Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը մի շարք գործարքների մասով էլեկտրո­նա­յին եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման անհնարինության հետ կապված հարաբերությունների կարգավորումն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Գոր­ծող օրենսդրության համաձայն, ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստա­թղթերը կարող են դուրս գրվել միայն կապի կամ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափան­­­ման պատճառով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու անհնարինության դեպ­քե­րում:

Խնդիրը կայանում է նրանում, որ առկա են նաև այլ դեպքեր, երբ հաշվարկային փաս­տա­թղթերի էլեկտրոնային եղանակով դուրսգրումը խնդրահարույց է: Մասնավորապես, խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ ապրանքի մատակարարման, աշխատանքների կատար­ման և ծառայու­թյունների մատուցման վայրը օրենսգրքի համաձայն, համարվում է Հայաստանի Հան­­րապետությունից դուրս:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել, որ ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերը կարող են դուրս գրվել նաև այն դեպքերում, երբ ապրանքի մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայու­թյունների մատուցման վայրը օրենսգրքի համաձայն, համարվում է Հայաս­տանի Հան­­­րապետությունից դուրս և ապրանքը ձեռք է բերվում, աշխատանքը ընդունվում է կամ ծառա­­յությունը ստացվում է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստա­տու­թյուն չունե­ցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզի­­դենտ ֆիզիկական անձի կողմից:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ոչ էլեկտրոնային եղա­նակով հաշվարկային փաստաթղթերի դուրս գրումն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կարգավորել մի շարք գործարքների մասով էլեկտրո­նա­յին եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման անհնարինության հետ կապ­ված հարաբերություններ:

 

 

 

  • Քննարկվել է

    15.01.2018 - 05.02.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9045

Տպել