ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և 20-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ,13-րդ և 14-րդ հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի, 14-րդ հոդվածի 1-ին մասի և 19-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի՝ համայնքի բնակչության կենսաապահովման խնդիրները լուծելու նպատակով մատուցվող ծառայությունների իրականացման համար համայնքի ավագանին կարող է սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող վճարներ։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետին համապատասխան` համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարները համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:
Սույն որոշման նախագծով առաջարկվում է Չարենցավան համայնքում սահմանել Չարենցավան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների 2024 թվականի դրույքաչափերը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՝ Հ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
-
Քննարկվել է
11.12.2023 - 26.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Գերատեսչություն
Կոտայքի մարզի Չարենցավան համայքնապետարանի
Դիտումներ` 3718
Տպել