Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1857-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի
N 1857-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 19.10.2023թ. N 1825-Լ և N 1820-Լ որոշումներով հաստատված ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր կանոնադրություններով ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի լիազորությունների ու նոր կառուցվածքի սահմանման կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինվորական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը հստակեցնելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Պաշտպանության մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք) 07.07.2022թ. ՀՕ-334-Ն օրենքով կատարված փոփոխությունների և ՀՀ կառավարության 19.10.2023թ. N 1825-Լ և N 1820-Լ որոշումներով հաստատված ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր կանոնադրությունների համաձայն հստակեցվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի լիազորությունները և կառուցվածքը՝ ՀՀ զինված ուժերի ղեկավարման, կառավարման և ապահովումների շրջանակներում, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել զինվորական ծառայության հիմնական պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող մի շարք պաշտոնների անվանումներ համապատասխանեցնել ՀՀ զինված ուժերում նախատեսվող կառուցվածային փոփոխություններով պայմանավորված պաշտոնների անվանումներին: Բացի այդ, օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոնները կարող են հանդիսանալ նաև զինվորական ծառայության բարձրագույն հրամանատարական խմբի պաշտոններ, որի կապակցությամբ նպատակահարմար է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի՝ բարձրագույն հրամանատարական զինվորական պաշտոնը նախատեսել որպես բարձրագույն սպայական կազմի հիմնական պաշտոն:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն լրամշակվում և հստակեցվում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինվորական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը, ինչպես նաև սահմանվում է հաստիքային փոփոխությունների կատարման ժամկետը::
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ 2023 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխություններ չի կանխատեսվում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

  • Քննարկվել է

    19.12.2023 - 04.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1197

Տպել

Առաջարկներ`

Հարություն Զաքարյան

20.12.2023

Նախագծում ներառված չէ` 27 հրամանատարական գնդի օպերատիվ բաժանմունքի պետ - շտաբի պետի տեղակալ պաշտոնը, խնդրում եմ ավելացնել։

Տեսնել ավելին