Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արա Սաղումյան 20.12.2023 10:13:29 Առաջարկում եմ նախագծի տեքստը խմբագրել՝ հաշվի առնելով ստորև բերված պարզաբանումը: ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ Տեղեկություն և տեղեկատվություն ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ՝ նշանակում է՝ «լուր, ծանուցում, հաղորդում», իսկ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը տեղեկություն տալն է։ Շատերը շփոթում են դրանք, և են ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ բառի փոխարեն գործածում ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը, օրինակ․ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ կա, որ նախագահները շուտով կհանդիպեն»: Ճիշտ է ասել․ «ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ կա (տեղեկություններ կան), որ նախագահները շուտով կհանդիպեն»։ Կամ ասում են՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ստացանք կամ խնդրում ենք տրամադրել այս կամ այն ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ: Այս դեպքերում ճիշտ է կիրառել ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ բառը, իսկ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը ճիշտ է գործածել այլ դեպքերում, օրինակ՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ միջոցներ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ազատություն, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ բառակապակցություններում։ Քաղաքացիական հասարակության հետ քննարկման արդյունքներով որոշվել է ձեռնպահ մնալ «տեղեկություն», «տեղեկատվություն» հասկացությունների որևէ խմբագրումից: Այժմ Նախագծով առաջարկվում է տալ «հանրային տեղեկություն» հասկացությունը, որը բացառապես պետական գործառույթների իրականացման ընթացքում ձեռք բերված տեղեկությունն է։
2 Shushan Doydoyan 20.12.2023 19:30:24 Ինֆորմացիայի ազատության կենտրոնը որպես տեղեկատվության ազատության ոլորտի մասնագիտացած կառույց հայտնում է իր խորը մտահոգությունը սույն նախագծի կապակցությամբ։ Սույն նախագծով. - փոփոխվել են ՏԱ օրենքի որոշ հասկացություններ, որոշ կարգավորումների ձեւակերպումներ այն պարագայում, որ փոփոխությունների արդյունքում կան թյուրըմբռնումների տեղիք տվող եզրույթներ, վիճելի ձեւակերպումներ եւ միմյանց հակասող դրույթներ, - կան տեղեկատվության ազատության իրավունքի տեսանկյունից խնդրահարույց ծավալուն լրացված դրույթներ եւ կարգավորումներ, որոնք ուղղակիորեն կապ չունեն տեղեկատվության ազատության իրավունքի հետ, - խեղաթյուրված է տեղեկատվության ազատության անկախ լիազոր մարմնի գաղափարը, եւ ներկայացվող մոդելը որեւէ առնչություն չունի ՏԱ լիազոր մարմնի միջազգային լավագույն փորձի հետ։ Նախագիծը վտանգի տակ է դնում տեղեկատվության ազատության իրավունքի պատշաճ իրականացում՝ ՀՀ-ում ձեւավորված ավելի քան 20 ամյա դրական փորձը հաշվի չառնելով: Այսպիսով, պահանջում ենք. ա) Տվյալների կառավարման վերաբերյալ առանձին օրենք մշակել՝ առանց դրա նպատակներն ու կարգավորման առարկան ՏԱ մասին գործող օրենքի մեջ խցկելու (ինչպես արվել է հիմա)։ Տվյալների հետ վարվելու, դրանց դասակարգման, գրանցման, պահպանման, հրապարակման ձեւաչափեր եւ այլ վերաբերելի կանոններ ու կարգավորումներ սահմանող առանձին օրենք է պետք մշակել։ բ) ԱՆհապաղ հեռացնել այս նախագիծը ի դրաֆթ համակարգից և նախաձեռնել հանրային խորհրդատվություններ՝ վերոնշյալ կարգավորումները մշակելու նպատակով։ գ) Պատրաստակամություն ենք հայտնում աջակցել Հայաստանի թվայնացման ռազմավարության միջոցառումների իրականացմանը, այդ թվում՝ ըստ մեր առաջարկի՝ նախագծի նպատակներից բխող տվյալների կառավարման վերաբերյալ առանձին օրենքի մշակման աշխատանքներին: ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ Ընդունվել է: Սույն թվականի հունվարի 19-ին ՀՀ վարչապետի աշխատակազմում և փետրվարի 8-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կայացել են հանդիպում-քննարկումներ, ինչի արդյունքում նախագիծը լրամշակվել է:
3 Հանրային լրագրության ակումբ 25.12.2023 00:34:45 Նախագիծը պատշաճ չի քննարկվել ոլորտիային մասնագետների ու կառույցների հետ, կարծում ենք այն ավելի շատ խառնաշփոթ է ստեղծում, քան հստակություն։ Կարծում եմ այն պետք է հետ կանչվի։ Ընդունվել է: Սույն թվականի հունվարի 19-ին ՀՀ վարչապետի աշխատակազմում և փետրվարի 8-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կայացել են հանդիպում-քննարկումներ, ինչի արդյունքում նախագիծը լրամշակվել է:
4 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 04.01.2024 22:06:48 Նախագիծը գնահատում ենք խիստ խնդրահարույց՝ նկատի ունենալով դրանում տեղ գտած որոշ կարգավորումների սահմանման արդյունքում՝ գործող օրենքի համեմատ (որը նույնպես, հաշվի առնելով առկա միջազգային չափորոշիչներն ու լավագույն փորձն, ինքնին բավականին թերի է (տես ԻԶՊՀ հետազոտությունը - https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf )) ընդհանուր առմամբ հետադիմական բնույթը։ Հատկապես խնդրահարույց ենք համարում տեղեկության (հանրային տեղեկության) հասկացության նեղացումը՝ այն սահմանափակելով միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց օրենքով նախատեսված գործառույթների իրականացման նպատակով և ընթացքում ձեռք բերված տվյալներով, տեղեկատվություն տնօրինողի հասկացության առանց այդ էլ թերի սահմանման ավելի նեղացումը, որոշ տեղեկություններ տրամարդելու համար ավելի երկար ժամկետների սահմանումը, սահմանափակման ոչ ենթակա տեղեկությունների ցանկի՝ միջազգային փորձին անհամապատասխանությունը, որևէ կարգավորում չի պարունակում տեղեկատվությունը տեսալսողական խնդիրներ ունեցող անձանց տրամադրելու առանձնահատկությունների մասով։ Միևնույն ժամանակ, թեև Նախագծով նախատեսված է ոլորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության գործառույթ, դրա իրականացումը դրված է թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտների քաղաքականությունը մշակող և իրականացնող լիազոր մարմնի վրա և հանդիսանում է այդ մարմնի գործառույթներից մեկը և ոչ հիմնականը, ավելին, սահմանված չեն նշված մարմնի անկախության և ինքնավարության երաշխիքները։ Վերոգրյալի հետ մեկտեղ, նախագիծը մինչև e-draft հարթակում տեղադրվելը, լինելով տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքի իրացման հիմնաքարային ոլորտային փաստաթուղթ, չի դրվել ավելի լայն, մասնագիտական և հանրային քննարկման։ Վերը նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք հանել Նախագիծը շրջանառությունից։ Նախագիծը քննարկվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Արդյունքում որոշվել է հնարավորինս ձեռնպահ մնալ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ գործող օրենքի կարգավորումները վերանայելուց: