Հիշել նախագիծը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ

Ներկայումս հարկադիր կատարողի վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով՝ 9-րդ հավելվածով (նվազագույն գործակիցը՝ 1,68՝ տեսուչի 1-ին մակարդակի աշխատավարձի համար և առավելագույն գործակիցը՝ 6.49՝ Կենտրոնական մարմնի
բաժնի պետի 11-րդ մակարդակի աշխատավարձի համար):  ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշմամբ հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարության շրջանակներում արդյունաքահեն համակարգի վրա հիմնված պարգևատրման 2022 թվականի սեպտեմբերից Ծառայությունից գործարկված պիլոտային ծրագիրը հաջողվել է, որի արդյունքում Ծառայության կատարողականի դրական ցուցանիշը զգալի աճ է գրանցել (կից գծապատկերը): Արդյունքում պարգևատրման հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավման կառուցակարգը օրենսդրական փոփոխության միջոցով ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել:

  • Քննարկվել է

    04.12.2023 - 19.12.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Աշխատանք և զբաղվածություն, Դատական ակտերի հարկադիր կատարում

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1434

Տպել