Կարևոր դիտարկումներ են առաջարկը ընդունված է, համապատասխան խմբագրումը կկատարվի։
12 Սերգեյ Հովսեփյան 15.01.2024 16:40:12 Անհրաժեշտ է մրացնել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի գույքը նորաստեղծ հիմնադրամին, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 417 որոշման 3-րդ կետի 2-րդ պարբերությունը, այն է ««Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» և «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիա» պետական ձեռնարկությունների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություններին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:» շնորհակալություն առաջարկի համար ներկայացված առաջարկը քննարկման կարիք ունի։
13 Armine Anda 26.01.2024 20:44:02 Հոդվածներ համարները խառնված են, բոլորը համարներ չունեն, այդ պատճառով նշում եմ կետի ամբողջական տեքստը։ Կետ․ «Հիմնադրամն իրավունք ունի իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող»․ Մեկնաբանություն․ Փաստաթղթում հստակեցված չեն, թե ինչ գույքային և անձնական ոչ գույքային իրավունքների մասին է խոսքը։ Ըստ ՀՀ կինեմատոգրաֆիայի օրենքի՝ Ազգային մարմինը չի կարող 10-րդ հոդվածի 2-րդ մասի, որը սահմանում է․2. Ազգային մարմինը հանդիսանում է աջակցող և չի կարող ձեռք բերել գույքային իրավունքներ իր կողմից կամ իր միջոցով ֆինանսավորված ֆիլմերի նկատմամբ, ինչպես նաև չի կարող իրականացնել ֆիլմարտադրության հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն ինքնուրույն կամ այլ տնտեսավարող սուբյեկտի միջոցով, որում ունի բաժնեմասնակցություն կամ հնարավորություն` կանխորոշելու վերջինիս կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդելու նրանց որոշումների կայացման վրա: Արմինե Անդա Ռեժիսոր, պրոդյուսեր Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքի նախաձեռնող խմբի անդամ ՀՀ Կինոգործիչների միության անդամ
14 Armine Anda 26.01.2024 20:44:02 Կետ․ «Պետական բյուջեով Հիմնադրամի համար ուղղակի նախատեսված միջոցների սահմաններում Հիմնադրամի կողմից պետությանը մատուցվող ծառայությունների, աշխատանքների և ապրանքների գնումն իրականացվում է ՀՀ օրեսդրությամբ սահմանված կարգով: Հիմնադրամի կողմից պետությանը այլ ծառայություններ, աշխատանքներ կարող են մատուցվել կամ ապրանքներ իրացվել միայն «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով»: Մեկնաբանություն․ Կինոյի ֆինանսավորման տրամադրումը արտադրողին՝ Ծառայությունների մատուցման պայմանագրերով, ինչ տարիներ շարունակ տեղի է ունեցել Ազգային կինոկենտրոնի և նախարարության միջև ստորագրվող պայմանագրով՝ եղել է կինոյի զարգացման մեծագույն խոչընդոտներից մեկը, խոչընդոտ՝ Ազգային կինոկենտրոնի և արտադրողի միջև՝ արտադրության և համատեղ արտադրության համար բարենպաստ պայմանագիր ստորագրելու, արտադրության բարենպաստ ժամկետներ ունենալ և թղթատարության անհնար բարձր աստիճանից խուսափելու։ ՀՀ կինեմատոգրաֆիայի օրենքը հստակ սահմանում է, որ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորումն աջակցություն է, ոչ թե ծառայություն, սակայն այս փաստաթուղթը հստակ դա չի արտահայտում։ Հստակեցված չէ, թե կինեմատոգրաֆիայի ֆինանսավորումը , որն