21.01.2024
Այս հարացույցից և դրա վերլուծությունից պարզ է դառնում, որ սույն որոշման մեջ առաջարկվող փոփոխություններով «Գիտություն և կրթություն» միացյալ ոլորտի՝ նվազագույն պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակից ունեցող «Համակարգչային սրբագրիչ» հաստիքի համար նախատեսվում է սահմանել 299,552 դրամ աշխատավարձ (առանց պահումների), մինչդեռ նույն որոշման «Մշակույթ» ոլորտի «Տնօրեն` մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպության» հաստիքի համար գործող կարգով սահմանված է 147,752 դրամ աշխատավարձ (առանց պահումների), այսինքն՝ «Համակարգչային սրբագրիչ» հաստիքի համար առաջարկվող աշխատավարձի չափը ավելի քան երկու անգամ բարձր է «Մշակույթ» ոլորտի «Տնօրեն` մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպության» հաստիքի համար գործող կարգով սահմանված աշխատավարձից։ Հետևապես, շատ հանգիստ կարելի է «հրաժարվել» «Տնօրեն` մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպության» հաստիքից և զբաղեցնել «Գիտություն և կրթություն» միացյալ ոլորտի «Համակարգչային սրբագրիչ» հաստիքը՝ վարձատրվելով ավելի քանի կրկնակի։ Ինչ խոսք, սա խելքին մոտիկ չէ և դուրս է տրամաբանությունից։ Ավելորդ է նշել, որ «Գիտություն և կրթություն» միացյալ ոլորտի «Պետ՝ ֆակուլտետի» հաստիքի համար առաջարկվող աշխատավարձի չափը գրեթե հինգ անգամ բարձր է «Մշակույթ» ոլորտի «Տնօրեն` մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպության» հաստիքի համար գործող կարգով սահմանված աշխատավարձից։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ այս տեսքով սույն որոշման մեջ «Գիտություն և կրթություն» միացյալ ոլորտի համար փոփոխություններ կատարելու համար առաջարկվող նախագիծը ՎԵՐԱՆԱՅԵԼ և ներկայացնել՝ ա) խելամիտ, համաչափ և տրամաբանված պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցներ՝ ըստ աշխատանքային ծավալի, ծանրաբեռնվածության ու պատասխանատվության չափի, բ) հրաժարվել լրավճարների քաղաքականությունից՝ աշխատավարձի չափը հաշվարկելով ՄԻԱՅՆ պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցներով, գ) սկզբունքորեն և հիմնովին վերանայել սույն որոշման մեջ Պաշտպանության նախարարության համակարգում զետեղված բոլոր ոլորտների (այդ թվում՝ «Գիտություն և կրթություն», «Առողջապահություն», «Մշակույթ», «Ընդհանուր մասնագիտություններ», «Տեխնիկական սպասարկում իրականացնողներ», «Մարտական ապահովում և սպասարկում իրականացնող անձինք», «Այլ ոլորտներ») համար սահմանված հաստիքները (կրճատել, ավելացնել և անվանափոխել մի շարք հաստիքներ՝ ըստ անհրաժեշտության և ըստ համապատասխան ոլորտների) և դրանց պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցները՝ ըստ աշխատանքային ծավալի, ծանրաբեռնվածության ու պատասխանատվության չափի, միաժամանակ հրաժարվելով բոլոր տեսակի լրավճարներից և ըստ մասնագիտական աշխատանքային տարիների սահմանված սանդղակային բնույթի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցներից և անխտիր բոլոր հաստիքների համար սահմանել ՖԻՔՍՎԱԾ պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցներ։ Տարիներով կուտակված այս հարցը պետք է վերջնական լուծում ստանա, այլապես նման «կոսմետիկ» և կոնկրետ մեկ ոլորտին վերաբերող փոփոխություններով խնդրին գլոբալ առումով լուծում չի տրվում։