Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«___» _________ 2023 թվական N __ -Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021  ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ  3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3–ի «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ և 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 927–Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման վերնագրում, 1-ին կետում, Որոշման հավելվածի (այսուհետ՝ Հավելված) վերնագրում, Հավելվածի 1-ին և 3-րդ կետերում 2023 թիվը փոխարինել 2025 թվով,
2) Հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում, 9-րդ կետի 2-րդ ենթակետում, 12-րդ կետի 5-րդ ենթակետում, 15-րդ կետում, 23-րդ կետի 2-րդ ենթակետի դ․ պարբերությունում, 23-րդ կետի 5-րդ և 7-րդ ենթակետերում մշակաբույսերի բառից առաջ լրացնել , այդ թվում հատիկաընդեղեն բառերը,
3) Հավելվածի 13-րդ կետի 3-րդ ենթակետում եգիպտացորենի բառից հետո լրացնել , ինչպես նաև հատիկաընդեղենների բառերը,
4) Հավելվածը լրացնել նոր 21․2-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝

21.2 Ծրագրի շրջանակում շահառուն կարող է մշակել նաև հատիկաընդեղեն մշակաբույսեր, որոնց  դեպքում 1 հա–ի ընդհանուր ծախսի առավելագույն սահմանաչափը գնահատվում է 500,0 հազար դրամ։,

5)Հավելվածի 22-րդ կետում կտրամադրի խորհրդատվություն։ բառերից հետո լրացնել Ծրագրից բխող այլ դրույթներ կարգավորվում են վարկային կամ փոխհատուցման պայմանագրով։ բառերը,
6) Հավելվածի 23-րդ կետի 10-րդ ենթակետում դրամով բառից հետո լրացնել  կամ արտարժույթով բառերը,
7) Հավելվածի 23-րդ կետի 11-րդ ենթակետում առանց բառից առաջ լրացնել ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության, բառերը, 9 թվից հետո լրացնել (արտարժույթի դեպքում՝ 5) բառերը, 12 թվից հետո լրացնել (արտարժույթի դեպքում՝ 7) բառերը, , այգեհիմնման և (կամ) ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում նաև գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում (գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներով համայնքների ցանկն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2007 թվականի ապրիլի 2-ի N 18-Ա և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի ապրիլի 2-ի N 77-Ա համատեղ հրամանով հաստատված «Գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմաներն ու ռեժիմները Հայաստանի Հանրապետության ոռոգելի հողատարածքների համար» ձեռնարկում) ներդրողներին բառերը հանել, իսկ 14 թվից հետո լրացնել (արտարժույթի դեպքում՝ 8) բառերը,
8) Հավելվածի 24-րդ կետի 16-րդ ենթակետում համակարգերի բառից հետո լրացնել կամ ջրավազանի բառերը,
9) Հավելվածի 25․2 կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

 25․2 Այգեհիմնման, ոռոգման արդիական համակարգերի ներդրման, ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքերում աշխատանքների ավարտից հետո՝ շահառուի և նախարարության կամ շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագրի գործողության ընթացքում հայտնաբերված թերությունների դեպքում՝ շահառուն պարտավոր է նախարարության կողմից տրամադրված ողջամիտ ժամկետում (մինչև 8 ամիս) վերացնել թերությունները։ Սահմանված ժամկետի ավարտից հետո, թերությունների չվերացման դեպքում, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է։ Սուբսիդավորված (վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման կամ ակնհայտ կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքերում) կամ փոխհատուցված գումարները ենթակա են վերադարձման եռամսյա ժամկետում։։

2. Սույն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետով նոր խմբագրությամբ շարադրվող Հավելվածի 25․2 կետի դրույթը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

  • Քննարկվել է

    04.01.2024 - 19.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1518

Տպել