Հիշել նախագիծը

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 05.10.2017թ.-ի N1272-Ն և  N1292-Ն որոշումներով սահմանված դրույթները՝ ներկայումս լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնողների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը լիազոր մարմինների կողմից հարկային մարմնին իրականացվում է «MulberryGroupware 2.0» փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով՝ «Microsoft Excel» ձևաչափով, իսկ տեղեկատվության մուտքագրումը հարկային մարմնի տեղեկատվական բազա իրականացվում է հարկային մարմնի իրավասու աշխատակցի միջամտությամբ, որը պետական ռեսուրսների օգտագործման տեսանկյունից ոչ արդյունավետ է, ինչպես նաև առաջացնում է ժամանակային խզումներ` լիցենզիաների, իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, որակավորման վկայականների և գործունեության իրականացման ծանուցումների տրամադրման և դրանց հաշվառման գործընթացների միջև։ Միաժամանակ, վերոնշյալ տեղեկատվության հիման վրա հարկային մարմնի մեկ այլ ստորաբաժանման աշխատակից յուրաքանչյուր տարի ձեռքի միջամտությամբ իրականացնում է հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունների հաշվառում, ինչպես նաև վերահաշվարկներ (լիցենզիաների, թույլտվությունների, ծանուցման ենթակա գործունեության դադարեցման կամ տեղեկատվության ուշ ստացման (ճշգրտման) դեպքերում), որն իր հերթին պարունակում է պարտավորությունների ճիշտ և ժամանակին չհաշվարկման ռիսկեր՝ հաշվի առնելով մարդկային գործոնը: Հարկ է նշել նաև, որ ներկայումս կարգավորված չէ նաև հարկային մարմնի և լիազոր մարմինների միջև պետական տուրքի պարտավորությունների և մարումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, ինչի արդյունքում լիազոր մարմինները հստակ տեղեկատվություն չունեն հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունների մարումների վերաբերյալ, ուստի սահմանված կարգով և ժամկետներում չեն կիրառում լիցենզիաների, թույլտվությունների, ծանուցման ենթակա գործունեության՝ չվճարման հիմքով կասեցումները:

  • Քննարկվել է

    20.12.2023 - 04.01.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1153

Տպել