Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԱՎԵՏԻՍ ՏԻԳՐԱՆԻ ԳԱՐԱԿԱՎՈՒՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

 

   

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  «ԱՎԵՏԻՍ ՏԻԳՐԱՆԻ ԳԱՐԱԿԱՎՈՒՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ավետիս Տիգրանի Գարակավուրին Հայաստանի Հանրապետության նախագահի 2023 թվականի հոկտեմբերի 16-ի N  ՆՀ -322-Ա հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել:

Ավետիս Տիգրանի Գարակավուրը հանդես է գալիս բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու է բասկետբոլի ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցաշարերին:

         Հետևաբար՝  անհրաժեշտություն է առաջացել Ավետիս Տիգրանի Գարակավուրին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը:

        Ավետիս Տիգրանի Գարակավուրը հաշվառված է ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ զինվորական կոմիսարիատում:

 «Ավետիս Տիգրանի Գարակավուրին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում

  • Քննարկվել է

    14.12.2023 - 29.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1075

Տպել