Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) առաջարկության հիման վրա: Մասնավորապես հիշյալ առաջարկության մեջ նշված է, որ  2024թ.-ին նախաձեռնվում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վարչատնտեսական գործառույթների պատվիրակում իրավաբանական անձին, մասնավորապես նախատեսվում է դպրոցների համար իրականացնել հանրային հատվածի հաշվապահության և գնումների համակարգողի ծառայությունների ձեռք բերում՝ կենտրոնացված կարգով:

     Գործող կարգավորումների շրջանակում նախարարությունը կարող է կենտրոնացված կարգով գնում կատարել միայն իր կառավարման համակարգում գործող դպրոցների համար: Սակայն կոնկրետ բնագավառում միասնականության ապահովման, մասնավորապես՝ նախարարության կողմից այլ գերատեսչությունների ենթակայության դպրոցների համար ևս կենտրոնացված կարգով գնում կատարելու հնարավորության ստեղծման համար մշակվել է սույն նախագիծը, որով նախատեսվում է, որ կենտրոնացված ձևով իրականացվող գնումների դեպքում որպես վերադաս պատվիրատու հանդես է գալիս նախարարությունը կամ իր կողմից որոշված պետական ոչ առևտրային կազմակերպությունը (կազմակերպությունները):

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Նախագծի ընդունումը բխում է կոնտրետ բնագավառում միասնականության ապահովման հնարավորության ստեղծման  անհրաժեշտությունից:

 3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունման արդյունքում նախարարությունը կունենա ինչպես իր, այնպես էլ այլ գերատեսչությունների ենթակայության դպրոցների համար ևս կենտրոնացված կարգով գնում կատարելու հնարավորություն՝ այդ թվում որպես վերադաս պատվիրատու իր կողմից որոշված պետական ոչ առևտրային կազմակերպությունը (կազմակերպությունները) սահմանելու հնարավորություն:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկությամբ:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում նախարարությունը կունենա ինչպես իր, այնպես էլ այլ գերատեսչությունների ենթակայության դպրոցների համար ևս կենտրոնացված կարգով գնում կատարելու հնարավորություն՝ այդ թվում որպես վերադաս պատվիրատու իր կողմից որոշված պետական ոչ առևտրային կազմակերպությունը (կազմակերպությունները) սահմանելու հնարավորություն:

7.

Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

8.

Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

9.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

 

 

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

 

  • Քննարկվել է

    19.12.2023 - 04.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 851

Տպել