Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N1339-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

  1. Անհրաժեշտությունը

                   «ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N1339-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության հավատարմագրման և համապատասխանության գնահատման ոլորտներում առկա որոշակի խնդիրները վերացնելու և տվյալ ոլորտները կանոնակարգելու պահանջներով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

          Համաձայն «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2.1 մասի՝ պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցումն իրականացնում են ՀՀ կառավարության 2016թ. դեկտեմբերի 22-ի «Պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմիններ սահմանելու մասին» N1339-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) սահմանված իրավասու և համապատասխանության գնահատման նշանակված մարմինները (այսուհետ՝ ՀԳՆՄ-ներ), որոնք ներառված են Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում: ՀԳՆՄ-ներն իրականացնում են տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքի լաբորատոր փորձաքննություն և գրանցում այդ արտադրանքը: Այնուհետև, ՀԳՆՄ-ն գրանցման վկայականի հերթական համարի տրամադրման և արտադրանքի գրանցման մասին տեղեկատվությունը ներկայացնում է համապատասխան լիազոր մարմնին (պարենային արտադրանքի մասով՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, իսկ ոչ պարենային արտադրանքի մասով՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմին)՝ 3-օրյա ժամկետում Եվրասիական տնտեսական միության պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում ներառելու նպատակով:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

      Այս բնագավառում իրականացվող քաղաքականությունն ամբողջովին նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության հավատարմագրման և համապատասխանության գնահատման ոլորտների կանոնակարգմանը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Որոշմամբ սահմանված չէ այնպիսի դրույթ, համաձայն որի ՀԳՆՄ-ի կողմից ներկայացված փաթեթի ոչ ամբողջական լինելու և փաստաթղթերում անճշտությունների հայտնաբերման դեպքում լիազոր մարմինը իրավասու կլինի ՀԳՆՄ-ից կամ տնտեսավարող սուբյեկտից պահանջել գրանցվող արտադրանքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն կամ առաջարկել ներկայացված փաթեթի լրամշակում, ապա Որոշման մեջ նախատեսվում է կատարել համապատասխան լրացումները: Հարկ է նշել, որ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի առկայությունը կարևոր է պետական գրանցման ենթակա ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնելու համար:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

  Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության կողմից:

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան:

  • Քննարկվել է

    16.01.2018 - 06.02.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7661

Տպել