ըստ Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքի՝ աջակցություն է, ինչ իրավական հարաբերությամբ է փոխանցվում հիմնադրամ և ինչպես է հիմնադրամից արտադրողի աջակցությունն հասնում իրեն։ Փոխարենը նորից ամրագրվում է ծառայությունների մասին կետ։ Ինչի՞ն է սա վերաբերվովւմ և ինչու այս կանոնակարգով չեն ամրագրվում կինարտադրության պետական աջակցության իրավական հարաբերությունները՝ որպես աջակցող կողմի և աջակցություն ստացողի։ Արմինե Անդա Ռեժիսոր, պրոդյուսեր Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքի նախաձեռնող խմբի անդամ ՀՀ Կինոգործիչների միության անդամ
15 Armine Anda 26.01.2024 20:44:02 Կետ․ հիմնադրի ներդրումը. 5) հիմնադրամի և իր կանոնադրական նպատակների իրականացման համար կամ կամ իր մասնակցությամբ ստեղծած տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները. Կետ․ Հիմնադրամի լիազորությունները 3) անձամբ իրականացնել ձեռնարկատիրական գործոնեություն կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակիցը. Այս երկու կետերը հակասում են Կինեմատոգրաֆիայի ՀՀ օրենքին։ Ըստ ՀՀ կինեմատոգրաֆիայի օրենքի՝ Ազգային մարմինը չի կարող 10-րդ հոդվածի 2-րդ մասի, որը սահմանում է․2. Ազգային մարմինը հանդիսանում է աջակցող և չի կարող ձեռք բերել գույքային իրավունքներ իր կողմից կամ իր միջոցով ֆինանսավորված ֆիլմերի նկատմամբ, ինչպես նաև չի կարող իրականացնել ֆիլմարտադրության հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն ինքնուրույն կամ այլ տնտեսավարող սուբյեկտի միջոցով, որում ունի բաժնեմասնակցություն կամ հնարավորություն` կանխորոշելու վերջինիս կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդելու նրանց որոշումների կայացման վրա: Արմինե Անդա Ռեժիսոր, պրոդյուսեր Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքի նախաձեռնող խմբի անդամ ՀՀ Կինոգործիչների միության անդամ
16 Armine Anda 26.01.2024 20:44:02 Կետ․ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը Կանոնակարգի մեջ պետք է հստակ ամրագրել, թե արդյո՞ք հոգաբաձուների խորհրդի անդամը կարող է դիմել իր ֆիլմի ֆինանսավորման հայտով՝ Ազգային կինոկենտրոն, թե ոչ։ Արմինե Անդա Ռեժիսոր, պրոդյուսեր Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքի նախաձեռնող խմբի անդամ ՀՀ Կինոգործիչների միության անդամ
17 Սաթիկ Ստեփանյան 27.01.2024 15:10:13 Սաթիկ Ստեփանյան- կինոճարտարագետ, կինոմոնտաժի ռեժիսոր, հնչյունային ռեժիսոր, կինոգործիչների միության անդամ Առաջարկում եմ հիմնադրամի անվանումը վերաձևակերպել: «Հայաստանի ազգային կինոյի «Հայֆիլմ» հիմնադրամ»-ի փոխարեն անվանել «Հայաստանի ազգային կինոյի զարգացման հիմնադրամ» , կարճ՝ «Հայաստանի ազգային կինոհիմնադրամ» Հիմնավորում. 1. «Հայֆիլմ» անվանումն է կրում Համո Բեկնազարյանի անվան պետական 100% բաժնեմաս ունեցող կինոստուդիան և այդ անվանումը իր արտադրության ժապավենային կինոֆիլմերի գրանցված բրենդի անունն է սկսած 1957թ: 2. Հիմնադրամը ազգային կինոարվեստի զարգացման պետական ֆինանսական աջակցություն է ենթադրում, իսկ «Հայաստանի ազգային կինոյի «Հայֆիլմ» հիմնադրամ» անվանումը ասոցացվում է «Հայֆիլմ» կինոստուդիայի հետ, տպավորություն է, որ «Հայֆիլմ» կինոստուդիային պետական ֆինանսական աջակցության հիմնադրամ է: 