Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 1939-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 1939-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

Անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի  25-ի «Հայաստանի Հանրապետությունում դաբաղ հիվանդության շճահետազոտության ծրագիրը, միջոցառումների կատարման ժամանակացույցը, նմուշների հավաքագրման տվյալների և լաբորատոր փորձաքննության արդյունքերի ձևերը հաստատելու մասին» N 1939–Լ որոշմամբ հաստատված N 4 հավելվածը (այսուհետ՝ Հավելված) շարադրել նոր խմբագրությամբ՝ դաբաղ հիվանդության հարուցչի տիպերի և ենթատիպերի բազմազանությամբ պայմանավորված։

Այս առումով հարկ է նշել, որ դաբաղի հարուցիչն ունի 7 տիպ և 100–ից ավելի ենթատիպեր, իրենց ենթախմբերով։

Ուստի, Հավելվածով հաստատված դաբաղի հարուցչի տիպերի անվանումը սահմանափակում է առաջացնում այլ տիպերի նկատմամբ փորձաքննություն իրականացնելու համար։

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Սույն նախագծի կարգավորման նպատակն է ապահովել տարածաշրջանում շրջանառվող դաբաղի հարուցչի տիպերի նկատմամբ փորձաքննության իրականացումը։

Շտկումներ կատարելու նպատակով Հավելվածը ներկայացվել է նոր խմբագրությամբ։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Համաձայն ՀՀ կառավարության ծրագրի մասին ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման 2.4-րդ կետի՝ Գյուղատնտեսությունը բաժնի ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի  ընդունմամբ պետական բյուջեում էական եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման համաձայն, դաբաղ հիվանդության շճահետազոտության ծրագիրն ընդգրկված է 1213 «Տեսչական վերահսկողություն» ծրագրի՝ 11012 «Դաբաղ հիվանդության դեմ պատվաստումների իրականացման վերահսկողություն» միջոցառման մեջ և բյուջեն կազմել է 20.260,0 հազար դրամ, որի շրջանակներում իրականացվում է դաբաղի հարուցչի Ա, Օ, Ասիա–1 տիպերի նկատմամբ փորձաքննության։

Տարածաշրջանում շրջանառվող դաբաղի հարուցչի՝ SAT-2 տիպի բռնկումով պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում ձեռք բերել հակամարմինների հայտնաբերման համար ախտորոշիչ հավաքածու՝ շուրջ 4․000,0 հազար դրամով։  

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի ապահովել տարածաշրջանում շրջանառվող դաբաղի հարուցչի տիպերի նկատմամբ փորձաքննության իրականացումը, համաձայն իրավական հիմքերի։

Նախագծի ընդունման արդյունքում կգնահատվեն հիվանդության հնարավոր ներթափանցման ռիսկերը, հանրապետության տարածքում կապահովի գյուղատնտեսական կենդանիների դաբաղ հիվանդության բռնկման և տարածման կանխումը, անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ կենդանական ծագման մթերքի և հումքի արտադրության արտահանման և ներկրման բարենպաստ պայմաններ, որի արդյունքում կբարելավի համախառն ներքին արտադրանքի տնտեսական ակտիվության ցուցանիշը:

Միաժամանակ նախագծի ընդունման արդյունքում կապահովվի միջազգային համագործակցության պարտավորությունների կատարումը։

 

  • Քննարկվել է

    04.01.2024 - 19.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1336

Տպել