Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

   Սույն նախագծի մշակումը պայմանավորված է էքստեռն կարգով փոխադրական և ավարտական (այդ թվում՝ ազատազրկված անձանց համար) քննություններ կազմակերպելու ընթացակարգերում որոշակի մոտեցումներ վերանայելու, հանրակրթության ոլորտում իրականացվող բովանդակային բարեփոխումների համատեքստում սովորողների փոխադրման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունից:

   Իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է կարգավորել քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների համար ավարտական փաստաթուղթ ունենալու հնարավորությունը՝ հետագայում հասարակական ինտեգրման, սոցիալական խնդիրների կարգավորման հիմքեր ստեղծելով: Սահմանված են նաև քննական հանձնաժողովի ձևավորման,  քննությունները համապատասխան քրեակատարողական հիմնարկներում կազմակերպելու հետ կապված կարգավորումները:

Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ տարրական դասարաններում գնահատման նոր համակարգի անցնելու դեպքում դասարանից դասարան փոխադրվելու սկզբունքը կպահպանվի,  1-3-րդ դասարանի սովորողները կարող են մասնակցել էքստեռն փոխադրական քննություններին՝ բացառիկ ընդունակությունների վերաբերյալ գնահատման արձանագրություն ունենալու դեպքում: Այս պարագայում  մանկավարժական խորհրդի որոշմամբ բնութագրող գնահատման հիման վրա 1-3-րդ դասարանների սովորողը ներկայացվում է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող հաստատությանը՝ սովորողի բացառիկ ընդունակությունը գնահատելու համար, դրական արձանագրությամբ սովորողը մասնակցում է փոխադրական քննություններին: Բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում հաստատությունը կդիմի Նախարարությանը՝ սովորողին հաջորդ դասարան փոխադրելու համար: 

ՀՀ ԿԳ նախարարի 2012 թվականի N 388-Ն հրամանի պահանջներին համահունչ կառնա:

ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերին համապատասխան միջոցառում իրականացնելու հնարավորություն կստեղծվի, կբարելավվի ազատազրկվածերի սոցիալական ինտեգրման խնդիրը:

  • Քննարկվել է

    08.01.2024 - 24.01.2024

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 789

Տպել