3. «Հայֆիլմ» անվանմամաբ կան նաև ՖԲ էջեր, յութուբյան ալիքներ, սոցիալական և այլն բազմաթիվ հարթակներ : Օրինակ՝ Ռուսաստանում նմանատիպ հիմնադրամի անվանումն է՝ «Федера́льный фонд социа́льной и экономи́ческой подде́ржки оте́чественной кинематогра́фии» (сокращённое и более употребимое название среди профессионалов — «Фонд кино́» Իսկ հարևան երկիր Վրաստանում դեռևս 2005թ. է ստեղծվել «Фонд развития грузинского кино», իսկ << Национальный фонд кино <<Грузия-фильм>>-ը <<Վրացֆիլմ>> -ի ֆիլմարտադրության խթանման համար պետական աջակցության հիմնադրամ է: Ատաջարկում եմ հիմնադրամի կանոնադրությունում անվանումը վերաձևակերպել հետևյալ կերպ. -հայերեն լրիվ՝ «Հայաստանի ազգային կինոյի զարգացման հիմնադրամ» , -հայերեն կարճ՝ «Հայաստանի ազգային կինոհիմնադրամ» -ռուսերեն լրիվ՝ «Фонд развития национального кино Армении» -ռուսերեն կարճ՝ «Кинофонд Армении» -անգլերեն լրիվ՝ «Armenian National Cinema Development Fund» -անգլերեն կարճ՝ «Armenian Cinema Fund»
18 Սաթիկ Ստեփանյան 27.01.2024 17:45:40 Սաթիկ Ստեփանյան -կինոճարտարագետ Հիմնադրամի կանոնադրության մեջ գլուխ 9, կետ2) -ում հանել «... և կինոտարեգրության փաստավավերագրումը», հաշվի առնելով, որ հիմնադրամը աջակցող կատույց է, իսկ փաստավավերագրությունը արտադրություն է: Հիմնադրամի համար նման գործառույթ Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքը չի նախատեսում:
19 Սաթիկ Ստեփանյան 27.01.2024 17:45:40 Սաթիկ Ստեփանյան -կինոճարտարագետ գլուխ 9 , հանել կետ 3) -ը՝ « 3) կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանումը վերականգնումն ու թվայնացումը ու տարածումը»: Հաշվի առնելով, որ հիմնադրամը չունի մասնագիտական և տեխնիկական ռեսուրսներ նման գործառույթ իրականացնելու, հատկապես, որ կինոժապավենային ժառանգությունը որպես գույք այլևս պետական կառույցի՝ Հ. Բեկնազարյանի անվան <<Հայֆիլմ >> կինոստուդիայի սեփականությունն է: <<Հեղինակային իրավոնքների մասին ՀՀ օրենքի >>, գործում է դեռևս 2006թ.: Հ. Բեկնազարյանի անվան <<Հայֆիլմ >> կինոստուդիան ուն հնարավորություններ, ռեսուրսներ և տեխնիկական, տարածքային հնարավորություններ իր արտադրության ֆիլմերի թվային վերականգման համար: Կինոստուդիան նույնպես ոոլորտայինի կառույց է և վերը նշված գործառույթնեի համար նախատեսված պետական աջակցության դեպքում ինքը կարող է կազմակերպել այդ աշխատանքները: Սա նունպես արտադրություն է, ինչը Հիմնադրամը իրավասու չէ իրականացնել: Եվ ընդհանրապես կինոժապավենային ժառանգության հետ հիմնադրամը չպետք է որևէ արտադրական գործառույթ իրականացնի, բացի կինոռեստրի վարում, հանրահռչակում, կինոկատալոգների, կինոպատմության և այլն հրատարակչական գործունեությունից:
20 Սաթիկ Ստեփանյան 27.01.2024 17:45:40 Հոգաբարձուների խորհրդի չորս կինոմասնագետ խորհրդի անդամների ընտրության չափաորոշիչները շատ վատն են ու թերի: Դրանք անպայման վերանայել ու նոր չփորոշիչներ է պետք սահմանել: Կանոնադրությունը կրկնում է ազգային կինոկենտրոնի կանոնադրություը, որը այս տարիների ընթացքում ցույց տվեց, որ հնացած է, 2006 թվ. ընդունված կինոկենտրոնի կանոնադրության պատճեն է, միայն կառավարման ձևի փոփոխությամբ: Ամբողջությամբ վերանայել է պետք: