Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով կսահմանվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը՝ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՀՕ-477-Ն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն։

  • Քննարկվել է

    03.01.2024 - 18.01.2024

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1027

Տպել

Առաջարկներ`

Մկրտիչ Ավետիսյան

09.01.2024

Առաջարկում եմ նախագծում Հասարակական միավորումներ բառակապակցությունները փոխել Հասարակական միավարումներ և Հիմնադրամներ բառակապակցությամբ։

Մկրտիչ Ավետիսյան

09.01.2024

Հավելված 1-ում, և Հավելված 2-ում առկա է հակասություն։ Համաձայն Հավելված 1-ի, որով նախատեսվում է Հանձնաժողովի կազմը, նախատեսվում է, որ Հանձնաժողովը բաղկացած է 13 (տասներեք) անդամից, մինչդեռ նույն նախագծի Հավելված 2-ի 4-րդ կետով սահմանվում է, որ Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից և տասն անդամից, ինչի գումարային արժեքը կազմում է 11(տասնմեկ), ուստի առաջարկում եմ, Հավելված 1-ից , որտեղ սահամանվում է Հանձնաժողովի կազմը, հեռացնել հետևյալ տողը՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ , և հետևյալ տողը՝ Հասարակական միավորումների 6 ներկայացուցիչներ, խմբագրել հետևյալ տեքստով՝ Հասարակական միավորումների 5 ներկայացուցիչներ, քանի որ նույն Նախագծի Հավելված 2-ի 5-րդ կետի առաջին նախադասությամբ սահմանվում է, որ Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաև 5 հասարակական միավորումների ներկայացուցիչներ:

Տեսնել ավելին