Հիշել նախագիծը

-<<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Միհրան Մինասյան 23.01.2018 23:01:45 ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ մասին ՀՀ օրենքի դրույթները ներկա դրությամբ թույլ են տալիս որպեսզի հարկադիր կատարողի դիմումի հիման վրա (որպես վաճառող կողմ ) կատարվի անշարժ գույքի նոտարական կարգով կնքված առք ու վաճառքի (ինչպես նաև անշարժ գույքի հանձման) պայմանագրի պետական գրանցում։ Դեռևս օրենքի դրույթներով չի արգելվում որպեսզի գնորդը իր անունից դիմում ներկայացնի նոտարական կարգով կնքված պայամանագիրը գրանցելու համար։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հարկադիր կատարողը իր բոլոր գործողությունները կատարում է միայն կատարողական թերթի հիման վրա։ Հետևաբար նոտարական կարգով պայմանագիր կնքելու գործողությունը և այն անշարժ գույքի կադաստրում գրանցելու գործողությունը ևս պետք է դիտել որպես կատարողական թերթով ներկայացված պահանջի կատարում։ Առաջարկում եմ Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում ավելացնել նոր դրույթ, որի համաձայն երբ հարկադիր կատարողը նոտարական պայմանագրում կհանդիսանա որպես վաճառող կողմ (կամ սեփականության իրավունքի հանձնող կողմ ) ՝ ապա տվյալ պայմանագիրը անշարժ գույքի կադաստրում գրանցելու դիմում ներկայացնելու իրավունք կունենա միայն հարկադիր կատարողը ։ Ինչպես նաև գրանցումը չի կարող կատարվել հարկադիր կատարողի կողից տրված լիազորագրի հիմքով ։ Տվյալ կարգի շնորհիվ որևէ վեճ (նաև դատական վեճ) չի կարող առաջանալ գնորդ կողմի և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցող մարմնի միջև։ Ինչպես նաև հարկադիր կատարողի (ներառյալ նոտարի) հավանական սխալները ավելի քիչ վնաս կպատճառեն գնորդին և հարկադիր կատարման վարույթի մասնակիցներին։ առաջարկության հեղինակ՝ Միհրան Մինասյան / հեռ 091533890 Չի առնչվում
2 Միհրան Մինասյան 31.01.2018 02:06:40 ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ մասին ՀՀ օրենքի դրույթների համաձայն նոտարական կարգով վավերացված պայմանագրի պետական գրանցումը մերժվում է եթե պայմանագիրը չի համապատասխանում կառավարության կողմից հաստատված օրինակելի ձևի նորմերին։ Դեռևս օրենքով չի նախատեսված այն դեպքը՝ երբ նոտարական կարգով վավերացված պայմանագիրը կառավարության կողմից հաստատված որևէ օրինակելի ձև չունի։ Ներկա դրությամբ գործող օրենսդրության համաձայն, հարկադիր կատարողի և պահանջատիրոջ միջև կնքվում է անշարժ գույքը սեփականության իրավունքով պահանջատիրոջը հանձնելու մասին պայամանգիր, այն վավերացվում է նոտարի կողմից և գրանցվում անշաժ գույքի պետական կադաստրում։ Նման պայմանագրի համար նախատեսված օրինակելի ձև գոյություն չունի, սակայն այդ պատճառ չի դառնում, որպեսզի պայմանագրի պետական գրանցումը մերժվի անշաժ գույքի կադաստրի կողմից։ Առաջարկում եմ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ մասին ՀՀ օրենքով արգելել նոտարական կարգով վավերացված ցանկացած պայմանագրի պետական գրանցումը, եթե նման պայմանագրի համար գոյություն չունի կառավարության կողմից հաստատված օրինակելի պայմանագրի ձև ։ Նման կարգը կստիպի համապատասխան պաշտոնատար անձանց առանց ծուլանալու շուտափույթ կերպով ստեղծել համապատասխան օրինակելի պայմանագրի ձև, ինչը կնվազեցնի նաև դատական վեճերը պայամանագրի պետական գրանցման մերժման վերաբերյալ ։ առաջարկության հեղինակ՝ Միհրան Մինասյան / հեռ 091533890 Չի առնչվում
