Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Armen Eloghlyan 23.01.2018 15:01:18 Barew dzez,Azgutyamb haj RD qaxaqaciner@ woronq karox en hamarwel najew HH qaxaqaciner, (shnorhali) yeritasardner woronq soworum en art.buherum (GOS zakaz soworox) worpes RD qaxaqaciner Owqer unen tareketumner RD um,HH um yews dzanachwi ajd kargi usanoxneri kam gitutyunow zbaxwoxneri tareketman hnaraworutyun@.,harganqow Armen 093940810 Ներկայացված առաջարկությունը որոշման նախագծի կարգավորման առարկայից դուրս է: <<Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին>> ՀՀ օրենքի 13.1-ին հոդվածի պահանջների համաձայն` ՀՀ երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի: Փոփոխություն կատարված չէ:
2 նարինե Զուրաբյան 31.01.2018 23:12:24 Առաջարկում եմ կատարել հասկացությունների հստակեցում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գերակա ճանաչված ոլորտներ» բառերը փոխարինելով «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ գերակայություններ ճանաչված ոլորտներ» բառերով: «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ ՀՀ կառավարությունը ճանաչում է գերակայություններ, ոչ թե գերակա ոլորտներ։ Վերջին նման որոշումն ընդունվել է 2014 թ․ դեկտեմբերի 25-ի նիստի N 54 արձանագրային որոշմամբ։ Առաջարկությունն ընդունվել է: Որոշման նախագծի հավելվածի 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գերակա ճանաչված ոլորտներ» բառերը փոխարինվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ գերակայություններ ճանաչված ոլորտներ» բառերով:
3 նարինե Զուրաբյան 31.01.2018 23:22:53 Առաջարկում եմ հանել հետևյալ նախադասությունը՝ «Գերակա ճանաչված յուրաքանչյուր ոլորտի համար սահմանվում են տարբեր բալային միավորներ՝ առավել բարձ միավորներ նախատեսելով արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների համար»։ Այս դրույթի առկայությունը գրեթե անհնար կդարձնի գերակա ճանաչված մյուս ոլորտների գծով 80 բալային միավոր հավաքելու ու տարկետում ստանալու գործընթացը։ Ընդունվել է ի գիտություն: Նախարարությունը համաձայն չէ կարծիքին, որ գերակայություն համարվող մյուս ոլորտներում անհնար է դառնալու տարկետում ստանալը: Բալային միավորների հաշվարկման մեթոդաբանությունը սահմանվելու է ներկայացված որոշման նախագծով: Փոփոխություն կատարված չէ: