Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հավատարմագրման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածը սահմանում է  համապատասխանության գնահատման այն մարմինների շրջանակը, որոնք  կարող են դիմել հավատարմագրման համար։

Հաշվի առնելով, որ  հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննությունն իրականացնում են համապատասխանության գնահատման մարմինները՝ անհրաժեշտություն է առաջացել Որոշման 2-րդ կետը համապատասխանեցնել «Հավատարմագրման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասին, որտեղ սպառիչ թվարկված է թե հավատարմագրման ո՞ր համապատասխանության գնահատման մարմինները (այսուհետ` ՀԳՄ) կարող են դիմել հավատարմագրման համար։

Հաշվի առնելով, որ  հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննություն իրականացնող մարմինները հանդիսանում են որպես համապատասխանության գնահատման (այլ՝ ոչ սերտիֆիկացնող) մարմիններ, ուստի համաձայն Օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի՝ վերջիններս կարող են դիմել հավատարմագրման համար։

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 765-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի էական ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում։

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 765-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

  • Քննարկվել է

    19.12.2023 - 04.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 947

Տպել