Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերի դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ներկայումս ջրերի մասով Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են դրոշմավորման ներքին և ԵԱՏՄ ստանդարտի մեխանիզմներ: Ջրերը Հայաստանի Հանրապետության սահմաններում իրացնելու համար տնտեսվարողները կիրառում են դրոշմապիտակներով դրոշմավորման մեխանիզմ։ Միաժամանակ, «ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի և ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի համաձայն, ԵԱՏՄ անդամ-պետությունները մշակել են նոր ստանդարտի դրոշմավորում (նույնականացման միջոցներով դրոշմավորում), որը սկսել է ակտիվորեն մտնել անդամ-պետությունների դրոշմավորման համակարգ: Իրենց ապրանքը ԵԱՏՄ երկրներ արտահանելու համար տնտեսվարողները պետք է ապրանքները դրոշմավորեն թվային դրոշմապիտակով, եթե տվյալ ապրանքի համար այն պարտադիր է արտահանվող անդամ-պետության սահմաններում։

Վերոնշյալ երկու մեխանիզմները ունեն մի շարք առանձնահատկություններ։ Դրոշմապիտակներով դրոշմավորման դեպքում յուրաքանչյուր միավոր ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունն ամբողջական չի փոխանցվում ՀՀ պետական եկամուտների կոմիտե, ինչը հնարավորություն չի տալիս ամեն միավորի համար ապահովել լիարժեք հետագծելիություն։ Մինչդեռ նույնականացման միջոցներով դրոշմավորումը ավելի նոր լուծում է, որը թույլ է տալիս վերահսկել յուրաքանչյուր միավոր ապրանքի շարժը շրջանառության մեջ մտնելուց մինչև սպառում և տեղեկատվությունը ամբողջական փոխանցել պետական մարմին։ Դա հնարավորություն է ստեղծում լիարժեք պայքարել ստվերի և կեղծ ապրանքների շրջանառության դեմ։

  • Քննարկվել է

    27.12.2023 - 11.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1748

Տպել