3 Միհրան Մինասյան 31.01.2018 02:22:16 ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ մասին ՀՀ օրենքի դրույթների համաձայն նոտարական կարգով վավերացված պայմանագրի պետական գրանցումը մերժվում է եթե պայմանագիրը չի համապատասխանում կառավարության կողմից հաստատված օրինակելի ձևի նորմերին։ Դեռևս օրենքով չի նախատեսված այն դեպքը՝ երբ նոտարական կարգով վավերացված պայմանագիրը կառավարության կողմից հաստատված որևէ օրինակելի ձև չունի։ Ներկա դրությամբ գործող օրենսդրության համաձայն, հարկադիր կատարողի և պահանջատիրոջ միջև կնքվում է անշարժ գույքը սեփականության իրավունքով պահանջատիրոջը հանձնելու մասին պայմանագիր, այն վավերացվում է նոտարի կողմից և գրանցվում անշաժ գույքի պետական կադաստրում։ Նման պայմանագրի համար նախատեսված օրինակելի ձև գոյություն չունի, սակայն այդ պատճառ չի դառնում, որպեսզի պայմանագրի պետական գրանցումը մերժվի անշաժ գույքի կադաստրի կողմից։ Առաջարկում եմ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ մասին ՀՀ օրենքով արգելել նոտարական կարգով վավերացված ցանկացած պայմանագրի պետական գրանցումը, եթե նման պայմանագրի համար գոյություն չունի կառավարության կողմից հաստատված օրինակելի պայմանագրի ձև ։ Նման կարգը կստիպի համապատասխան պաշտոնատար անձանց առանց ծուլանալու շուտափույթ կերպով ստեղծել համապատասխան օրինակելի պայմանագրի ձև, ինչը կնվազեցնի նաև դատական վեճերը պայմանագրի պետական գրանցման մերժման վերաբերյալ ։ առաջարկության հեղինակ՝ Միհրան Մինասյան / հեռ 091533890 Չի առնչվում
4 Միհրան Մինասյան 01.02.2018 22:51:01 ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն նոտարական կարգով վավերացված պայմանագրի պետական գրանցումը կատարվում է պայմանագրի կողմերից յուրաքանչյուրի դիմումի հիման վրա։ Տվյալ կարգի համաձայն դիմումի մերժման դեպքում վեճի (ներառյալ դատական վեճի) կողմեր են դառնում դիմումատուն և անշարժ գույքի պետական ռեգիստրը որի կողմից մերժվել է պայմանագրի պետական գրանցումը։ Հիշեցնում եմ, որ Ֆրանսիայում և այլ եվրոպական երկրկներում անշարժ գույքի առք ու վաճառքի պայմանագիրը վավերացվում է նոտարական կարգով և այն գրանցվում է անշարժ գույքի պետական ռեգիստրում միայն նոտարի դիմումի հիման վրա։ Ինչպես նաև գործարքը կնքելուց առաջ գնորդը նոտարին է փոխանցում գույքի վաճառքի գումարը, իսկ վաճառող կողմին գույքի վաճառքի գումարը փոխանցվում է միայն նոտարի բանկային հաշվից , միայն պայմանագրի պետական գրանցման ավարտից հետո։ Առաջարկում եմ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ մասին ՀՀ օրենքի դրույթներով սահմանել նման կարգ, որպեսզի միայն նոտարը իրավասություն ունենա իր կողմից վավերացված պայմանագրի պետական գրանցման համար դիմում ներկայացնել անշարժ գույքի պետական ռեգիստր ։ Որի շնորհիվ գնորդ կողմը և վաճառող կողմը անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարության հետ որևէ վեճ (ներառյալ դատական վեճ ) ունենալու որևէ կարգավիճակ և հնարավորություն այլևս չեն ունենա։ առաջարկության հեղինակ՝ Միհրան Մինասյան / հեռ 091533890 Չի առնչվում