Հիշել նախագիծը

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ N3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ Ժ. ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ N1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

------ 2023թ. N - Ն

 
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ N3 ՀԻՄՆԱԿԱՆ
ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ Ժ. ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ N1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 64-րդ հոդվածները,
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 13-րդ հոդվածի
2-րդ մասի «զ» կետը, 24-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ
հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի N3 հիմնական դպրոց» պետական
ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 13.210.00645) միացման ձևով
վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժ.
Մկրտչյանի անվան N1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման
համարը` 13.210.00643):
2. Սահմանել, որ`
1) «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի N3 հիմնական դպրոց» պետական
ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ
քաղաքի Ժ. Մկրտչյանի անվան N1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և
վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման
ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի Հանրապետության Արարատի
մարզի Արարատ քաղաքի Ժ. Մկրտչյանի անվան N1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո
երկամսյա ժամկետում ապահովել՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված միացվող կազմակերպության գույքագրման աշխատանքների
իրականացումը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, հաստատել փոխանցման ակտերը,
գույքի կազմը և արժեքը, միացման պայմանագրերը և նշված գույքի հանձնման-ընդունման ակտերը, ինչպես նաև
«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժ. Մկրտչյանի անվան N1 հիմնական
դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող
համապատասխան փոփոխությունների կատարումն,
2) սույն որոշմամբ վերակազմակերպված «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ
քաղաքի N3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման
պետական գրանցումը և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժ. Մկրտչյանի
անվան N1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ
վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը,
3) ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի
Արարատ քաղաքի N3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության սովորողների
ուսումնառության բնականոն գործընթացը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության
պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի
աշխատանքների ավարտից հետո քառամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ
քաղաքի Ժ. Մկրտչյանի անվան N1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել
«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի N3 հիմնական դպրոց» պետական ոչ
առևտրային կազմակերպության հետ 2021 թվականի հունիսի 22-ին կնքված թիվ 33/0021 անհատույց
օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր
(այսուհետ՝ համաձայնագիր): Համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային
իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի
Արարատ քաղաքի Ժ. Մկրտչյանի անվան N1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության
միջոցների հաշվին:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի
«Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշմամբ հաստատված հավելվածի
128-րդ կետը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան

 

Երևան

  • Քննարկվել է

    25.12.2023 - 09.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1056

Տպել