Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Լիանա Բաբաջանյան 17.01.2018 20:56:42 ՀՀ <<Պաշտպանության մասին>> օրենքը ուժը կորցնելու է նորընտիր ՀՀ Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, իսկ այս օրենքի նախագծով նախատեսվում է, որ սույն օրենքը ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Այդ դեպքում ինչպես եք սույն նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասում Անվտանգության խորհրդի լիազորությունների հետ կապված հղում կատարում <<Պաշտպանության մասին>> օրենքին, որն այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ոչ միայն չի գործելու, այլև ներկա պահին որևէ դրույթ չի պարունակում Անվտանգության խորհրդի մասին: Բացի այդ, օրենքի նախագծում սահմնանված չեն՝ 1. թե որ պահից են Անվտանգության խորհրդի որոշումներն ուժի մեջ մտնում 2. ինչ պահանջներ են ներկայացվում Անվտանգության խորհրդի քարտուղարին (տարիքային ցենզ, աշխատանքային ստաժ համապատասխան ոլորտում և այլն) Ընդունվել է ի գիտություն: 2017թ. նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-196-Ն), որն ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 127-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից՝ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Վերոնշյալ օրենքն ուժի մեջ մտնելու պահից, ի թիվս այլ օրենքների, ուժը կորցրած է ճանաչվելու «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-198-Ն օրենքը: «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի 8-րդ հոդվածով սահմանվել են պաշտպանության ոլորտում Անվտանգության խորհրդի լիազորությունները: Անվտանգության խորհրդի որոշումների վրա, ինչպես և այլ իրավական ակտերի վրա տարածվելու են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նորմերը: Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը հանրային ծառայության պաշտոն է, որի վրա տարածվելու են հանրային ծառայության պաշտոնին՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ներկայացվող պահանջները: