Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

 

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու և դրանով առաջնորդվելու անհրաժեշտությամբ։

 

  1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և նպատակը

Հայաստանում գործարար միջավայրի համար բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով 2008 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի Կառավարության կողմից հաստատվում են գործարար միջավայրի բարելավման միջոցառումների  տարեկան ծրագրեր, որոնց շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում վերջին տարիներին գրանցվել է էական առաջընթաց։ Պետական կարգավորումների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար պետական կարգավորումները և վարչական ընթացակարգերը, ինչպես նաև պետության կողմից մատուցվող ծառայությունների հասանելիության բարձրացումը, բոլոր տնտեսավարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական պայմանների ապահովումը, գործարարների շահերի ներկայացման և դրանց պաշտպանության համակարգի կատարելագործումը Կառավարության առաջնահերթություններից են։

Գործարար միջավայրի բարելավման համար անհրաժեշտ է ստեղծել միջազգայնորեն մրցունակ ազգային տնտեսություն, որի իրականացման համար որոշիչ նշանակություն ունի գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ միջավայրի ստեղծումը` կրճատելով բիզնեսի համար վարչարարական բեռը, մասնավորապես գործող օրենսդրության պարզեցման և ավելի որակյալ կարգավորումների մշակման, ընթացակարգերի առավելագույնս թվայնացման, շահագրգիռ բոլոր կողմերի հետ ավելի արդյունավետ հաղորդակցության և հետադարձ կապի կազմակերպման միջոցով:

Կառավարության՝ 2024-2026 թվականների գործարար միջավայրի բարելավման տեսլականը ձևավորելու նպատակով՝ սույն նախագծով նախատեսվել են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները, որոնք կնպաստեն գործարար միջավայրի զարգացմանը, մրցունակ դաշտի ձևավորմանը, ներդրումների ներգրավմանը և օժանդակությանը։

Չնայած Կառավարության կողմից մի շարք ոլորտներում իրականացվել են լայնածավալ բարեփոխումներ` այդուհանդերձ որոշ ոլորտներում մինչ օրս առկա են որոշակի խնդիրներ։

Եվ այս առումով նախատեսվում է գործարար միջավայրի վրա ազդեցույթուն ունեցող պետական կարգավորումների և վարչարարական ընթացակարգերի բարելավում այնպիսի ծավալով, որոնց իրագործման արդյունքում Հայաստանը կդառնա աշխարհի համար ճանաչելի, հասանելի, արտահանման լայն հնարավորություններ ընձեռող, ներդրումների և գործարարության համար գրավիչ երկիր։

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման 2024-2026 թվականների ծրագրով նախատեսված միջոցառումների հիմքում դրված են  Համաշխարհային բանկի կողմից մշակված բիզնեսի և ներդրումային միջավայրի գնահատման Business Ready զեկույցի ցուցիչները և պետական կառավարման համակարգի մարինների կողմից ներկայացված առաջարկությունները։

 

  1. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը և կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը:

 

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից` ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների ներգրավվածությամբ:

 

 

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման էկոնոմիկայի նախարարության լիազորություններին առնչվող հավելվածի կետ 3.3 կետի կատարման պահանջից, ինչպես նաև Կառավարության 18.08.2021թ. N 1363-Ա որոշմամբ հաստատված Կառավարության ծրագրի («2. Տնտեսություն» բաժին՝ «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում») և «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի («Գործարարների համար գրավիչ Հայաստան» մեգանպատակ) դրույթներից:

 

  • Քննարկվել է

    11.12.2023 - 27.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1369

Տպել