Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ՆԱԽԱԳԻԾ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ (Ն)
Դեկտեմբեր 2023թ. ք. Գավառ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ
2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3րդ մասի պահանջներով՝ Գավառ համայնքի ավագանին որոշում է.
- Հաստատել Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեն
1) եկամուտների գծով՝ 2,653,139.000 /երկու միլիարդ վեց հարյուր հիսուներեք միլիոն մեկ հարյուր երեսունինն հազար / ՀՀ դրամ, որից՝
սեփական եկամուտներ 819,500.000 /ութ հարյուր տասնըինն միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ
2) ծախսերի գծով՝ 2,653,139.000 /երկու միլիարդ վեց հարյուր հիսուներեք միլիոն մեկ հարյուր երեսունինն հազար / ՀՀ դրամ,
- Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ (հավելված 1)
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գոռծնառական դասակարգման՝ (հավելված 2)
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ (հավելված 3)
- Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասուրդը/ ՝ (հավելված 4)
- Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղությունները կամ դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրները՝ (հավելված 5)
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ (հավելված 6)
- Թույլատրել համայնքի ղեկավարին՝ համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ որոնց հանրագումարը չի կարող գերազանցել հաստատված ծավալի 20 %:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Գ.Ե. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
-
Քննարկվել է
07.12.2023 - 22.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Նախարարություն
Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
Դիտումներ` 1933
Տպել