Հիշել նախագիծը

«ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

                                                              ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 338-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ

 ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման  նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող անձանց մոտ ստուգումների իրականացման անհրաժեշտությամբ՝ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ  օրենքի 3-րդ հոդվածի 1.1 մասի:

 Սույն իրավական ակտով  սահմանվում են անասնաբուժության բնագավառում գործառնություններ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց մոտ ստուգաթերթերի միջոցով ստուգումների իրականացման նորմատիվային պահանջները, որը կարևորագույն քայլ  կհանդիսանա սննդամթերքի անվտանգության  միջազգային չափանիշների և պահանջների ներդրման գործընթացում: Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն անասնաբուժության ոլորտում գործունեություն իրականացնող անձանց առկա խնդիրները և կլրացվեն առկա օրենսդրական բացերը:

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը համահունչ է ծրագրով նախատեսված միջոցառումներին և որդեգրված քաղաքականությանը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագիծը նպատակ ունի ազգային հսկողության և տվյալ ոլորտի շահառուների շրջանում կանոնակարգելու Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող անձանց ստուգումների իրականացումը: Պետական քաղաքականության շրջանակներում «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող անձանց» վերաբերյալ  ընդունվում է ազգային նոր իրավական փաստաթուղթ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ ստեղծվում է ազգային նոր իրավական փաստաթուղթ, որը կկանոնակարգի անասնաբուժասանիտարական փորձաքննության ոլորտի գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը

                                                            Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 338-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

 

                                                              Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 338-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

 

  • Քննարկվել է

    19.01.2018 - 04.02.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8159

Տպել

Առաջարկներ`

David Pipoyan

22.01.2018

«ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը պարունակում է ակնհայտ շահերի բախումներ: Մասնավորապես ԵԱՏՄ 021 Սննդամթերքի անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգի Հոդված 21-ի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն անասնաբուժասանիտարական փորձաքննությունը հանդիսանում է համապատասխանության գնահատման ձև: Այստեղից բխում է, որ փորձարկման լաբորատորիան ենթակա է հավատարմագրման: Ներկայացվող նախագծով սույն պահանջից բացի հաստատվում են նաև անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող անձանց համար նախատեսված հարցաթերթը: Հաշվի առնելով, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի կազմում գործում է նաև «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը, ստացվում է, որ ՍԱՊԾ-ն ստուգում է անելու իր ենթակայությամբ տակ գտնվող լաբորատորիային ևս, ինչն ակնհայտ շահերի բախում է պարունակում: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԵԱՏՄ կանոնակարգերը իրավական հիերարխիայի առումով ևս գերակա են, լրացուցիչ նմանատիպ պարտավորությունների սահմանումը կարող է սահմանափակումներ մտնել ոչ կառույցի կազմում գործող այլ կազմակերպությունների գործունեության համար:

Տեսնել ավելին