Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2203 00 010 0, 2203 00 090 0, 2203 00 100 0, 2202 91 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ վավերացրած միջազգային համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները, այդ թվում՝ փորձնական ծրագրերի իրականացման ժամկետները, մինչև դրոշմավորման ներդրման ժամկետը չօտարված՝ դրոշմավորման ենթակա ապրանքային մնացորդների դրոշմավորման կարգը, դրոշմավորման կանոնները, օրենսգրքով սահմանված՝ դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման դադարեցման ժամկետները, ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները հաստատում է Կառավարությունը:

2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը, որով սահմանվում են անդամ պետությունների համար նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման միասնական եղանակը և կարգավորումները։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի  5-ի N19 որոշմամբ հաստատվել է Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելը, որով սահմանվել են նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորում սահմանելիս միասնականացված մոտեցումները։

07.01.2013թ.-ից ԱՏԳ ԱԱ 2201 ծածկագրին դասվող գարեջուրը և գարեջրային խմիչքները ՀՀ-ում ենթակա է դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման։

Վերոնշյալ կարգավորումներն ապահովելու նպատակով նպատակահարմար է ներդնել գարեջրի՝ հսկիչ նշաններով դրոշմավորման համակարգ։ Ընդ որում, մինչև դրոշմավորման համակագի ներդրումն անհրաժեշտ է իրականացնել դրոշմավորման փորձնական ծրագիր։ Ծրագրի հիմնական նպատակն է՝ տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ Հայաստանում ներդրված ապրանքների շրջանառության հետագծելիության էլեկտրոնային համակարգի միջոցով ունենալ շուկայում ապրանքների շրջանառության ճշտգրիտ և իրատեսական պատկեր։

  • Քննարկվել է

    26.12.2023 - 10.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1116

Տպել